Աշոտ Սաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Սաթյան
Ծնվել է հունվարի 18, 1906(1906-01-18)
Մարի, Թուրքմենստան
Երկիր Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Մահացել է սեպտեմբերի 30, 1958(1958-09-30)[1] (52 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրեր երգ
Մասնագիտություն դիրիժոր, կոմպոզիտոր և music director
Աշխատավայր Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայֆիլմ և Հայաստանի կոմպոզիտորների միություն
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Անդամակցություն ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Աշոտ Մովսեսի Սաթյան, (հունվարի 5, (հունվարի 18), 1906, Մերվ (այժմ՝ Մարի, Թուրքմենական ԽՍՀ)- սեպտեմբերի 30, 1958, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1930 թվականներին սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում։ 1930 թվականից բնակվել է Երևանում, 1936 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հարո Ստեփանյան, ապա՝ Ս. Բարխուդարյան) և դիրիժորական (դասատու՝ Կոստանտին Սարաջև) դասարանները։ 1930-1939 թթ.՝ Սունդուկյանի անվան թատրոնում երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-1947 թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը։ 1947-1952 թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ։

Աշոտ Սաթյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ Գուրգեն Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռո֊մանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն։ Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» (1950, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ 1952 թվականին) և «Լեռների երգեր» (1958) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ավետիք Իսահակ֊յանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն։ Սաթյանը հեղինակ է նաև հայկական անսամբլային սռաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի (1936), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների (1952), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», 1942), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («Դավիթ Բեկ», 1944, «Անահիտ», 1947, «Ում է ժպտում կյանքը», 1952 և այլն), երաժշտական ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտական ձևավորումը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951 թվականին արժանացել է մրցանակի)։ Սաթյանի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113 CC-BY-SA-icon-80x15.png