Արամ Մելքոնյան
Արամ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | 1962 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Արամ Հմայակի Մելքոնյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1984 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 1987-1990 թթ. - սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Կրտսեր գիտաշխատող։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984-1987 թթ. – աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում որպես ավագ տնտեսագետ։
- 1990-1991 թթ. - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
- 1991-1996 թթ. - աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում որպես գլխավոր մասնագետ, վերլուծության բաժնի պետ, շահութահարկի բաժնի պետ, ամփոփ ծրագրերի բաժնի պետ։
- 1996-1997 թթ. – աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում որպես սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայության ղեկավար։
- 1997-1998 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ։
- 1998-2002 թթ. – ՀՀ նախագահի օգնական։
- 2002-2003 թթ. - աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում որպես տնտեսագիտական վարչության պետ։
- 2003-2007 թթ. – ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ։
- 2007 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
- 2009 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[1]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։
- ՀՀ հարկային ծառայության 2-րդ դասի ավագ խորհրդական (1993)։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական (2003)։
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդական (2003)։
|