Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան․ միտք եմ անում՝ Է՞ս, թե էն
Արտաքին տեսք
Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան․ միտք եմ անում՝ Է՞ս, թե էն | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1919 |
Վիքիդարան | Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան․ միտք եմ անում՝ Է՞ս, թե էն |
«Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան․ միտք եմ անում՝ Է՞ս, թե էն», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Հեղինակն այն գրել է 1919 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր[1]։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 30-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 58-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում։