Յաննիս Ռիցոս
Յաննիս Ռիցոս հուն․՝ Γιάννης Ρίτσος | |
---|---|
Ծննդյան անուն | հուն․՝ Γιάννης Ρίτσος |
Ծնվել է | մայիսի 1, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնեմվասիա[4] կամ Պելոպոնես, Հունաստան[5] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1990[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան[6] |
Գերեզման | Մոնեմվասիա |
Գրական անուն | Πέτρος Βελιώτης |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և գրող |
Լեզու | հունարեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | ռեալիզմ, սյուրռեալիզմ և 30-ականների սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | «Էպիտաֆիա» «Լուսնի սոնատ» «Քարեր, Կրկնություն, Վանդակաճաղեր» |
Անդամակցություն | ԷԱՄ |
Կուսակցություն | Հունաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Զավակներ | 1 դուստր |
Ազգականներ | Despina Glezou? |
![]() | |
![]() |
Յաննիս Ռիցոս (հուն․՝ Γιάννης Ρίτσος, մայիսի 1, 1909[1][2][3][…], Մոնեմվասիա[4] և Պելոպոնես, Հունաստան[5] - նոյեմբերի 11, 1990[1][2][3][…], Աթենք, Հունաստան[6]), հույն բանաստեղծ և ձախ քաղաքական ակտիվիստ, Դիմադրության շարժման մասնակից։ Արժանացել է Լենինյան կոմերիտմիության միջազգային մրցանակի «Ժողովուրդների մեջ բարեկամության ամրապնդման համար» (1977)։ Բանաստեղծի գրական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան հարյուր բանաստեղծական ժողովածուներ, տասը վեպեր, չորս թատերական ստեղծագործություններ, թարգմանություններ, ճամփորդական նոթեր և այլն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիցոս Յաննիսը ծնվել է 1909 թվականի մայիսի 1-ին Պելեպոնեսի Մոնեմվասիա քաղաքում, մանր հողատեր Էլեֆտերիոս Ռիցոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլեֆտերիան, ծագում էր հին հունական ազնվականական Գիտիու տոհմից։ 1921 թվականից մինչ 1925 թվականը սովորել է Գիտիուի գիմնազիայում։ Գրել սկսել է վաղ տարիքում։ Արդեն 1924 թվականին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Մանուկների ստեղծագործությունը» ժողովածուում։ 1925 թվականին ընտանիքը հայտնվում է սնանկացման եզրին, տուբերկուլյոզից մահանում են մայրն ու եղբայրը։
Յաննիսը տեղափոխվում է Աթենք, որտեղ աշխատում է Հունաստանի ազգային բանկում։ 1926 թվականին նրա մոտ նույնպես ախտորոշվում է տուբերկուլյոզ, իսկ հայրն ընկնում է հոգեբուժարան Դաֆնիում։ 1927—1929 թվականներին Յաննիս Ռիցոսը բուժվում է «Սոտիրիա» հիվանադանոցում։ 1930 թվականին տեղափոխվում է Հանյա քաղաքի առողջարան։ Այստեղ նա առաջին անգամ ելույթով հանդես է գալիս տուբերկուլյոզով հիվանդների բնակության ահավոր պայմանների դեմ։ Այս շրջանում նա ծանոթանում է մարքսիզմի գաղափարներին։
Հեղափոխական ու գրական գործունեության սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին Յաննիս Ռիցոսը վերադառնում է Աթենք, որտեղ համագործակցում է ձախ քաղաքական կողմնորոշում ունեցող «Պրոտոպորի» («Ավանգարդ») ամսագրի, ինչպես նաև կոմերցիոն թատրոնի հետ՝ աշխատելով որպես ռեժիսոր, դերասան ու պարող։ Նա շփվում էր նաև բանվորների հետ ու ընդունվում է Հունաստանի կոունիստական կուսակցություն։ 1934 թվականից որպես սրբագրիչ աշխատել «Գավոստի» հրատարակչությունում։ Այդ ժամանակ էլ լույս է տեսնում Յաննիս Ռիտոսի բանաստեղծությունների «Տրակտոր» ժողովածուն, որ գրված էր ֆուտուրիզմի ու Վլադիմիր Մայակովսկու ազդեցությամբ։ Այնուհետև Ռիցոսը համագործակցում է Հունաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնական լրագրի («Ռիզոսպաստիս») հետ, որտեղ տպագրվում է «Նամակներ դեպի ռազմաճակատ» ստեղծագործությունը։
1935 թվականին լույս է տեսնում Յաննիս Ռիցոսի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Բուրգեր»։ 1936 թվականին Ֆեսալոնիկիում ծխախոտի գործարանի բանվորների գործադուլի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքերի ազդեցությամբ Ռիցոսը որոշում է գրել «Էպիտաֆիա» պոեմը։ Ֆաշիստական բռնակալ Իոաննիս Մետակսասի՝ իշխանության գալուց հետո «Էպիտաֆիա» պոեմն այրվել է Ակրոպոլի մոտ։
1937 թվականին Յաննիս Ռիցոսը, չնայած իր ստեղծագործություններն արգելված էին, կարողանում է ընդունվել Հույն գրական գործիչների միություն։ Նույն թվականին նա հրատարակում է «Երգ իմ քրոջը», որ նվիրել էր իր քույր Լուլային։ Նա հոր նման տառապում էր հոգեկան հիվանդությամբ ու բուժվում էր Դաֆնիում։ 1938 թվականին հրատարակվում է «Գարնանային սիմֆոնիան», իսկ Ռիցոսը դառնում է պետական Թագավորական թատրոնի պարող (ներկայում՝ Հունաստանի ազգային թատրոն)։ 1940 թվականին Յաննիս Ռիցոսն ընդգրկվում է Ազգային օպերային թատրոնի թատերախմբում և հրատարակում «Օվկիանոսի քայլերգը»։
Երկրորդ համաշխարհայինն ու քաղաքացիական պոտերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նացիստական շրջափակման տարիներին Յաննիս Ռիցոսն հանդես է գալիս Հունաստանի Ազգային-ազատագրական ճակատի կազմում և ընդգրկվում Հունաստանի ազգային-ազատագրական բանակի կազմում։ Նա դառնում է հակաֆաշիստական շարժման ղեկավար գորժիչներից մեկն՝ շարունակելով գրել հեղափոխակա ստեղծագործություններ։ 1942 թվականին նա գրել է «Կինը ծովափին» դրամատիկական ստեղծագործությունն ու «Վերջին հարյուրամյակը մարդուն» պոեմը։ 1943 թվականին բանաստեղծը համագործակցում է Աթենքում հրատարակվող «Ազատ գրականություն» ամսագրի հետ և հրատարակում «Փորձություն» ժողովածուն, որից գրաքննադատությունը հանում է «Արևից առաջ» պոեմը։
Հունաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1948 թվականին, կոմունիստ Յաննիս Ռիցոսը ձերբակալվում է և աքսորվում նախ Լեմնոս կղզի, 1949 թվականի մայիսին՝ Մակրոնիսոս, իսկ 1950 թվականին՝ Այոս-Ստրատիոս։ Բանաստեղծն ազատություն է ստանում միայն 1952 թվականին՝ այն բանից հետո, երբ բողոքեցին համաշխարհային մշակույթի առաջադեմ մի շարք գործիչների, այդ թվում՝ Լուի Արագոնը, Պաբլո Ներուդան և Պաբլո Պիկասոն։ Ազատություն ստանալուց անմիջապես հետո Յաննիս Ռիցոսը գրում է «Անհնազանդ քաղաքը» և ընդունվում նոր կազմակերպված Դեմոկրատական ձախ միասնական կուսակցություն, որ գլխավորում էր Իոաննիս Պասալիդիսը։ Նա նաև համագործակցում է այդ կուսակցության հրատարակած «Ավգի» թերթի հետ։
Հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին Յաննիս Ռիցոսն ամուսնանում է Գարաֆիլիա Գոերգիադուի հետ։ Նրանք ունենում են մի դուստր, որին անվանում են Էեֆտերիա (ծնվել է 1955 թվականին)։
1956 թվականին Յաննիս Ռիցոսը «Լուսնի սոնատ» պոեմ-մենագրության համար արժանանում է Պետական մրցանակի քնարերգության բնագավառում («Լուսնի սոնատը» թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով)։ Բանաստեղծն այցելում է ԽՍՀՄ, ինչից հետո գրում է «Տպավորություններ Խորհրդային Միության մասին» (1956)։ 1958 թվականին նորից սկսում են հետևել նրան, ինչի պատճառն էր «Էպիտեորիսի Տեխնիս» («Արվեստի տեսություն») ամսագրի անդրադարձը Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակինն։ 1959 թվականին այցելում է Ռումինիա ու Բուլղարիա։ 1962 թվականին Յաննիս Ռոցիսը նորիս այցելում է Ռումինիա, ապա Չեխոսլովակիա, ԳԴՀ, Հունգարիա։ 1966 թվականին լինում է Կուբայում։
1960 թվականին «Էպիտաֆիան» թողարկվում է ձայնապնակով. նրա համար երաժշտություն էր գրել հույն հայտնի կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը։ Յաննիս Ռիցոսը հրատարակության է պատրաստում «Չեխ ու սլովակ բանաստեղծների անթոլոգիան», նոր հունարեն թարգմանում Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսանդր Բլոկի, Ալեքսեյ Տոլստոյի ստեղծագործությունները, ինչպես նաև հեղափոխական կոմունիստ բանաստեղծների՝ կուբացի Նիկոլաս Գիլեյենի, հունգարացի Աթիլա Յոզեֆի ստեղծագործությունները։
Ռազմական խունտա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սև գնդապետների» (1967 թվական) ռազմական հեղափոխությունից հետո Յաննիս Ռիցոսը տարվում է Լերոս կղզում գտնվող համակենտրոնացման ճամբար, ապա Յարոս, այնուհետև խիստ մեկուսացմամբ բանտարկվում է Սամոս կղզում։ Սակայն նա կարողանում է Ֆրանսիա տեղափոխված Միկիս Թեոդորակիսին ուղարկել իր «Քարեր, Կրկնություն, Վանդակաճաղեր» և «Դառը հայրենիքի տասնութ երգեր» բանաստեղծական շարքերը, որոնց համար կոմպոզիտորը գրեց երեժշտություն, և դրանք կատարում էր իր համերգների ժամանակ։
1973 թվականին Յաննիս Ռիցոսը մասնակցում է Աթենքի ճարտարագիտական համալսարանում ուսանողների ցույցին խունտայի իշխանության դեմ։ Իր տպավորությունները նա արտացոլել է «Մարմին և արյուն» բանաստեղծության մեջ։
Դիկտատուրաի ակումից հետո Յաննիս Ռիցոսը բնակություն է հաստատում Աթենքում, որտեղ անցկացրել է իր կյանիք վերջին երկու տասնամյակը։ Կիպրոսում Հունսատանի ու Թուրքիայի ավտորիտար ռեժիմների կողմից միջազգային թշնամության հրահրմանն ի պատասխան գրում է «Հիմն ու ողբ Կիպրոսի մասին»։
Յանիիս Ռիցոսը մահացել է 1990 թվականի նոյեմբերի 11-ին Աթենքում։ Թաղվել է հայրենի Մոնեմվասիայում։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործական բեղմնավոր գործունեության ընթացքում Յաննիս Ռիցոսն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Առաջինը՝ Քնարերգության բնագավառում պետական մրցանակը, ստացել է 1956 թվականին։
