Jump to content

Կառլ XVI Գուստաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ XVI Գուստաֆ
շվեդ.՝ Carl XVI Gustaf
Դրոշ
Դրոշ
Շվեդիայի Արքա
Դրոշ
Դրոշ
 սեպտեմբերի 15, 1973
Նախորդող Գուստաֆ VI Ադոլֆ
 
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան և Sigtunaskolan Humanistiska Läroverket?
Ազգություն Շվեդ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր ապրիլի 10, 1946 (78 տարեկան)
Ծննդավայր Սոլնա
Դինաստիա Բերնադոտներ
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Carl Gustaf Folke Hubertus
Հայր Prince Gustaf Adolf, Duke of Västerbotten?
Մայր Princess Sibylla of Saxe-Coburg and Gotha?
Ամուսին Սիլվիա (Շվեդիայի թագուհի)
Զավակներ Վիկտորիա, Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1] և Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կառլ XVI Գուստաֆը (շվեդ.՝ Carl XVI Gustaf, ապրիլի 30, 1946(1946-04-30)[2][1][3][…], Haga Palace, Սոլնա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), 1973 թվականի սեպտեմբերի 15-ից դարձել է Շվեդիայի արքան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ XVI Գուստաֆը ծնվել է 1946 թվականի ապրիլի 10-ին Շվեդիայի Մայրաքաղաք Ստոկհոլմին կից Սոլնա քաղաքում՝ Արքայազն Դուքս Գուստաֆ Ադոլֆի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի ամենափոքր և միակ որդի երեխան։ Նրա հայրը Գուստաֆ Ադոլֆը մահացավ 1947 թվականի ապրիլի 26-ին Կոպենհագենում՝ ավիավթարի ժամանակ։ 1907 թվականից մինչև 1950 թվականը Շվեդիայի Թագավոր է եղել Կառլ XVI Գուստաֆի պապը՝ Գուստաֆ V-ը, որի մահից հետո էլ Շվեդիայի Արքա դարձավ Կառլ XVI Գուստաֆի Հորեղբայր Գուստաֆ VI-ը, որի մահից հետո էլ 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Շվեդիայի Արքա Դարձավ Կառլ XVI Գուստաֆը։

Կրթություն և Զինվորական Ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ XVI Գուստաֆը ավարտել է դպրոցը 1966 թվականին Ստոկհոլմում։ Ավարտելուց հետո Կառլ XVI Գուսաֆը երկուսուկես տարի ծառայել է Շվեդիայի զինված ուժերում։ Բանակում նա ծառայել է թե ցամաքային, թե օդային, և թե նավատորմի զորքերում։ Սակայն ամենից երկարը ծառայել է նավատորմում ինչի պատճառով էլ նա հետաքրքրված է ծովերով։ Զինվորական Ծառայությունից հետո Կառլ XVI Գուստաֆը հատուկ ծրագրով կրթությունը շարունակել է Ստոկհոլմի Ուփսալայի համալսարանում։ Հատուկ ծրագիրը իր մեռ նեռարում էր Պատմություն, Սոցիոլոգիա, Քաղաքագիտություն, Հարկային օրենսդրություն և տնտեսություն։ Այդ ամենցի հետո Կառլ XVI Գուստաֆը Ազգային տնտնեսությունը Ստոկհոլմի համալսարանում։ Քանի որ Կառլ XVI Գուստաֆը լինելու էր Շվեդիայի ապագա Արքա նա սկսեց ավելի խորը ուսումնասիրել, թէ ինչպես պետք է կառավարել Շվեդիան, որպեսզի այն ավելի բարձրացնի կյանքի որակը Շվեդիայում։ Նա ուսումնասիրել է դատական համակարգի աշխատանքը, սոցիալական ապահովածության և գործատուների միության աշխատանքին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գործադիր, Օրենսդիր և արտաքին գործերի նախարարության գործառույթներին։ Նա ձեռք է բերել միջազգային փորձ՝ ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական առաքելության շնորհիվ։

Կառլ XVI Գուստաֆը արքա է դարձել իր հորեղբոր՝ Գուստաֆ VI-ի մահից հետո 1973 թվականի սեպտեմբերի 15-ին։ Արքա դառնալուց հետո Կառլ XVI Գուստաֆը շարունակել է հետևել տարբեր ոլորտներում Շվեդիայի հասարակության զարգացմանը՝ այցելելով շատ հաստատություններ, կազմակերպություններ, համալսարաններ և այլ վայրեր։ Նրա առաջինային նպատակն է եղել այցելել Շվեդիայի բազմաթիվ մարզեր և շրջաններ։

Հետաքրքիր է իմանալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ XVI Գուստաֆը մասնակցում է Ստոկհոլմում մայիսին տեղի ունեցող ամենամյա միջազգային Պոլառ մյուզիք մրցանակաբաշխության (Polar Music Prize) արարողությանը և ավանդաբար անձամբ է հանձնում մրցանակները յուրաքանչյուր դափնեկրին[4][5]։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիան։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն շվեդական կրոն։

1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում՝ Կառլ XVI Գուստաֆը հանդիպել է Սիլվիա Ռենատե հետ։ 1976 թվականի հունիսի 19-ին նրանք ամուսնացել են, որով էլ Սիլվիա Ռենատեն դարձել է Շվեդիայի Թագուհին։ Այժմ արքայական զույգն ունի երեք երեխաներ։

Կառլ XVI Գուստաֆը ստացել է բազմաթիվ պարգևներ շատ երկրներից՝ ինչպես նաև Շվեդիայից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. Карл XVI Густав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Արքան հանձնում է Polar Music Prize մրցանակները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Evelyn Glennie receives the from H.M. The King of Sweden Էվելին Գլենին ստանում է Polar Music Prize մրցանակը Շվեդիայի արքայի կողմից, 2015 թվականի մայիս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ XVI Գուստաֆ» հոդվածին։