Jump to content

Յուննա Մորից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուննա Մորից
ռուս.՝ Юнна Петровна Мориц
Ծննդյան անունռուս.՝ Юнна Пинхусовна Мориц
Ծնվել էհունիսի 2, 1937(1937-06-02)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, մանկագիր և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1961) և Chelyabinsk gymnasium number 1? (1945)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԶավակներDmitri Glinski?
Կայքowl.ru/morits/
 Yunna Morits Վիքիպահեստում

Յուննա Պետրովնա (Պինխուսովնա) Մորից (ռուս.՝ Юнна Петровна (Пинхусовна) Мориц, հունիսի 2, 1937(1937-06-02)[1][2][3][…], Կիև, Ուկրաինական ԽՍՀ[1]), խորհրդային և ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի, սցենարիստ։

Բանաստեղծական մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից են «Ձայների որջում» (1990), «Այսպիսով» (2000), «Դեմք» (2000), «Համաձայն օրենքի՝ ողջույն փոստատարին» (2005) գրքերը, ինչպես նաև գրել է երեխաների համար բանաստեղծությունների գրքեր, որոնցից են «Կատուների փունջ»-ը և այլն (1997)։ 1979 թվականին ստեղծվել է համանուն մուլտֆիլմ գրքերից մեկի մի քանի բանաստեղծությունների («Մեծ գաղտնիք փոքր խմբի համար») հիման վրա։

Յուննա Մորիցի բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ հայտնի երգեր («Ռետինե ոզնի», «Կատվից ուժեղ գազան չկա», «Շունը կծան էլ է լինում», «Թռչող ձիեր», «Սիրելի պոնի», «Մեծ գաղտնիք փոքր խմբի համար», «Երբ մենք երիտասարդ էինք»), ինչպես նաև «Տար ինձ մեյդան»–ը (Վիտալիյ Կորոտիչի բանաստեղծությունները Յուննա Մորիցի թարգմանությամբ), դրանցից շատերը երգերի է վերածել Սերգեյ Նիկիտինը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուննա Պետրովնա (Պինխուսովնա[5]) Մորիցը ծնվել է հրեական ընտանիքում։ Ինչպես պատմել է հենց Մորիցը․ «Իմ ծնվելու տարում հորս մատնության պատճառով ձերբակալեցին, մի քանի ամիս տանջելուց հետո նրան անմեղ ճանաչեցին, նա վերադարձավ, բայց արագ սկսեց կուրանալ։ Հորս կուրությունը իմ ներքին տեսողության վրա հսկայական ազդեցություն է ունեցել»[6]։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Մորիցը իր ծնողների և ավագ քրոջ՝ Թինայի հետ, որը ծնվել է 1926 թվականին[7], տարհանվել են Չելյաբինսկ[8][9], որտեղ նրա հայրը՝ ինժեներ Պյոտր Բորիսովիսչ Մորիցը[10], աշխատել է որպես տրանսպորտային ջոկատի պետ Լուգանսկի № 60 ВСНХ փամփուշտների գործարանում, որը հետագայում վերածվել է Տուլայի № 541 փամփուշտների գործարանի մաս, իսկ մայրը աշխատել է արհեստագործական արտելում[11]։ Հենց այստեղ էլ 1944 թվականի սեպտեմբերին Յուննա Մորիցը ընդունվել է Ֆրիդրիխ Էնգելսի թիվ մեկ դպրոց[12]։ 1945 թվականին ընտանիքը վերադարձել է Կիև։

1954 թվականին Մորիցը ավարտել է Կիևի դպրոցը, ընդունվել է Կիևի Շևչենկոյի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Այդ ժամանակ ստեղծվել են նրա առաջին հրապարակումները պարբերականներում։