1970 թվականին դարձել է Գերմանիայի Մայնց քաղաքի Գիտությունների ու գրականության ակադեմիայի անդամ։ 1972 թվականին պարգևատրվել է Միջազգային մեծ մրցանակով («Knokk-ле-Zout», Բելգիա)։ 1975 թվականին պարգևատրվել է Գեորգի Դմիտրովի անվան միջազգային մրցանակով (Բուլղարիա) և Բանաստեղծ-ռոմանիտիկ Ալֆրեդ դը Վինիի անվան մեծ մրցանակով (Ֆրանսիա)։
1977 թվականին ստացել է Լենինյան կոմերիտմիության միջազգային մրցանակի «Ժողովուրդների մեջ բարեկամության ամրապնդման համար» (ԽՍՀՄ)։ 1979 թվականին պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի միջազգային մրցանակով։
Յաննիս Ռիցոսը Ֆեսալոնիկիի Արիստոտելի անվան համալսարանի պատվավոր դոկտոր է, Բիրմինգեմի համալսարանի պատվավոր դոկտոր, Մալարմեի ակադեմիայի (Ֆրանսիա) պատվավոր անդամ, Լայպցիգի համալսարանի (1984) և Աթենքի համալսարանի (1987) պատվավոր դոկտոր։
1986 թվականին Յաննիս Ռիցոսին ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում, իսկ 1987 թվականին բանաստեղծն ստացել է ՄԱԿ-ի մրցանակ ու Աթենքի քաղաքապետարանի ոսկե մեդալ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ποιήματα — Α τόμος», (1961)
- «Ποιήματα — Β τόμος», (1961)
- «12 ποιήματα για τον Καβάφη», (1963)
- «Μαρτυρίες — Σειρά 1η», (1963)
- «Ποιήματα — Γ τόμος», (1964)
- «Μαρτυρίες — Σειρά 2η», (1966)
- «Δεκαοχτώ λιανοτράγουδα της πικρής πατρίδας», (1973)
- «Ποιήματα — Δ τόμος», (1975)
Քնարերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Τρακτέρ „, (1934)
- “Πυραμίδες», (1935)
- «Επιτάφιος», (1936)
- «Το τραγούδι της αδελφής μου», (1937)
- «Εαρινή συμφωνία», (1938)
- «Το εμβατήριο του ωκεανού», (1940)
- «Παλιά μαζούρκα σε ρυθμό βροχής», (1943)
- «Δοκιμασία», (1943)
- «Ο σύντροφός μας», (1945)
- «Γειτονιές του κόσμου», (1949)
- «Ο άνθρωπος με το γαρύφαλλο», (1952)
- «Αγρύπνια», (1954)
- «Πρωινό άστρο», (1955)
- «Η σονάτα του σεληνόφωτος», (1956)
- «Χρονικό», (1957)
- «Πέτρινος χρόνος», (1957)
- «Αποχαιρετισμός», (1957)
- «Υδρία „, (1957)
- “Χειμερινή διαύγεια», (1957)
- «Οι γειτονιές του κόσμου», (1957)
- «Η αρχιτεκτονική των δέντρων», (1958)
- «Οταν έρχεται ο ξένος», (1958)
- «Ανυπόταχτη πολιτεία», (1958)
- «Οι γερόντισσες κ' η θάλασσα», (1959)
- «Το παράθυρο», (1960)
- «Η γέφυρα», (1960)
- «Ο Μαύρος Αγιος», (1961)
- «Το νεκρό σπίτι», (1962)
- «Κάτω απ' τον ίσκιο του βουνού», (1962)
- «Το δέντρο της φυλακής και οι γυναίκες», (1963)
- «12 ποιήματα για τον Καβάφη», (1963)
- «Μαρτυρίες Α», (1963)
- «Παιχνίδια τ'ουρανού και του νερού», (1964)
- «Φιλοκτήτης», (1965)
- «Ρωμιοσύνη», (1966)
- «Ορέστης», (1966)
- «Μαρτυρίες Β», (1966)
- «Όστραβα», (1967)
- «Πέτρες, Επαναλήψεις, Κιγκλίδωμα», (1972)
- «Η Ελένη», (1972)
- «Χειρονομίες», (1972)
- «Τέταρτη διάσταση», (1972)
- «Η επιστροφή της Ιφιγένειας», (1972)
- «Ισμήνη», (1972)
- «Χρυσόθεμις», (1972)
- «Δεκαοχτώ λιανοτράγουδα της πικρής πατρίδας», (1973)
- «Γκραγκάντα», (1973)
