Ժելանիյա հրվանդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժելանիյա հրվանդան
Տեսակheadland? և հրվանդան
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԱրխանգելսկի մարզ
Աշխարհագրական տեղադրությունSeverny Island?
Ջրլիցի ափինԿարայի ծով
Քարտեզ
Քարտեզ

Ժելանիյա հրվանդան, հրվարդան Նովայա Զեմլյա կղզեխմբի Հյուսիսային կղզու վրա, դրա հյուսիսային ծայրամասային վերջավորության մոտ։ Անվանվել է Վիլեմ Բարենցի կողմից 1596 թվականին[1]։ Հրվանդանի մոտ է գտնվում «Ժելանիյա հրվանդան» բևեռային կայանը (1931 թվականից), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հրվանդանի կայանը գնդակոծվել է գերմանական սուզանավերով[2]։

Բնություն և աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրվանդանը իրենից ներկայացնում է բեկումնային ժայռ[1] բարձրությունը մինչև 28 մ է, որը միացված է ցամաքին ցածր նեղուցով։ Հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից Ժելանիյա հրվանդանը թվում է կղզի[3][4]։ Այն կազմված է թեթև մոխրագույն ավազաքարից, որը ենթարկվում է ուժեղ հողմահարման[3]։ Նեղուցը կազմված է ավազաքարից որոնք խառնվում են կավի հետ։ Հրվանդանի մոտ հանդիպում են քարեր, իսկ նրանից հյուսիս-արևելք տեղակայված են մի քանի ժայռոտ կղզիներ[5]։ Հրվանդանի շրջանում խորությունները անհավասարաչափ են։ Ժելանիյա հրվանդանից ընդունված է սահման անցկացնել Բարենցի և Կարայի միջև։

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1596 թվականին Վիլեմ Բարենցի հոլանդական արշավախմբի քարտեզի վրա հրվանդանի անունը Ժելանիյա էր։ «Ժելանիյայի հրվանդան» ձևով այն ամրագրվել է ռուսերեն ոչ ճիշտ թարգմանության արդյունքում։ Հրվանդանի վաղնջական պոմորական անունը Դոհոդի էր[6],այսինքն՝ այն վայրը, որին պոմորական կենդանիների վաճառականները հասել են Նովայա Զեմլայի արևմտյան ափից։

Օբեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժելանիյայի հրվանդանի վրա տեղադրված է Ժելանիա փարոսը։
  • «Ժելանիյա հրվանդան» բևեռային կայանը տեղակայված է նեղուցի վրա, որը Ժելանիյա հրվանդանը կապում է ափին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ժելանիյա հրվանդան հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. Заполярные базы Кригсмарине
  3. 3,0 3,1 «Метеорологические наблюдения на мысе Желания (остров Новая Земля)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Фотография мыса Желания с моря». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  5. Կաղապար:Карта
  6. «Доходы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժելանիյա հրվանդան» հոդվածին։