Հարի Սինիս
| Հարի Սինիս անգլ.՝ Gary Alan Sinise | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 17, 1955[1][2][3] (70 տարեկան) |
| Ծննդավայր | Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | կաթոլիկություն |
| Կրթություն | Իլինոյս նահանգի համալսարան |
| Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
| Ամուսին | Moira Harris? |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Հարի Ալան Սինիս (մարտի 17, 1955[1][2][3], Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, երաժիշտ և բարերար[4]։ Արժանացել է Էմմի, Ոսկե գլոբուս մրցանակների, ինչպես նաև աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[5]։
Սինիսի աստղային կարիերան սկսվեց Ջոն Ստայնբեքի Մկների և մարդկանց մասին ֆիլմով։ Սա մի առաջընթաց էր նրա դերասանական կարիերայում, որին պետք է հետևեին մի շարք հաջողված դերեր, ինչպես օրինակ լեյտենանտ Դան Թեյլորը՝ Ֆորեսթ Գամփում (1994)։ Այս դերի համար նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի, Թրուման (1995) ֆիլմում ԱՄՆ 33-րդ նախագահ՝ Հարի Ս. Թրումանի դերակատարման համար արժանացել է Ոսկե Գլոբուսի։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինիսը ծնվել է Իլինոյսում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Սինիսը (1928), ֆիլմերի խմբագիր էր[6][7][8]։ Նրա հայրական պապը իտալացի էր, ով գաղթել էր Իտալիայի Բազիլիկատա մարզի Ռիպականդիդայից[9][10]։ Սինիսը սովորել է Հայլենդ Պարկ ավագ դպրոցում[11]։ 1974 թվականին, Սինիսն իր երկու ընկերների հետ միասին հիմնադրեցին Սթեփենվուլֆ թատերական ընկերությունը[12]։ Ընկերությունն այնպիսի տաղանդներ է բացահայտել, ինչպիսիք են՝ Ջոան Ալենը, Քեյվին Անդերսոնը, Գարի Քոուլը, Իթան Հոուքը, Ջոն Մալկովիչը և այլք։ Ընկերությունը մեծ հնարավորություն տվեց Սինիսին հղկելու իր դերասանական և պրոդյուսերական հմտությունները։ Շատ չանցած նա Չիկագոյից տեղափոխվում է Նյու Յորք, ապա՝ Լոնդոնի Վեստ Էնդ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին, Սինիսն ամուսնացել է դերասանուհի Մոյրա Հրիսի հետ[13]։ Նրանք ունեցել են երեք երեխա[13]։ 2003 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից արժանացել է շքանշանի[14]։ Նա Չիկագոյի Չիկագո Բերս ֆուտբոլային ակումբի և Կանզասի՝ Kansas ռոք խմբի երկրպագուներից է[15]։ Սինիսը և նրա կինը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են[16]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի օգոստոսի 17-ին Սինիսը հանդես եկավ Լոս Անջելեսի Թայմս ամսագրում, որպես Համաս և Հեզբոլլահ խմբավորների դատապարտող և 2006 թվականի՝ Իսրայել- Լիբանան հակամարտության մեջ Իսրայելի շահերի պաշտպան[17]։ 2008 թվականի հունիսին Արիզոնայի Հանրապետական կուսակցության սենատոր Ջոն Մաքքեյնի նախընտրական շտաբին նվիրաբերել է 2,300 դոլար[18]։ Չնայած տևական աջակցությանը, Սինիսը չքվեարկեց Հանրապետականների 2016 թվականի նախագահական թկնածու Դոնալդ Թրամփի օգտին, քանի որ վերջինս հարցականի տակ էր դնում Մաքքեյնի կարգավիճակը որպես հերոսի[19]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 1978 | Հարսանիք | գլխավոր դեր | |
| 1988 | Տնից մղոններ հեռու | ռեժիսոր | |
| 1992 | Մկների և մարդկանց մասին | Ջորջ Միլթոն | ռեժիսոր և պրոդյուսեր |
| Պարզ կեսգիշեր | |||
| Վկան | շարքային զինվոր | Կարճամետրաժ ֆիլմ | |
| 1993 | Արջ Ջեքը | Նորման Սթրիք | |
| Դիմադրություն | Ստյու Ռեդման | ||
| 1994 | Ֆորեսթ Գամփ | Լեյտենանտ Դան Թեյլոր | |
| 1995 | Ապոլլո 13 | Կեն Մաթինգլի | |
| Արագ և մահացած | Մարշալ | ||
| 1996 | Ռանսոմ | Խուզարկու Ջիմի Շեյքեր | |
| Ալբինո Ալիգատոր | Միլո | ||
| 1998 | Օձի աչքեր | Հրամանատար Քևին Դուն | |
| 1999 | Կանաչ մղոն | Բարթ Համերսմիթ | |
| Դա զայրույթ է | Մորգան | ||
| 2000 | Բրունո | Դինո Բաթագլիա | |
| Առաքելություն դեպի Մարս | Ջիմ Մաքքոնել | ||
