Jump to content

Մարտունու շրջան (ՀԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Մարտունի (այլ կիրառումներ) և Մարտունու շրջան (այլ կիրառումներ):
Մարտունու շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՄարտունի
Խոշորագույն քաղաքՄարտունի
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)67 900
Խտություն57,3
Ազգային կազմՀայեր
Տարածք1 185
(4 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հարավ-արևմուտքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1185 քառ. կմ էր, բնակչությունը՝ 67 900 մարդ (1987), խտությունը՝ 57,3 մարդ։

Մարտունու շրջանի կենտրոնը Մարտունի քաղաքն էր, որը կոչվել էր Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով։ Ուներ 1 քտա (Մարտունի), 1 ավանային և 16 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Մարտունու շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Մարտունու շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Մարտունին կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Մարտունու շրջանը Նոր Բայազետի գավառի Մարտունի գավառամասն էր։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կոթավանքը, Շողագավանքը Մասրուց անապատը (9-րդ դար), Վանեվանը (10-րդ դար և այլն)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 105 սկզբնական կուսակցական և 110 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Թռիչք» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտունու շրջանը գտնվում է Սևանի ավազանի հարավարևելյան մասում՝ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լեռների միջև։ Ունի 1900-3522 մ (Վարդենիս լեռ) բարձրություն։ Մակերևույթի տիպը լեռնային է, կտրտված մակերևույթ։ Բնորոշ են հրաբխային կոները, կիրճերն ու գետահովիտները։ Կան բազալտի, պեռլիտի, հրաբխային խարամի, քվարցային ավազի հանքավայրեր, հանքային ջրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամագագետնային լանդշաֆտները։

Կլիման չափավոր ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C-ից մինչև -14 °C է, հուլիսինը՝ 6-16 °C, տարեկան տեղումները՝ 350-800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքով հոսում են Արգիճի, Ծակքար, Մարտունի և այլ գետեր։ Գործում են «Մադինա» հէկի, Ներքին Գետաշենի, Վարդաձորի, Վարդենիկի ջրանցքները, Զոլաքարի, Աստղաձորի, Մարտունու և Երանոսի ջրհան կայանները։ Տարածքում են Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի հյուսիսային մասը, «Մարտունի» հանգստյան տունը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են էլեկտրատեխնիկական, սննդի ու թեթև արդյունաբերությունը, անասնապահությունն ու բուսաբուծությունը (մշակում են հացահատիկային, կերային ու բոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ, ծխախոտ և այլն)։ Կար 20 արդ․ ձեռնարկություն, 17 սովետական տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են էլեկտրատեղա- կայման իրերի, պահածոների, «Լիճք» հանքային ջրերի գործարանները, գլխավորող պանրագործարանը, «Հայգորգ» արտադր․ միավորման Մարտունու մասնաճյուղը։ Լիճքում կա ձկնաբուծարան, Մարտունիում՝ ձկնորսարան։tԱվտոճանապարհների երկարությունը 215 կմ է։ Ունի կապի հանգույց՝ 17 բաժանմունքով։

1986-87 ուս․ տարում գործում էր 23 միջնակարգ, 5 ութամյա, 4 երեկոյան և հեռակա, 2 երաժշտական, 2 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին շրջանում կար 37 գրադարան, 12 մշակույթի տուն, 14 ակումբ, 1 կինոթատրոն, 1 պատկերասրահ, 2 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 8 ամբուլատորիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 352