2016 թվականի մարտի 10-ին «Մահացածները չեն կարող հացադուլ հայտարարել» կարճ էսսեի հրապարակումից հետո, որը նվիրված էր ռուս լրագրողներ Ի. Կորնելյուկի և Ա.Վոլոշինի մահվանը և Ն. Սավչենկոյի հացադուլին, Յուննա Մորիցի ֆեյսբուքյան էջը արգելափակվել է սոցցանցի վարչակազմի կողմից՝ առանց բացատրության[13]։ Այդ էսսեում Մորիցը արտահայտվել է Ուկրանիայում և Արևմուտքում Սավչենկոյին ազատելու, նրան արդարացնելու, ազատելու և հերոսացման դեմ։ Իր ֆեյսբուքյան էջի արգելափակելուն արձագանքել է՝ հրապարակելով «Հուսահատությունն ու ձանձրույթն ինձ չեն սպառնում․․․»[14], «Ռուսաֆոբական տրամադրությունների ագրեսիան ֆեյսբուքում»[15]։

  • Առաջին ամուսին՝ գրող Յուրի Շեգլով,
  • Երկրորդ ամուսին՝ թարգմանիչ Լեոն Տոոմ,
  • Երրորդ ամուսին՝ բանաստեղծ Յուրի Վասիլեվ (գրական կեղծանունը՝ Գոլիցին)՝ Ա․ Մ․ Գորկու անվան գրական ինստիտուտի շրջանավարտ (1980)։
    • Որդի՝ քաղաքագետ Դմիտրի Գլինցկի–Վասիլև (անգլ.՝ Dmitri Daniel Glinski, род. 1971)[16]։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1994) և Հարվարդի համալսարանը (2013), պատմական գիտությունների թեկնածու (2000), «The tragedy of Russia’s reforms: Market bolshevism against democracy» («Ռուսաստանի բարեփոխումների ողբերգությունը․ շուկայական բոլշևիզմ ընդդեմ ժողովրդավարության դեմ») և «All Faces All Races: a Guide to New York City’s Immigrant Communities» («Բոլոր դեմքերը, բոլոր ռասսաները․ Նյու Յորքի ներգաղթյալների համայնքների համար») մենագրությունների հեղինակ (2014)[17][18][19]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին թվականին ընդունվել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և ավարտել է 1961 թվականին, չնայած այն բանին, որ 1957 թվականին նրան հեռացրել են Գենադի Այգիի հետ «անառողջ ստեղծագործության պատճառով»։

1961 թվականին Մոսկվայում հրապարակվել է բանաստեղծուհու առաջին «Ցանկության հրվանդան» գիրքը (անվանվել է Նոր Երկրի հրվանդանի անունով), որը հիմնված է 1956 թվականի ամռանը սառցահատ «Սեդոով» շոգենավով Արկտիկա կատարած ուղևորության տպավորությունների վրա։ Այդ ուղևորությունից նա հիշում է․

Ես եբեք չեմ մոռանում Արկտիկայի այդ մարդկանց, որտեղ ես տեսա բոլորովին այլ ապրելակերպ՝ ոչ մայրցամաքային, առանց որևէ խանութների, փողոցների, կինոթատրոնների․ այնտեղ կյանքը կախված էր ռադիոօպերատորներից, ճառագայթումից, նավիգացիայից, ավիացիայից, սառցե հետախուզությունից, այտեղ տիեզերքը մարդու ներսում է։ Արկտիկայի հայելու մեջ դուք կարող եք տեսնել, թե ով եք դուք, և ինչ արժեք ունի ձեր անհատականությունը, ձեր գործողությունները, միտքը ու մարդ լինելու տաղանդը։ Արկտիկայի զգացումը ճակատագրի նվեր է, հատկապես տասնինը տարեկանում, այն աստվածային հարստություն է ցրտահարության դիմադրություն հասարակական կարծիքին

[20]։

Մորիցի գրքերը չեն տպագրվել 1961-1970 թվականների ընթացքում («Բռնցքամարտ» և «Տիցիան Տաբիձեի հիշատակին» բանաստեղծությունների պատճառով)[21]։ Չնայած արգելքին՝ «Բռնցքամարտ»-ը հրապարակվել է «Երիտասարդ գվարդիա»-ի ամսագրի պոեզիայի բաժնի ղեկավար Վլադիմիր Ցիբինի կողմից, որից հետո նա հեռացվել է աշխատանքից[22]։ 1990-2000 թվականներին նույնպես չի տպագրվել[23]։

