Մարտունի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Մարտունի
Բնութագիր
Երկարություն27,6 կիլոմետր
Ավազանի մակերես101 կմ²
Ջրի ծախս1,44 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիսի լեռներ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԴաշտագետ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Մարտունի, Գարսնլըգչայ, Դաշտաձոր, Դաղտիդերեսի, Դաշաի ձոր, Կարանլիկչայ, Կզնուտների գետ, Ղարանլըխչայ, Ղարանլըղ, Ղարանլուղ, Ղարանլուղչայ, Ղուռուչայ, Ղուրուչայ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3300 մ բարձրությունից։ Երկարությունը 27,6 կմ է, ջրհավաք ավազանը՝ 101 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ տաշտակաձև։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (58%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,44 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Լեռնային, արագահոս գետակ է։ Ամառը ցամաքում է։ Երբեմն կոչվել է նրա վտակի՝ Դաշտագետի անունով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 81 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 742 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png