Շատ կինոդիտողների և մասնագետների կարծիքով ֆիլմը դասվում է համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Ֆիլմի առանձնահատկություններից է ճիշտ ընտրված դերասանների խումբը, (ֆիլմում խաղում են ամերիկյան կինոյի տվյալ ժամանակի շատ աստղեր), որոնց դերասանական տպավորիչ խաղը, հուզիչ դիպվածները, մահապատժի տեսարանները, անընդհատ զարգացող անսպասելի սյուժեն, բանտային ազդեցիկ կոլորիտը, ֆիլմի հերոսների պահվածքը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի հմուտ ռեժիսորական ձեռագրով ստեղծված այս ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է ուժեղ տպավորություն։
Ֆիլմը սկսվում է Լուիզիանայի ծերանոցներից մեկում բնակվող Պոլ Էջկոմբի (Թոմ Հենքս) կյանքի պատմությամբ, ով արդեն 108 տարեկան է։ Նա լաց էր լինում դիտելով Ցիլինդրա ֆիլմը, իսկ իր ծեր ընկերը Էլեյնին անհանգստություն է հայտնում վարքագծի վերաբերյալ և Պոլը նրան պատմում է այն մասին, թե ինչ է պատահել իր հետ շատ տարիներ առաջ, երբ նա աշխատում էր «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում որպես պահապան։ Այնտեղ բոլոր բանտարկյալները մահապարտներ էին և սպասում էին իրենց դատավճռի ի կատար ածմանը, որն արվում էր էլեկտրական աթոռի միջոցով։ Ճանապարհը, որ տանում էր դեպի էլեկտրական աթոռի սենյակ, պատված էր կանաչ ծածկով, և այդ ճանապարհը հենց դատապարտվածների կողմից անվանվել էր «կանաչ մղոն»։
Մի անգամ նրանց բանտ են բերում աֆրո-ամերիկացի հսկա հասակով մի սևամորթի՝ Ջոն Կոֆֆիին (Մայքլ Կլարկ Դունկան), ով մահվան էր դատապարտվել երկու մանկահասակ աղջիկների բռնաբարության և սպանության մեղադրանքով։ Ի զարմանս այլ բանտապահների և դատապարտյալների Ջոնը, շատ ամաչկոտ էր և շատ զգացմունքային մարդ էր։ Ընթացքում պարզվում է, որ Ջոն Կոֆֆին օժտված է գերբնական հատկություններով, ու նա ձեռքով բռնելով՝ բուժում է Պոլ Էջկոմբի երկար տարիներ չբուժվող միզապարկի հիվանդությունը։ Պոլը խնդրել է պարզաբանել իր հետ տեղի ունեցածը և Ջոնը պատասխանում է որ նա «ետ է վերցրել այդ հիվանդությունը»
Նրա բերելուց մի քանի օր հետո բանտ են բերում «Վայրի Բիլլ» մականունով Բիլլ Ուերտոնին (Սեմ Ռոքվել), ով մահվան էր դատապարտվել Լուիզիանա նահանգում արված բազմաթիվ խուլիգանությունների և 3 մարդու այդ թվում հղի կնոջ սպանության համար։
Բիլլի տեղափոխման ժամանակ նա փորձում է խեղդել պահապաններից մեկին՝ Բրուտուս Հաուելլին (Դևիդ Մորս), բայց դա նրան չի հաջողվում։ Բիլլը անընդհատ խնդիրներ է ունենում բոլոր պահապանների հետ, մանավանդ վախկոտ և ոչ կայուն բնավորության տեր պահապան Պերսի Ուետմորի (Դուգ Հաթչիսոն) հետ, ով երազում էր, որ ինքն անցկացներ մահապատժի արարողությունները։
Հետո Ջոնը կենդանացնում է բանտարկյալ Էդուարդ Դելակրուայի վարժեցրած մկնիկին, որին ճզմել էր Պերսին։ Որից հետո նա բուժում է նաև բանտի պետի՝ Ուորդեն Հալ Մուրսի (Ջեյմս Քրոմվել) կնոջ՝ Մելինդա Մուրսի (Պատրիսա Կլարկսոն) ուղեղի չարորակ ուռուցքը։
Այդ ժամանակից սկսած Պոլ Էջկոմբը և մյուսները սկսում են կասկածել Ջոնի մեղավորությանը ...