| Ազարտ խաղեր | Գաբրիել Մերքեր | ||
| 2002 | Խաբեբա | Օլհամ Սփենսեր | ռեժիսոր |
| Ջենթլմենների խաղ | Ֆոսթեր Փիրս | ||
| Պատրաստված | Դունկան Թիվի | ||
| 2003 | Վարկաբեկված հեղինակություն | Նաթան Ցուկերման | |
| Առաքելությունը տիեզերք | Կապկոմ | Կարճամետրաժ ֆիլմ | |
| 2004 | Մոռացվածը | դոկտոր Ջակ Մյունս | |
| Մեծ ցատկ | Ռեյ Րիչի | ||
| 2005 | Քայլելով լուսնի վրա | Գեն Քերնան | Ձայնային դերակատարում |
| 2006 | Որսաշրջան | Շոու | |
| 2011 | Պատվո թռիչքի պատմությունը | Պատմողը | Փաստագրական |
| Լան Դան Բենդը. Հանուն ընդհանուր բարիքի | Անվանական դեր | ||
| 2014 | Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը | Սմիթսոնյան պատմիչ | Ձայնային դերակատարում |
| 2016 | Փառքից հեռու | Ռազմական ձայն | |
| 2020 | Օրինակելի Ջո բելը | Հետարտադրություն | |
| Ես դեռ հավատում եմ | Թոմ Քամփ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 www.acmi.net.au
- ↑ «Gary Sinise». Biography. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Eller, Claudia; King, Susan. "The 67th Academy Award Nominations: Bubba Gump Oscar Co." Los Angeles Times, February 15, 1995
- ↑ John O'Mahony (2000 թ․ հուլիսի 15). «The guts and the glory». The Guardian. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Gary Sinise Biography (1955–)». Filmreference.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ The Film daily year book of motion pictures, Volume 47. J. W. Alicoate. 1965. էջ 324.
- ↑ Byrne, Bridget (2007 թ․ փետրվարի 7). «SouthCoastToday.com – Living – This 'CSI' has a New York state of mind – February 7, 2007». Archive.southcoasttoday.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Petrelli, Gianni (2005 թ․ դեկտեմբերի 22). «Un attore ripacandidese» [An actor from Ripacandida]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ 2014 Alumni Directory
- ↑ «Gary Sinise: Ensemble Member Bio». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 13,0 13,1 critic, Richard Christiansen, Chief. «STEPPENWOLF'S ODD COUPLE». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Gavin, Patrick. «Sinise on D.C.'s 'beautiful people'». POLITICO (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Gary Sinise In His Mission as The Messenger». Amici Journal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Actor Gary Sinise describes his road to the Catholic Church». Catholic News Service. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ "Nicole Kidman and 84 Others Stand United Against Terrorism Արխիվացված Սեպտեմբեր 7, 2014 Wayback Machine" Hollywood Grind. August 18, 2006
- ↑ «Gary Sinise's Federal Campaign Contribution Report». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Gary Sinise - Mr Trump, with all due respect, I fail to...». Facebook. 2015 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարի Սինիս Internet Movie Database կայքում
- Gary Sinise Foundation
- Lt. Dan Band homepage
- Steppenwolf Theatre Company
- Operation Iraqi Children
- Gary Sinise interview on PMAKid.com
- "Sinise: A Man for All Services" by Andrew Breitbart (The Washington Times December 15, 2008)
- "Lt. Dan rocks out" by Sarah Feldberg (Las Vegas Weekly 9/4/09)
- Gary Sinise interview on the Ben Shapiro Sunday Special
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Սինիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Մարտի 17 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բաս կիթառահարներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Իլինոյս նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Կինոռեժիսորներ Իլինոյսից
- Աուդիոգիրք կարդացողներ