Ծանոթացեք՝ Ջո Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ծանոթացեք, Ջո Բլեք
Meet JoeBlack
Երկիր ԱՄՆ
Ժանր մելոդրամա
Հիմք Մահն արձակուրդ է վերցնում
Թվական 1998
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Մարտին Բրեստ
Պրոդյուսեր Մարտին Բրեստ
Սցենարի հեղինակ Բո Գոլդման
Դերակատարներ Բրեդ Փիթ
Էնթոնի Հոփքինս
Կլեր Ֆորլանի
Օպերատոր ՋոՄաքդոնալդ
Երաժշտություն Թոմաս Նյուման
Մոնտաժ Մայքլ Տրոնիկ և Q509948?
Կինոընկերություն Universal Pictures
Տևողություն 178րոպե րոպե
Բյուջե $90 000 000
Շահույթ $142 000 000 (ԱՄՆ)[1]
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 0137523
Պաշտոնական կայքէջ

« Ծանոթացեք` Ջո Բլեք» (անգլ.՝ Meet Joe Black), միստիկական դրամա կյանքի ու մահվան մասին։ Սցենարը գրվել է Ալբերտո Կասելլայի «Մահն արձակուրդ է վերցնում» պիեսի հիման վրա։ Ֆիլմը 1934 թվականին նկարահանված «Մահն արձակուրդ է վերցնում» (անգլ.՝ «Death Takes a Holiday») ֆիլմի ռեմեյքն է, որ վերանկարահանվել էր դեռ 1971 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահարուստ Վիլյամ Պերրիշի 65-րդ տարեդարձի նախօրյակին նրա տանը եռում է նախապատրաստական աշխատանքը, որ վերահսկում է Էլիսոն Պերրիշը։ Պերրիշն իր կրտսեր դստերը` Սյուզենին, խնդրում է ամուսնանալ միայն սիրելով։ Նա լսում է մի ձայն, որ կրկնում է իր ասածը։

Սյուզենը սրճարանում պատահաբար հանդիպում է մի երիտասարդի, սակայն հրաժեշտից հետո, երբ փողոցում կանգնած երիտասարդը նայում էր հեռացող Սյուզենի հետևից, նրան հարվածում է մեքենան։ Երիտասարդը մահանում է։

Երեկոյան Պերրիշի քաղաքային բնակարանում ընթրիքի են հավաքվում նրա ընտանիքն ու նրա կրտսեր աղջկա մոտ ընկերը` Դրյուն։ Ընթրիքի ժամանակ Պերրիշը լսում է մի ձայն, որ նրան խնդրում է ներս թողնել։ Հայտնվում է Մահվան հրեշտակը և Պերրիշին առաջարկում գործարք կնքել. Պերրիշը կդառնա նրա ուղեկցորդը մարդկանց աշխարհում, իսկ ինքը կհետաձգի նրա վախճանը` պայմանով, որ Պերրիշը ոչ ոքի չպիտի ասի, թե իրականում ով է նա։ Սյուզենը հիշում է երիտասարդին, որին հանդիպել էր առավոտյան։ Մահվան հրեշտակը Պերրիշին բացատրում է, որ իրեն մարմին էր պետք, և ինքը պատահական ընտրություն է կատարել։

Սյուզենը հորը պատմում է, որ սիրահարվել է Ջոյին։ Հայրն աղջկան արգելում է մտածել նրա մասին։ Ջոն Սյուզենին ասում է, որ սիրում է նրան։

Ջոն Պերրիշին ասում է, որ սիրում է նրա դստերը և ուզում է նրան տանել իր հետ։ Այդ մտքից սարսափած Պերրիշը Ջոին բացատրում է, թե ինչ է իսկական սերը։ Ջոն որոշում է տանել միայն Պերրիշին, բայց տանել երեկույթից անմիջապես հետո։

Պերրիշը ելույթ է ունենում, շնորհակալություն է հայտնում բոլորին, զրուցում դուստրերի հետ։ Սկսվում է տոնական հրավառությունը։ Ջոն Պերրիշին խոստովանում է, որ իսկապես սիրում է նրա դստերը, և նրան թողնելն իր համար շատ դժվար է։ Նրանք երկուսով հեռանում են, բայց քիչ անց Ջոն վերադառնում է Սյուզենի մոտ։ Զրույցի ընթացքում Ջոն հիշում է իրենց պատահական հանդիպումը սրճարանում. նրա խոսքից հասկացվում է, որ նա չի հասկանում` ինչպես է հայտնվել այդտեղ, բայց ուզում է հանդիպել Սյուզենի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղվածքներ ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլյամ Պերիշ - Ոչ մի խոսք հոբելյանի մասին։
Սյուզան Պերիշ - Բայց վաթսունհինգ տարին կյանքում մի անգամ է լինում։
Ուիլյամ Պերիշ - Եվ փա՛ռք աստծու...
  • Անցնել քո բաժին կյանքն ու ոչ ոքի չսիրահարվել նշանակում է չապրել ընդհանրապես։ - Ուիլյամ Պերիշ
  • Անխուսափելի են միայն մահն ու հարկերը։ - Դրյու
  • Ուիլյամ Պերիշ -Ահա քեզ փող։ Գիտե՞ս` ինչ է դա։
Ջո Բլեք - Դա այն է, ինչով երջանկություն չես գնի։
  • Հակառակ ավանդույթի` ես կասեմ, թե ինչ երազանք պահեցի, երբ փչում էի մոմերը։ Որ դուք ունենաք այնքան բախտավոր կյանք, որքան իմն է։ Որ մի առավոտ դուք արթնանաք ու ասեք. «Ինձ այլևս ոչինչ պետք չէ»։ - Ուիլյամ Պերիշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են