Jump to content

Ռոլանդ Շառոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շառոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոլանդ Դանիելի Շառոյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Դրոշ
Դրոշ
մայիս 8, 1998 - հունիս 11, 2003
Նախորդող Արմեն Սմբատյան
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Թամարա Պողոսյանը որպես ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող, խմբագիր և արձակագիր
Ծննդյան օր օգոստոսի 11, 1952(1952-08-11) (72 տարեկան)
Ծննդավայր Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Ռոլանդ Դանիելի Շառոյան (օգոստոսի 11, 1952(1952-08-11), Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող, ԽՍՀՄ գրողների և ժուռնալիստների միության անդամ՝ 1982 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թ. օգոստոսի 11-ին, Թալինի շրջանի Աշնակ գյուղում։ 1974 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1974-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր, 1976-1977 թվականներին՝ հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես ֆիլմի տնօրեն։ 1977-1986 թթ․ աշխատել է «Ծիծեռնակ», իսկ 1986-1994 թթ. «Գարուն» ամսագրերի խմբագրություններում, որպես գրական բաժնի վարիչ։ Հիմնադրել և խմբագրել է «Մարզաշխարհ», «Նավասարդ» և «Էրգիր» թերթերը[1]։

Եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1998-2003 թթ.): 2003 թվականից աշխատում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման՝ գիտաստեղծագործական մենագրությունների և ուսումնական ձեռնարկների համար (1999 թ․): Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։ Համահայկական խաղերի համահիմնադիր է, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո շքանշանակիր և ոսկե մեդալակիր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր է, Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահը։

2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։

21 գրքի հեղինակ է։ Ստեղծագործում է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, բուլղարերեն, բելոռուսերեն, տաջիկերեն, վրացերեն։

Նրա սցենարով նկարահանվել է «Կորսված դրախտ» գեղարվեստական ֆիլմը (ռեժ․՝ Դավիթ Սաֆարյան,1989, «Հայֆիլմ»), որն Ամստերդամի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն էկզոտիկ ֆիլմի սցենարի համար։ Աշխատակցել է նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ» կինոպոեմի, ինչպես նաև Օլեգ Բաղդասարյանի «Արագիլները» վավերագրական ֆիլմի ստեղծմանը։

2003 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է նրա «Մեր բաժին ուրախությունը» դրաման (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան)[3]։

  • Հարյուր կռունկ (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979
  • Գանգրահեր տղայի քաղաքը (անթոլոգիա), Երևան, «Սովետական գրող», 1982
  • Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու (հեքիաթ), Երևան, «Սովետական գրող», 1983
  • Մառախուղ (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1985
  • Հարազատ տուն (անթոլոգիա), Երևան, «Սովետական գրող», 1986
  • Խաղաղ կեսօր, Երևան, «Սովետական գրող, 1986
  • Ֆուտբոլի հանրագիտարան, 1-2 հատոր 1995-1999, Երևան, «Լուսակն»
  • Շոգիլք, Երևան, «Լուսակն», 2001
  • Ամպշող արև, Երևան, «Սովետական գրող», 2001
  • Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը Կայծակ, 2001
  • Էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ (մենագրություն), Երևան, «Լուսակն», 2008
  • Մամուլի ժանրերի ծագումն ու զարգացումը, ՈՒսումնական ձեռնարկ, Երևան, «Լուսակն», 2008
  • Ազգային գաղափարախոսություն և մշակույթ (մենագրություն), Երևան, «Լուսակն», 2008
  • Աղավնիներից մինչև տեսադարաշրջան (մենագրություն), Երևան, «Լուսակն», 2009
  • Պատմվածքներ, Երևան, «Նաիրի», 2010
  • Անսանձ գրաքանդակներ, Երևան, «Լուսակն», 2010
  • Հովն ընկավ, Երևան, «Լուսակն», 2012
  • Երեք խնձորի արկածները, Երևան, «Ծիծեռնակ», 2013
  • Բառերի խրխինջը։ Մտածումներ 100 տարի հետո, Երևան, «Լուսակն» 2017
  • ԽՍՀՄ մանկական գրականության համաշխարհային տարվա մրցանակակիր՝ «Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու» հեքիաթ-վիպակի համար (1979 թ․)
  • ՀԳՄ և «Գարուն» ամսագրի «Կարճ պատմվածք» մրցանակ՝ «Շեկոն» պատմվածքի համար (1986թ․)
  • Հայաստանի երիտասարդական միության դափնեկիր՝ «Խաղաղ կեսօր» և «Մառախուղ» ժողովածուների համար (1987թ.)
  • Արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության «Վահագն» մրցանակ՝ «Ամպշող արև» և «Շոգիլք» գրքերի համար (2003թ.)
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012թ.)
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ (2012թ.)
  • Մովսես Խորենացու մեդալ (2015թ․)[4]
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ՝ «Էրգրի աստվածները» վիպասքի և «Բառերի խրխինջը» ժողովածուի համար (2017թ․)[5]
Նախորդող
Արմեն Սմբատյան
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ռոլանդ Շառոյան

մայիսի 8, 1998 - հունիսի 11, 2003
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Թամարա Պողոսյանը որպես ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 425
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. Ռ. Շառոյան, Գ. Հակոբյան, Շախմատի համահայկական հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2007, էջ 2։
  4. Ռ. Դ. ՇԱՌՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Technologies, Peyotto. «Մրցանակները օգնելու են․ Գրական մրցանակներ՝ տարվա լավագույն ստեղծագործություններին (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]