Ըստ սկզբնական մտահղացման, Թոմ Հենքսը պետք է կատարեր նաև ծեր Փոլ Էջկոմբի դերը։ Դիմահարդարների մի քանի անհաջող փորձից հետո որոշվեց, որ չի հաջողվի Թոմին անհրաժեշտ կերպով գրիմավորել։ Այդ ժամանակ, այս փոքրիկ դերակատարման համար ընտրվեց Դաբս Գրիրը[15]։ Բրյուս Ուիլլիսը, ով նկարահանվել էր «Արմագեդոն» ֆիլմում, այդ դերի համար խորհուրդ տվեց Մայքլ Կլարկ Դունկանին՝ «պինդ ընկույզի» գործընկերոջը համանուն ֆիլմից[16]։
Իրականում Մայքլ Կլարկ Դունկանը այնքան բարձրահասակ չէ հասակով Դևիդ Մորսից, ինչպես երևում է ֆիլմում, պարզապես նկարահանումներն արվել են այնպես, որ նա ավելի բարձր երևա։
Դունկանը երկար ժամանակ ամաչում էր նկարահանվել այն տեսարանում, երբ նա պետք է բուժեր Հենքսի հիվանդությունը, վերջապես Հենքսը լուծել է այդ հարցը՝ շալվարի մեջ դնելով դատարկ շիշ։
Սթիվեն Քինգը մինչ գրքի ավարտը չէր կարողացել որոշել թե արդյո՞ք Ջոն Կոֆֆին պետք է մեռնի թե ոչ։
Ըստ պաշտոնական տվյալների, «Կանաչ մղոն» ֆիլմի բյուջեն կազմել է $60.000.000 (ընդհանուր ծախսերի 66.7% -ը)։ Ըստ մարքեթինգային տվյալների՝ կազմել է $30.000.000 (ընդհանուր ծախսերի 33,3%-ը)։ Արդյունքում ֆիլմի ընդհանուր ծախսերը կազմել են $45.000.000[26]։
Ֆիլմի հասույթն ԱՄՆ-ում կազմել է $136.801.374 (ընդհանուր հասույթի 47,7%-ը), այլ երկրներում՝ $150.000.000 (ընդհանուր հասույթի 52,3%-ը)։ Ընդհանուր հասույթը կազմել է $120.072.577[27]։
Սթիվեն, Քինգ (1996). Կանաչ մղոն «The Green Mile». ԱՄՆ: ԱՍՏ Հրատարակչությոն. ISBN978-0451190499.
Տպագիր մամուլ
Դեյվիդ, Անսեն (2000 թ․ հունվարի 17). Կանաչ մղոն, Դահիճի երգը «The Green Mile. In: The Executioner's Song». Նյու Յորք, ԱՄՆ: Վաշինգտոն Փոստ. ISSN0028-9604.
Ֆրեթս, Բրյուս։ «Տեսանյութ։ Աստվածային դատավարություն»։ Էնթրթայմնթ շաբաթաթերթ։ (ԱՄՆ), Iss: 545, 16 Հունիսի 2000, Էջ 1։
Հերցբերգ, Լուդվիգ։ «Դատապարտված» Շվեդական օրաթերթ։ (Շվեդիա), փետրվարի 11 2000։
Կաթելան, Ջեն Յվես։ «Première» (ֆրանսերեն), Փետրվար/Մարտ 2000, Էջ 66։
ՄաքՔարթի, Թոդ։ «Fine acting in 'Mile's' over-long walk» (Անգլերեն) Վարիեթի (ԱՄՆ), 29 Նոյեմբերի 1999, Էջ 56+70:
Միհմ, Կաի։ «Bewegendes Gefängnisdrama von Frank Darabont» (գերմաներեն) էփդ ֆիլմ (Գերմանիա), 1 փետրվարի 2000, Էջ 47։
Շվարցբաում, Լիզա։ «Jailhouse Rocked (B)» (անգլերեն) Էնթրթայմնթ շաբաթաթերթ։ 10 դեկտեմբերի 1999, Էջ 73-74։
Տավարես, Ժոաո Միգե։ «Diário de Notícias« (Պորտուգալերեն), 31.03.2000:
Տավերս, Փիթր։ «Կանաչ մղոն»։ Ռոլինգ Սթոն։ (ԱՄՆ), 30 դեկտեմբերի 1999 թվական, Էջ 150։