Լինա Կոստենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Կոստենկո
ուկրաիներեն՝ Лі́на Косте́нко
Ծնվել էմարտի 19, 1930(1930-03-19)[1][2] (94 տարեկան)
ԾննդավայրՌժիշչև, Կիևի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, մանկագիր և արձակագիր
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՄ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան (1950) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1956)
Ժանրերպոեզիա, վեպ և բանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինJerzy Pachlowski? և Tsvirkunov Basylovitj?
ԶավակներOksana Pakhlyovska? և Oksana Zabuzhko?
 Lina Kostenko Վիքիպահեստում

Լինա Վասիլևնա Կոստենկո (ուկրաիներեն՝ Лі́на Васи́лівна Косте́нко, մարտի 19, 1930(1930-03-19)[1][2], Ռժիշչև, Կիևի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող-վաթսունական, բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինա Կոստենկոն ծնվել է 1930 թվականի մարտի 19-ին Ռժիշչևում (ներկայում՝ Կիևի մարզ, Ուկրաինա), ուսուցիչների ընտանիքում։ 1936 թվականին Լինա Կոստենկոն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կիև, որտեղ ավարտել է № 123 միջնակարգ դպրոցը, ինչից հետո սովորել է Կիևի մանկավարժական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, որն ավարտել է 1956 թվականին։

Լինա Կոստենկոն եղել է 1950-ական և 1960-ական թվականների սահմանագծին հանդես եկած ուկարինացի ամենաերիտասարդ ու ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա բանաստեղծությունների «Հողի ճաղագայթները» (1957) և «Առագաստներ» (1958) ժողովածուները մեծ հետաքրքրություն առաջ բերեցին ընթեցողների ու քննադատների շրջանում, իսկ «Սրտի ճանապարհորդութուններ» գիրքը, որ լույս է տեսել 1961 թվականին, ավելի ամրապնդեց նրա հաջողությունը։ Այդ գրքի շնորհիվ Լինա Կոստենկոյի անունը տեղ է գտել ուկրաինական քնարերգության հայտնի վարպետների անունների շարքում։

Լճացման տարիներին ստեղծագործական մտքի ազատության սահմանափակումները, զանազան «շնորհազրկումները» հանգեցրել են նրան, որ Լինա Կոստենկոյի բանաստեղծութունները բավական երկար ժամանակ չէին տպագրվում։ Սակայն հենց այդ տարիներին է բանաստեղծուհին ջանասիրաբար աշխատել և քնարական ժանրի երկերից բացի գրել նաև չափածո վեպ՝ «Մարուսյա Չուրայ»։

Լինա Կոստենկոյի «Հավերժական գետի ափերին» (1977), «Մարուսյա Չուրայ» (1979), «Անկրկնելիություն» (1980) գրքերը դարձել են ուկրաինական ժամանակակից գրականության անբաժանելի մասը։

Լինա Կոստենկոն հեղինակել է նաև «Չհալվող քանդակների այգին» (1987) բանաստեղծությունների ժողովածուն և «Թանթրվենու թագավորը» (1987) մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Ա. Դոբրովոլսկու հետ համատեղ նա գրել է «Ստուգեք ձեր ժամացույցները» (1963) կինոպիեսը[3]։

2010 թվականին լույս է տեսել Լինա Կոստենկոյի առաջին արձակ ընդարձակածավալ երկը՝ «Ուկրաինացի խելագարի հիշատակարան» (ուկրաիներեն՝ Записки українського самашедшого) վեպը, որի մասին հրատարակիչ Իվան Մալկովիչն ասել է, թե այն ուկրաինական հայացքն է համաշխարհային խելագարության վերաբերյալ[4]։

Լինա Կոստենկոյի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, բելառուսերեն, էստոներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն («Книга избранных стихов», թարգմանիչ՝ Վասիլի Բետակի, Փարիզ, 1988 թվական), սլովակերեն և ֆրանսերեն։

Լինա Կոստինայի դուստրը՝ Օքսանա Պախլովսկան (ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 18-ին Կիևում), գրող է, մշակութաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ 2010 թվականին արժանացել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի «Ave, Europa» գրքի համար։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիև-Մոգիլյայի ակադեմիա» ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր
  • Չերնովցիի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր (2002)
  • Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1987) - «Մարուսյա Չուրայ» վեպի և «Անկրկնելիություն» ժողովածուի համար
  • Պետրարկայի մրցանակ (Իտալիա, 1994)
  • Օլենա Տելիգայի անվան միջազգային մրցանակ (2000)
  • Ուկրաինայի նախագահի պատվո նշան (1992)
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (2000)
  • Հրապարակայնորեն հրաժարվել է Ուկրաինայի հերոսի կոչումից. «Քաղաքական բիժուտերիա չեմ կրում»[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Лина Костенко
  4. Интернет-газета «СЕГОДНЯ.ua»
  5. «Сайт НПБУ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]