Նաիրա Դիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրա Դիվանյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1965(1965-10-15)[1] (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԲարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոց, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
ԿրթությունՀայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Նաիրա Միշայի Դիվանյան (հոկտեմբերի 15, 1965(1965-10-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1996 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի (1981 թվական), Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի տեսության և կոմպոզիցիայի (1985 թվական, ղեկավար՝ Աշոտ Սաթյան), Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի, վոկալ-տեսական (1990 թվական) բաժինները և ասպիրանտուրան (1994 թվական)։

1985–1992 թվականներին դասավանդել է Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան և Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներում, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում։

1996–2012 թվականներին՝ «Արևներ» մանկապատանեկան անսամբլում, 2012 թվականից՝ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն։

Գրել է խմբերգեր, գործիքային պիեսներ, ջութակի և դաշնամուրի սոնատ, 2 կվարտետ, մանկական և էստրադային երգեր, սիմֆոնիկ պոեմ, «Ձոն Խրիմյան Հայրիկին» կանտատը՝ խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։

Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուսատեսության բազմաթիվ երաժշտական ծրագրերի (1995 թվականից՝ «Մտորում են երաժիշտները», «Դիսոնանս», «Հակակշիռ», 1996 թվականից՝ «Արևիկ», 1997 թվականից՝ «Կամերտոն»), 2000–2008 թվականներին՝ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության «Համանվագ» հաղորդաշարի հեղինակ-վարող, սցենարիստ, ռեժիսոր, երաժշտական մեկնաբան, 2009 թվականից՝ ATV հեռուստաընկերության «Արևներ» մանկական հաղորդաշարի ռեժիսոր և երաժշտական խմբագիր։

ՀՀ հանրային ռադիոյի «Տարվա լավագույն երաժիշտ-մեկնաբան» (2000 թվական), Ազգային առաջին երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երաժշտական հաղորդավար» (2003 թվական) մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։