Շողագավանք
Շողագավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ձորագյուղ, Երևան |
Դավանանք | ![]() |
Թեմ | Գեղարքունիքի թեմ |
Ներկա վիճակ | քանդված |
Կազմված է | Խաչքար, Խաչքար, Մատուռ, Խաչքար, Խաչքար և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Շողագավանք'[2], Հայ առաքելական եկեղեցի, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Հայաստանի Մարտունու շրջանում՝ Ձորագյուղի արևմտյան կողմում։ Գլխավոր՝ սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջին քառորդին՝ Գեղարքունիքի մեծ տիկին Մարիամի միջոցներով։
Պահպանվել են հյուսիսային պատը և մյուս հատվածների հիմնապատերը՝ կառուցված մոխրագույն տուֆի կանոնավոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի եռաքսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է։ ճակատները մշակված են եղել հատվածքում կիսաշրջանաձև (եզակի երևույթ), զույգ խորշով։ Պահպանվել են շինարարական արձանագրության առանձին բեկորներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՇՈՂԱԳԱՎԱՆՔ»։ Վերցված է 2021-06-24