Կոնստանտինոս Կավաֆիս
Կոնստանտինոս Կավաֆիս հուն․՝ Κωνσταντίνος Πέτρου Καβάφης | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 29, 1933[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | նոր հունարեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտոս և Հունաստան |
Ուշագրավ աշխատանքներ | The Cavafy Publications 1891-1934? |
Ներշնչել է
| |
Konstantinos Kavafis Վիքիպահեստում |
Կոնստանտինոս Կավաֆիս (հուն․՝ Κωνσταντίνος Π. Καβάφης, 29 ապրիլի, 1863, Ալեքսանդրիա, Եգիպտոս, Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ — 29 ապրիլի, 1933, Ալեքսանդրիա), ալեքսանդրացի բանաստեղծ, որ ամենահայտնին է նոր հունարենով ստեղծագործած բանաստեղծների շարքում[5]։ Կյանքի օրոք հրատարակել է 154 բանաստեղծություններ։ Իր ստեղծագործությունների մեծ մասը Կավաֆիսը գրել է 40 տարեկանից հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտիոս Կավաֆիսը ծնվել է 1863 թվականի ապրիլի 29-ին Ալեքսանդրիա քաղաքում։ Նրա նախնիները Կոստանդնուպոլսից գաղթած հույներ էին։ Հայրը հաջողակ առևտրական էր։ Վերջինիս մահից հետո ընտանիքը 1870 -1877 թվականներին ապրել է Անգլիայում, ապա Կավաֆիսը մի որոշ ժամանակ ապրել է Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, իսկ 1875 թվականից մինչ կյանքի վերջը՝ Ալեքսանդրիայում։ Ընտանիքի սնանկացումից հետո Կավաֆիսն աշխատել է որպես լրագրող, ապա պաշտոն է ստացել նախարարությունում։ 1891 թվականին հրատարակել է բանաստեղծություններ միայն Ալեքսանդրիայի իր ընկերների նեղ շրջանակի համար։ 1903 թվականից հետո, երբ հույն հայտնի գրող Գ. Քսենոպուլոսը Աթենքի ամսագրերից մեկում նրա մասին տպագրում է «Պոետ» հոդվածը, Կավաֆիսը որոշակի ճանաչում է ձեռք բերում Հունաստանի գրական շրջանակներում, հրատարակում է «Բանաստեղծությունների» երկու գրքույկներ 1904 և 1910 թվականներին, սակայն միայն մահվանից հետո ճանաչվեց նոր հունարենով ստեղծագործած խոշորագույն բանաստեղծ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտինոս Կավաֆիսի ստեղծագործությունները մենախոսություններ կամ պատկերներ են հելլենսիտական աշխարհից, որտեղ հատվում են քրիստոնեությունն ու հեթանոսությունը, հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։ Դրանք գրված են պարզ լեզվով՝ արխաիզմների ու ժամանակակից բառապաշարի գործածությամբ։ Կոնստանտինոս Կավաֆիսը համաշխարհային ճանաչում ստացավ հատկապես այն բանի շնորհիվ, որ նրա բանաստեղծությունների՝ Էդվարդ Ֆորստերի կողմից կատարված անգլերեն թարգմանությունները տպագրվեցին բրիտանական «Աթենեում» ամսագրում (1919), իսկ ավելի ուշ Թոմաս Ստերնզ Էլիոթի կատարած թարգմանությունները տպագրվեցին «The Criterion» ամսագրում և իրենց ազդեցությունն ունեցան Ուիսթեն Հյու Օդենի, Լուիս Սերնուդայի, Չեսլավ Միլոշի, Իոսիֆ Բրոդսկու և 20-րդ դարի կեսերի ու երկրորդ կեսի բանաստեղծների ստեղծագործության վրա։ Կավաֆիսի կերպարն ու բանաստեղծությունները հանդիսանում են Լորենս Դարելի «Ալեքսանդրիական քառյակ» վիպական եռագրության կարևոր մոտիվներից։ Հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Միտրոպուլոսը գրել է «10 ինվենցիաներ Կ. Կավաֆիսի բանաստեղծություններով»։ Բանաստեղծի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանել Յ. Սմարագդիսը (1996)։
Կոնստանտինոս Կավաֆիսի բանաստեղծությունները թարգմանվել են նաև ռուսերեն։ Ընդ որում, Գենադի Շմակովի կատարած թարգմանությունները Իոսիֆ Բրոդսկին համարում է անգերազանցելի[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ποιήματα (1935)
- Άπαντα Τα Ποιήματα (2003)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Liddell R. Cavafy։ A Critical Biography. London։ Gerald Duckworth & Co., 1974.
- Keeley E. Cavafy’s Alexandria։ Study of a Myth in Progress. Cambridge։ Harvard UP, 1976.
- The Mind and Art of C.P. Cavafy/ Denise Harvey, ed. Athens։ Denise Harvey and Co., 1983.
- Jusdanis G. The Poetics of Cavafy. Princeton։ Princeton UP, 1987.
- Rekonstruktionen lebendiger Vergangenheit ։ Projektionen ins dritte Jahrtausend / Hrsg. von H.-D. Blume und C. Lienau. Münster։ Lienau, 2004.
- Ильинская, С. Б. Константинос Кавафис։ На пути к реализму в поэзии XX в. — М.։ Художественная литература, 1984.
- Портрет в зеркалах։ Кавафис // Иностранная литература. — 1995. — № 12.
- Бродский, И. Песнь маятника // Он же. Письмо Горацию. — М.։ Наш дом; L’Age d’Homme, 1998. — C. XVII—XXXIV.
- Русская Кавафиана. М.։ ОГИ, 2000.
- Юрсенар, М. Критический очерк о Константине Кавафисе // Она же. Избранные сочинения. Т. III. — СПб։ Изд-во Ивана Лимбаха, 2004. — C. 143—185.
- Ковалева И. И. В мастерской Кавафиса и другие очерки поэтики греческого модернизма. М.։ Изд-во Моск. ун-та, 2006.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Roderick Beaton. An Introduction to Modern Greek literature. 2nd ed. Oxford University Press, 1999. P. 92.
- ↑ [«Լյուդմիլա Շտերն (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին. Լյուդմիլա Շտերն (ռուս.)]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://library.ferghana.ru/kavafis/main.htm Արխիվացված 2015-06-29 Wayback Machine — русская Кавафиана (ռուս.)
- http://www.stihi.ru/avtor/kavafis — эротическая поэзия Кавафиса в переводах Вланеса (ռուս.)
- http://www.ipmce.su/~lib/kavafis.html Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (ռուս., բանաստեղծություններ)
- http://plexus.org.il/texts/aleksandria.htm Արխիվացված 2009-02-01 Wayback Machine (ռուս., Է. Ֆորստերի հոդվածները Կավաֆիսի մասին, նրանց նամակագրությունը)
- http://www.cavafy.com/index.asp (անգլ.)
- http://cavafis.compupress.gr/index.htm Արխիվացված 2004-06-06 Wayback Machine (անգլ., կենսագրություն, մատենագրություն, բանաստեղծություններ)
- http://www.greece.org/alexandria/cavafy/cavafy2.htm Արխիվացված 2005-10-01 Wayback Machine (անգլ., Կավաֆիսի թանգարանի (Ալեքսանդրիա) կայքը)
- http://users.hol.gr/%7Ebarbanis/cavafy Արխիվացված 2015-04-18 Wayback Machine (անգլ. և հուն., բանաստեղծություններ)
- http://www.imdb.com/name/nm1939748 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինոս Կավաֆիս» հոդվածին։ |
|