«Համաձայն օրենքի՝ ողջույն փոստատարին» գրքում Յուննա Մորիցը իր պոեզիայի թեման համարել է «դիմադրության մաքուր քնարերգությւոն»։ Վեհագույն արժեքներին՝ մարդկային կյանքին և մարդկային արժանապատվությանը, նվիրված է «Սերբերի աստղ» (Բելգրադի ռմբակոծությունների մասին), որը տպագրվել է «Դեմք» գրքում, ինչպես նաև «Հրաշագործի պատմություններ» գերկարճ արձակի ցիկլը (տպագրվել են «Հոկտեմբեր»–ում, «Լիտերատուրնայա գազետա» թերթում, և արտերկրում, իսկ այնուհետև այն տպագրվել է որպես առանձին գիրք «Հրաշալիի մասին պատմություններ»)։

2014 թվականին բանաստեղծուհին աջակցել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը[24]։ Արդյունքում Յուննա Մորիցը տրամադրել է իր ստեղծագործության նշանակալի մասը այնպիսի թեմաներին, ինչպիսիք են Եվրամայդանը, զինված հակամարտություն Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության գործողությունները, իսկ իր ստեղծագործությունը իր հերթին նկարագրել է որպես «դիմադրության մաքուր քնարերգություն»[25][26][27]։ Մորիցի քնարերգությունըստացել էր վառ արտահայտված քաղաքական բնույթ[28]՝ հայրենասիրական և հակաարևմտյան ուղղվածությամբ[29]։ Ավելի ուշ բանաստեղծուհու ստեղծագործությունը ստանում է հակասական գնահատականներ։ Մի կողմից այն համարվում է «Ռուսաստանի ամենամեծ բանաստեղծական իրադարձություն»[30], մյուս կողմից այն նկարագրվում է որպես ծայրահեղ ոչ հաճոյացնող, մինչև անգամ որպես «շնորհալի բանաստեղծի անկում»[27][31][32]։

2024 թվականի ապրիլին Յուննա Մորիցը հայտարարել է, որ նա մտադիր է արգելել Սերգեյ և Տատյանա Նիկիտիններին օգտագործել իր բանաստեղծությունները և դիմել է փաստաբաններին, որոնք, ըստ իր խոսքերի, «աշխատում են անել այնպես, որպեսզի Նիկիտիններին արգելեն ողջ աշխարհով կատարել իր բանաստեղծությունների վրա հիմնված երգերը»[33]։ Դա կատարվել է քարոզիչների կողմից կազմակերպված երգիչների նկատմամբ հետապնդումների և այն լուրերի ֆոնին, որ նրանք իբրև թե օգնել են Ուկրաինայի զինված ուժերին։ Վերջինս հերքվել է երգիչների կողմից[34][35]։

Յուննա Մորից, 2010

Գրականության ուսուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրականության ուսուցիչների և հակումների մասին Յուննա Մորիցը ասել է․ «Իմ ժամանակակիցը միշտ էլ եղել է Պուշկինը, ամենամտերիմ ուղեկիցները՝ Պաստեռնակը, Ախմատովան, Մանդելշտամը, Ցվետաևան, Զաբոլոցկին, իսկ ուսուցիչները՝ Անդրեյ Պլատոնովը և Թոմաս Մանը»։

2012 թվականին «Ռոսիյսկայա գազետա»–ի հարցազրույցում նա նաև հիշատակել է Միխայիլ Լերմոնտովին, Լև Տոլստոյին, Ուիլյամ Շեքսպիրին և Պուբլիուս Օվիդիուսին[20]։

Նա իր բանաստեղծական շրջանակների մեջ ներառել է «Ալեքսանդր Բլոկին, Վելիմիր Խլեբնիկովին, Հոմերոսին, Դանթե Ալիգիերիին , Սողոմոն Իմաստունին՝ «Երգ երգոց» ստեղծագործության ենթադրյալ հեղինակին, և Հին Հունաստանի բանաստեղծներին» («Թերթ» թերթի հարցազրույցից, 2004 թվականի մայիսի 31)

Մորիցի գրական լեզուն միշտ բնական է և զերծ ցանկացած տեսակի կեղծ պաթոսից։ Հանգերի դիպուկ օգտագործումը, գույների հարստությունը, առձայնույթը այն ամենն են, որոնք առանձնացնում են Մորիցի պոեզիան՝ դարձնելով այն յուրահատուկ։ Կրկնությունները հաճախ հնչում են որպես կախարդություններ, փոխաբերությունները բացում են իր բանաստեղծությունների մեկնաբանությունների բոլոր հնարավորությունները, որտեղ նա փորձում է թափանցել գոյության էության մեջ։

«Արվեստագետը կարող է լինել իր ժամանակից ավելի լավը, ինչպես Չեխովը, սակայն կարող է լինել նաև ավելի վատը, ինչպես Յուննա Մորիցը, բայց պետք է հասկանալ, որ մեր ինքնաճանաչման համար երկուսն էլ հարկավոր են»․ գրել է Դմիտրի Բիկովը Մորիցի մասին[36]։ Նա «Վաղը» թերթում բլոգ է վարում։

Յուննա Մորիցի բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով, ինչպես նաև ճապոներեն և չինարեն։

Յուննա Մորիցի բանաստեղծությունները թարգմանել են․

  • Լիդիա Պաստերնակ,
  • Սթենլի Կունից,
  • Ուիլյամ Ջեյ Սմիթ և Վերա Դանեմ[37],
  • Թոմաս Ուիթնի,
  • դենիել Վայսբորտ,
  • Քերոլին Ֆորշե,
  • Էլայն Ֆայնշտայն,
  • «Պատվո նշան» շքանշան (1987 թվականի հուլիսի 27)՝ սովետական գրականության մեջ իր ձեռքբերումների համար[39],
  • «Ոսկե վարդ» մրցանակ (Իտալիա)[40],
  • «Հաղթանակ» մրցանակ (2000)[41],
  • Անդրեյ Սախարովի անվան մրցանակ (2004)՝ «գրողի քաղացիական խիզախության համար»[42],
  • «Տարվա գիրք» ազգային մրցանակ (Մոսկվայի գրքի միջազգային տոնավաճառի շրջանակներում) «Պոեզիա -2005» անվանակարգում[43],
  • Անտոն Դելվիգի անվան մրցանակ, 2006[44],
  • «Տարվա գիրք» ազգային մրցանակ (Մոսկվայի գրքի միջազգային տոնավաճառի շրջանակներում)՝ в номинации «Գրքի հետ մենք էլ ենք զարգանում – 2008»[45],
  • Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներ (2011)՝ «Տանիքը տան ճանապարհին» գրքի համար[46],
Երիտասարդ ընթերցողների հետ հանդիպման ժամանակ

Բանաստեղծություների գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ցանկության հրվանդան» (Мыс желания. — М.: Сов. писатель, 1961)
  • «Լոզա» (Лоза. — М.: Сов. писатель, 1970)
  • «Կոշտ թելով» (Суровой нитью. — М.: Сов. писатель, 1974)
  • «Կյանքի լույսի ներքո» (При свете жизни. — М.: Сов. писатель, 1977)
  • «Երրորդ աչք» (Третий глаз. — М.: Сов. писатель, 1980)
  • «Ընտրյալ» (Избранное. — М.: Сов. писатель, 1982)
  • «Կապույտ կրակ» (Синий огонь. — М.: Сов. писатель, 1985)
  • «Այս բարձր ափին» (На этом береге высоком. — М.: Современник, 1987)
  • «Ձայնի դիմանկար» (Портрет звука. — Prova d’Autore (Италия), 1989)
  • «Գլքում ձայներ» (В логове го́лоса: М.: Московский рабочий, 1990)
  • «Դեմք» (Лицо: Стихотворения. Поэма. — М.: Русская книга, 2000)
  • «Այս կերպ» (Таким образом: Стихотворения. — СПб.: Диамант, Золотой век. 2000, 2001)
  • «Համաձայն օրենքի՝ ողջույն փոստատարին» (По закону — привет почтальону!. — М.: Время, 2005, 2006, 2008, 2010)
  • «Հիանալին իզուր չի լինում» (Не бывает напрасным прекрасное. — М.: Эксмо, 2006)
  • «Հրաշքների հեքիաթներ» (Рассказы о чудесном. — М.: Время, 2008, 2011)
  • «Սկվոզերո» (Сквозеро. — М.: Время, 2014)
  • «Հրաշքների հեիաթներ» (Рассказы о чудесном. – М.: Время, 2008)

«5-ից 500 տարեկան» երեխաների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երջանիկ բզեզ» (Счастливый жук / худ. И. Рублёв. — М.: Малыш, 1969)
  • «Մեծ գաղտնիք փոքր խբի համար» (Большой секрет для маленькой компании / худ. М. Беломлинский. — М., 1987, 1990)
  • «Կատուների փունջ» (Букет котов / худ. Г. Златогоров. — М.: Мартин, 1997)
  • «Վանեչկա․ Աքրոստիքոսների գիրք» (Ванечка: Книга акростихов / худ. Г. Рудых. — Челябинск: АвтоГраф, 2002)
  • «Շարժեք ականջնրով» (Двигайте ушами. Для детей от 5 до 500 лет / худ. Евг. Антоненков. — М.: Росмен. 2003, 2004, 2005, 2006)
  • «Տանիքը տան ճանապարհին» (Крыша ехала домой. Стихи-хи-хи для детей от 5 до 500 лет / худ. Евг. Антоненков. — М.: Время, 2010, 2011, 2012)
  • «Տումբեր–Բումբեր» (Тумбер-Бумбер / худ. Евг. Антоненков. — М.: Папа Карло, 2008)[47]
  • «Լիմոն Մալինովիչ Կոմպրեսս» (Лимон Малинович Компресс. Стихи-хи-хи для детей от 5 до 500 лет / худ. Евг. Антоненков. — М.: Время, 2011)

Թարգամանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր (սցենարիստ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մեծ գաղտնիք փոքր խմբի մասին», (1979), հնչյունավորում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чудакова М. О. Мориц // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 977.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Песни на стици Юнны Мориц». Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին. Վերցված է 2021-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Мориц Юнна՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում: Встречается также «Пинкусовна».
  6. «Юнна Мориц. «И в черных списках было мне светло…»». Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին. Վերցված է 2012-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Тина Петровна Мориц работала архитектором в Киеве.
  8. «Челябинское детство Юнны Мориц. Статья из газеты «Челябинский рабочий» (23 сентября 2011)». Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2021-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Н. А. Капитонова «Челябинск в детской художественной литературе»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-06-14-ին. Վերցված է 2021-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Имел также юридическое образование.
  11. «Надежда Капитонова «Юнна Мориц жила в Челябинске»». Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Надежда Капитонова «Мама бинтует раненых. Бинты тоже едят»». Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2021-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Юнна Мориц. «Мёртвые не могут объявить голодовку». Արխիվացված է օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2017-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Юнна Мориц. «Не для печати». Արխիվացված է օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2017-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Юнна Мориц (2016-03-10). «Агрессия русофобских настроений на Фейсбуке». Արխիվացված է օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2017-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Глинский (Васильев) Дмитрий Юрьевич». Արխիվացված է օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2022-07-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Глинский-Васильев Дмитрий Юрьевич Արխիվացված 2021-03-02 Wayback Machine: Проблема расширения НАТО во внутриполитическом процессе в США и России (1990—1998 гг.)
  18. «The Tragedy of Russia's Reforms». Արխիվացված է օրիգինալից 2021-03-01-ին. Վերցված է 2019-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Dmitri Daniel Glinski
  20. 20,0 20,1 «Юнна Мориц: Быть «жертвой режима» — это не мой жанр, «Российская газета»». Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2014-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Post-War Russian Poetry, Edited by Daniel Weissbort, Penguin Books, London, 1974, ISBN 0-14-042183-1
  22. «Юнна Мориц — Кулачный бой». Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին. Վերցված է 2010-09-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  23. http://owl.ru/morits/bio.htm Արխիվացված 2016-10-24 Wayback Machine И в чёрных списках было мне светло… (очень краткая биография — по многочисленным просьбам)
  24. Лев: (2022-06-02). «Я – НЕ ИЗ РОЯ — Литературная Россия» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-22-ին. Վերցված է 2023-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  25. «Классик советской поэзии остаётся в Киеве - 84-летняя поэтесса Юнна Мориц не боится расправы майданщиков и продолжает жечь их глаголом». versia.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-28-ին. Վերցված է 2023-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. Яковлева Е.Л. Антигламурное Сквоозеро поэтки, или чистая лирика сопротивления Юнны Мориц // Культура и искусство. — 2017-05. — В. 5. — Т. 5. — С. 112–125. — ISSN 2454-0625. — doi:10.7256/2454-0625.2017.5.17505 Архивировано из первоисточника 25 Հուլիսի 2023.
  27. 27,0 27,1 Экслер, Алексей Борисович. «Что это с ней?». Авторский проект Алекса Экслера (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-25-ին. Վերցված է 2023-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Полина Сергеевна Громова LYRICAL POETRY BY Y. MORITZ: ON THE QUESTION OF POETICS AND PROBLEMS // Вестник Тверского государственного университета. Серия: Филология. — 2021-04-09. — В. 1(68). — С. 205–210. — doi:10.26456/vtfilol/2021.1.205 Архивировано из первоисточника 25 Հուլիսի 2023.
  29. ««В поэзии нет ни славы, ни успеха. Но я панк — у панков другие ценности» Поэт Александр Дельфинов пишет злые стихи о насилии в российском обществе — том самом, которое привело к войне. Мы с ним поговорили». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-24-ին. Վերցված է 2024-04-24-ին.
  30. «Юнна Мориц». www.pereplet.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-07-25-ին. Վերցված է 2023-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «"За нами Путин и Сталинград". Как российские поэты воспевают войну в Украине». Сибирь.Реалии (ռուսերեն). 2022-09-03. Արխիվացված է օրիգինալից 2023-07-22-ին. Վերցված է 2023-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. gorky.media (2022-08-15). ««Странствует только душа, все остальное — на месте…»». «Горький» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2023-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. поэтесса запретит поддержавшим ВСУ бардам использовать свои стихи
  34. ««Главные для нас ценности — жизнь человека, его достоинство». Самых известных в России бардов Сергея и Татьяну Никитиных затравили пропагандисты. Публикуем их ответ». Новая газета (ռուսերեն). 24 апреля 2024. Արխիվացված օրիգինալից 2024-04-24-ին. Վերցված է 2024-04-24-ին.
  35. «Пропаганда нашла новую мишень. Сергея и Татьяну Никитиных обвинили в спонсировании ВСУ «Патриоты» просят признать артистов «иноагентами» — но продолжают любить их песни. Потому что «Александра, Александра…»». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-24-ին. Վերցված է 2024-04-24-ին.
  36. Д. Быков. Корона Путину // «Собеседник», № 47, 9-15 декабря 2015 г.
  37. «Памяти Веры Данэм — 2001-12-05». Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 18 (օգնություն)
  38. «Премии Юнны Мориц». Արխիվացված է օրիգինալից 2015-02-18-ին. Վերցված է 2014-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. «Указ Президиума Верховного Совета СССР от 27 июля 1987 года № 7443 "О награждении тов. Мориц Ю. П. орденом «Знак Почёта»». Արխիվացված է օրիգինալից 2018-02-24-ին. Վերցված է 2019-02-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 62 (օգնություն)
  40. Валентик А. Юнна Мориц: «Стихи — это частный случай поэзии» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine / газета «Карелия»
  41. «Состоялось вручение премии «Триумф»». Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին. Վերցված է 2014-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. Рыжова О. За смелость, свободу, лирику Արխիվացված 2014-08-27 Wayback Machine/ Лит. газета, вып. 23
  43. «Вручена премия «Книга года»». Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին. Վերցված է 2014-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  44. «Премия «ЛГ» имени Антона Дельвига». Արխիվացված է օրիգինալից 2014-08-07-ին. Վերցված է 2014-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  45. Басинский П. Премия престижа — анонс Արխիվացված 2014-08-27 Wayback Machine / Российская газета, 04.09.2008
  46. «Юнна Мориц получила премию правительства РФ за книгу «Крыша ехала домой»». Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին. Վերցված է 2014-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  47. Книга была признана «Книгой года 2008 г.» в номинации «Вместе с книгой мы растём»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]