- «Διάδρομος και σκάλα», (1973)
- «Σεπτήρια και Δαφνηφόρια», (1973)
- «Καπνισμένο τσουκάλι», (1974)
- «Ο αφανισμός της Μήλος», (1974)
- «Υμνος και θρήνος για την Κύπρο», (1974)
- «Κωδωνοστάσιο», (1974)
- «Χάρτινα „, (1974)
- “Ο τοίχος μέσα στον καθρέφτη», (1974)
- «Η Κυρά των Αμπελιών», (1975)
- «Η τελευταία προ Ανθρώπου Εκατονταετία», (1975)
- «Τα επικαιρικά», (1975)
- «Ημερολόγιο εξορίας», (1975)
- «Μαντατοφόρες», (1975)
- «Θυρωρείο», (1976)
- «Το μακρινό», (1977)
- «Το ρόπτρο»
- «Γραφή Τυφλού»
- «Τα ερωτικά»
- «Ανταποκρίσεις», (1987)
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Μια γυναίκα πλάι στη θάλασσα „, (1942)
- “Πέρα απ'τον ίσκιο των κυπαρισσιών», (1947)
- «Τα ραβδιά των τυφλών», (1959)
- «Ο λόφος με το συντριβάνι»
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Α.Μπλόκ: Οι δώδεκα», (1957)
- «Ανθολογία Ρουμανικής ποίησης», (1961)
- «Αττίλα Γιόζεφ: Ποιήματα», (1963)
- «Μαγιακόφσκι: Ποιήματα», (1964)
- «Ντόρας Γκαμπέ: Εγώ, η μητέρα μου και ο κόσμος», (1965)
- «Ιλία 'Ερεμπουργκ: Το δέντρο», (1966)
- «Ναζίμ Χικμέτ: Ποιήματα», (1966)
- «Ανθολογία Τσέχων και Σλοβάκων ποιητών», (1966)
- «Νικόλας Γκιλλιέν: Ο μεγάλος ζωολογικός κήπος», (1966)
- «Α.Τολστόη : Η γκρινιάρα κατσίκα», (1976)
- «Φ.Φαριάντ: Ονειρα με χαρταετούς και περιστέρια», (1988)
- «Χο τσι Μινχ: Ημερολόγιο της φυλακής
Ճամփորդական նոթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Рицос Яннис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Գրքի միջազգային ստանդարտ համար
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118788957 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большая Советская энциклопедия (ռուս.)
- Յաննիս Ռիցոսին նվիրված կայք (հուն.)
- Яннис Рицос — сто лет со дня рождения Արխիվացված 2011-04-13 Wayback Machine (ռուս.)
- Յաննիս Ռիցոսի ստեղծագործությունները.
- «Мертвый дом». Перевод Софьи Ильинской Արխիվացված 2016-04-14 Wayback Machine (ռուս.)
- «Исмена». Перевод Мориса Ваксмахера Արխիվացված 2016-10-07 Wayback Machine (ռուս.)
- Греческие мифы в мировой поэзии — ХХ век//Яннис Рицос (ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мицос Александропулос. Янис Рицос сегодня.// Иностранная литература.1975.№ 10.- С. 213-219.
- Краткая литературная энциклопедия. М., 1971. Т. 6. С.310-311.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Ռիցոս» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Մոնեմվասիա քաղաքում ծնվածներ
- Հունաստանում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1990 մահեր
- Աթենք քաղաքում մահացածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հույն բանաստեղծներ
- Հույն գրողներ
- Հույն հեղափոխականներ
- Հույն թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Կոմունիստ գրողներ
- Հույն դրամատուրգներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով