Jump to content

Բետի Ալվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետի Ալվեր
էստ․՝ Betti Alver
Ծնվել էնոյեմբերի 23, 1906(1906-11-23)[1][2][3][…]
ԾննդավայրՅիգևա, Էստոնիա[4]
Վախճանվել էհունիսի 19, 1989(1989-06-19)[1][3][5] (82 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՄիյնա Հարմայի գիմնազիա և Տարտուի համալսարան
Պարգևներ
 Betti Alver Վիքիպահեստում

Բետի Ալվեր (էստ․՝ Betti Alver, ծննդյան անունը՝ Էլիզաբեթ Ալվեր, 1937 թվականից՝ Էլիզաբեթ Տալվիկ, 1956 թվականից՝ Էլիզաբեթ Լեպիկ, նոյեմբերի 23, 1906(1906-11-23)[1][2][3][…], Յիգևա, Էստոնիա[4] - հունիսի 19, 1989(1989-06-19)[1][3][5], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետի Ալվերը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 23-ին Էստոնիայի Յիգևա քաղաքում։ 1924 թ. ավարտել է գիմնազիան Տարտում, 1924-1927 թթ. Տարտուի համալսարանում ուսումնասիրել է էստոներեն ու էստոնական գրականություն։ 1927 թ. լույս է տեսել «Քամու սիրուհին» վեպը։ Բետի Ալվերի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Փոշի և կրակ», հրատարակվել է 1936 թվականին։ Բետի Ալվերն էստոներեն է թարգմանել Պուշկինի պոեմներն ու «Եվգենի Օնեգին» չափածո վեպը, Գորկու «Մանկություն», «Իմ համալսարանները» վեպերը, ինչպես նաև Քրիստիան Յաակ Պետերսոնի գերմաներեն բանաստեղծությունները։ Բետի Ալվերի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, գերմաներեն, անգլերեն, չեխերեն, իտալերեն և այլն։ Բետի Ալվերի հիշատակին է նվիրված նրա ծննդավայր Յիգևայում ամեն աշուն անցկացվող պոեզիայի օրերը, որ կոչվում են «Աստղային ժամ»։ 2013 թ. Մերկուրի մոլորակի խառնարաներից մեկը նրա պատվին անվանվել է Ալվեր (Alver)[6]:

Բետի Ալվերն ամուսնացած է եղել բանաստեղծ Հեյտի Տալվիկի հետ։ 1956 թ. ամուսնացել է Մարտ Լեպիկի (գրականագետ, Գրականության թանգարանի առաջին տնօրեն, 1940-45 թթ.) հետ։

Բանաստեղծությունների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Փոշի և կրակ» (1936),
  • «Աստղային ժամ» (1971),
  • «Կյանքի փշուրներ» (1971),
  • «Թռչող քաղաք» (1979),
  • «Էմայիգիի մարջանները» (1986)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Альвер Бетти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «messenger.jhuapl.edu». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  1. Леэтмаа Е. Бетти Альвер — 100 // Пярнуский экспресс. — 2006. — 27 окт.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետի Ալվեր» հոդվածին։