Շանթ Սարգսյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Շանթ Սարգսյան
Շանթ Սարգսյան
Ծննդյան ամսաթիվհունվարի 27, 2002(2002-01-27)[1][2] (22 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան[3]
ԿոչումՎարպետության թեկնածու, միջազգային վարպետ[4] և գրոսմայստեր[5]
Ներկայիս վարկանիշ2637
ՖԻԴԵ համար13306766
365chessShant_Sargsyan
Chesstempo համար316789
ICCF համար316789

Շանթ Մուրադի[6] Սարգսյան (հունվարի 27, 2002(2002-01-27)[1][2], Երևան, Հայաստան[3]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2019)։

2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում նա ուներ 2594 միավոր (14-րդը՝ Հայաստանում և 3-րդն աշխարհում` մինչև 18 տարեկանների խմբում)։

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերին Շանթը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ հաղթել է Պորտո Կարասում կայացած մինչև 16 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում[7]։

Գրոսմայստերական առաջին նորմը լրացրել է 2018 թվականի հունվարին՝ Երևանում կայացած Հայաստանի առաջին խմբի 79-րդ առաջնությունում (5½ միավոր 10-ից), երկրորդ նորմը լրացրել է 2018 թվականի մարտին Բաթումում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում (6 միավոր 11-ից), իսկ երրորդ նորմը լրացրել է 2019 թվականի փետրվարին Մոսկվայում կայացած «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում (4½ միավոր 9-ից)։

2019 թվականի հունիսին ՖԻԴԵ-ն նրան պաշտոնապես շնորհել է գրոսմայստերի կոչում[8]։

Նշանակալի այլ արդյունքներ.

  • 2019 թվականի օգոստոսին Շանթը 13 հնարավորից 11 միավորով հաղթել է Երևանում կայացած Հայաստանի 1-ին խմբի 80-րդ առաջնությունում[9]։
  • 2019 թվականի դեկտեմբերին նա Խրոնինգենի փառատոնում բաժանել է 1-3-րդ տեղերը (7 9-ից, լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղ՝ զիջելով հոլանդացի Լիամ Վրոլիյկին)։

ՖԻԴԵ-ի վարկանիշի բարձրագույն կետին հասել է 2020 թվականի հունվարին՝ 2601։

Վարկանիշի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[10][11]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2012 1769 1769 1792 1782 1782 1828 1828 1847 1909 1909 1769
2013 1931 1913 1913 1913 1913 1913 1923 1950 1999 1999 1998 1998 1999 1913
2014 2031 2027 2027 2095 2095 2095 2102 2146 2077 2116 2145 2145 2146 2027
2015 2172 2172 2261 2261 2256 2256 2362 2362 2362 2357 2357 2336 2362 2172
2016 2336 2336 2339 2339 2348 2378 2431 2441 2440 2440 2429 2399 2441 2336
2017 2399 2399 2399 2406 2409 2409 2410 2416 2436 2431 2453 2453 2453 2399
2018 2461 2481 2481 2489 2489 2499 2490 2472 2477 2463 2463 2484 2499 2461
2019 2486 2488 2488 2512 2512 2512 2529 2540 2562 2580 2601 2601 2601 2486
2020 2601 2594 2594 2594 2594 2594 2594 2596 2596 2596 2596 2596 2601 2594
2021 2596 2596 2596 2598 2618 2626 2642 2640 2628 2642 2596
2022 2639 2641 2648 2661 2645 2661 2639
2023 2630 2640 2639 2631 2625 2634 2640 2625
2024 2637 2637 2637


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 https://ratings.fide.com/crt/main226493.pdf
  3. 3,0 3,1 3,2 https://ratings.fide.com/crt/main223099.pdf
  4. Sargsyan, Shant
  5. FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2019 — 2019.
  6. «Chess Academy of Armenia». www.chessacademy.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. World Youth Championships 2018 Open under 16, su chess-results.com
  8. 2nd quarter PB 2019, 27-30 June, Baku, Azerbaijan, su fide.com
  9. 80th Ch-ARM 1st League 2019, Classifica su theweekinchess.com
  10. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  11. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]