Արմեն Սմբատյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սմբատյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սմբատյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1977(1977-09-26) (46 տարեկան)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Արմեն Վոլոդյայի Սմբատյան (սեպտեմբերի 26, 1977(1977-09-26), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-1999 թթ. - աշխատել է ՀՀ բանկային համակարգում։
  • 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 2002-2007 թթ. - շինարարական ընկերության փոխտնօրեն։
  • 2004 թ. - ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գյուղական համայնքների զարգացման միավորման գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և համայնքների անձնագրավորման փորձագետ։
  • 2006-2007 թթ. - «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար-գլխավոր մենեջեր։
  • 2007-2010 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ։
  • 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության ն պետի տեղակալ։
  • 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողների արհեստակցական միության նախագահ։
  • 2007-2011 թթ. - թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2011 թ. հուլիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով[1]։
  • 2011 թ. հուլիսի 14-ին ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար[2]։
  • Դասավանդել է ՀՀ համայնքային ծառայության վերապատրաստման, ՀՀ ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացներում։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու անգամ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Նախորդող
Աբրամ Բախչագուլյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար
Արմեն Սմբատյան

14 հուլիսի 2011 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]