Վլադիմիր Օհանյան
Վլադիմիր Օհանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1959 (64 տարեկան) |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Վլադիմիր Հակոբի Օհանյան (հունվարի 26, 1959, ք. Երևան), ՀՀ պետական և մշակույթի գործիչ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982-1987 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979-1991 թթ. - աշխատել է Երևանի տնաշինական կոմբինատում որպես ավտոմատացված համակարգերի օպերատոր։
- 2000 թ. - աշխատել է «Գրանդ հոլդինգ» ՍՊԸ-ում։
- 2001-2003 թթ. - «Հայրենիք» հեռուստաընկերության տնօրեն։
- 2003-2004 թթ. - «Ար» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։
- 2008-2011 թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի օգնական։
- 2011 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Վլադիմիր Օհանյանի կինը երգահան, ռադիոհաղորդավար Նաիրա Դիվանյանն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|