Թեդ Քրուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդ Քրուզ
անգլ.՝ Ted Cruz
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան (1992)[1], Հարվարդի իրավունքի դպրոց (1995)[1], Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց, Awty International School? և Second Baptist School?
Գիտական աստիճան՝ Բակալավր և Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և law clerk
Դավանանք Հարավային բապտիստական կոնվենցիա
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1970(1970-12-22)[2][3][4] (53 տարեկան)
Ծննդավայր Կալգարի, Ալբերտա, Կանադա
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Rafael Edward Cruz
Հայր Ռաֆաել Քրուզ
Մայր Էլեանոր Ուիլսոն Քրուզ
Ամուսին Հեյդի Քրուզ
 
Կայք՝ tedcruz.org
cruz.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа

Թեդ Քրուզ (ամբողջական անունը՝ Ռաֆայել Էդվարդ Քրուզ, Rafael Edward "Ted" Cruz, դեկտեմբերի 22, 1970(1970-12-22)[2][3][4], Կալգարի, Ալբերտա, Կանադա), ամերիկացի քաղաքական գործիչ, 2013 թվականի հունվարից՝ Տեխասի նահանգից Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ[5][6]։ Թեդ Քրուզը լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին քաղաքական գործիչն է, որն ԱՄՆ-ի սենատորն է ընտրվել Տեխասից[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում, մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեդ Քրուզը ծնվել է Կալգարիում (Ալբերտա նահանգ, Կանադա) 1970 թվականի դեկտեմբերի 22-ին[6]։ Նրա հայրը՝ Ռաֆայել Քրուզը, Կուբայի էմիգրանտ է, որը ժամանակին կռվել է Ֆիդել Կաստրոյի հետ Ֆուլխենսիո Բատիստա բռնապետի դեմ։ Նա Կուբայից ԱՄՆ է գաղթել 1957 թվականին, չկարողանալով անգլերեն խոսել և իր հետ ունենալով ընդամենը 100 դոլար, ուսանել է Օստինի Տեխասի համալսարանում, ուսման վարձը վճարելու համար ափսեներ է լվացել[8]։ Թեդ Քրուզի մայրը մեծացել է Դելավերում, իռլանդական և իտալական արմատներ ունեցող ընտանիքում։

Թեդ Քրուզը մեծացել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում և ավարտել երկրորդ բապտիստական դպրոցը (Second Baptist High School)։ Որից հետո ընդունվել է Փրինսթոնի համալսարան և ստացել բակալավրի աստիճան, այնուհետև ստացել է իրավունքի դոկտորի աստիճան (J. D.) Հարվարդի Իրավունքի դպրոցում[6]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Տեխասի գլխավոր դատախազ Գրեգ Աբբոթը Թեդ Քրուզին նշանակել Է Տեխասի գլխավոր փաստաբան՝ նահանգի գլխավոր իրավախորհրդատու։ 32 տարեկանում ստանալով այդ պաշտոնը՝ Քրուզը դարձավ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր փաստաբանը[6]։ Նա Տեխասի գլխավոր փաստաբան է աշխատել մինչև 2008 թվականը։ 2004 թվականից մինչև 2009 թվականը Քրուզը դասավանդել է նաև Տեխասի համալսարանի Իրավունքի դպրոցում[6]։

2011 թվականի հունվարին, իմանալով, որ Քեյ Բեյլիի Հաթչիսոնը չի վերընտրվի Տեխասից ԱՄՆ սենատոր, Թեդ Քրուզը հայտարարել է ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին[9].

Տեխասից ԱՄՆ-ի սենատորի պաշտոնի Հանրապետական կուսակցության թեկնածուի նախնական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսի 29-ին։ Թեդ Քրուզի հիմնական մրցակիցը Տեխասի փոխնահանգապետ Դևիդ Դյուհերսթն էր, որը հավաքել էր ձայների 45%-ը, մինչդեռ Քրուզն ուներ 34%-ը։ Քանի որ Դյուհերսթը հավաքել է 50%-ից պակաս, 2012 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ, որում մնացել են միայն այդ երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում Քրուզը 14 %-ով առաջ է անցել Դյուհերսթից, չնայած այն աջակցությանը, որը վերջինին ցուցաբերել են Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրին և այլ հայտնի քաղաքական գործիչներ[6]։

ԱՄՆ-ի Տեխաս նահանգից սենատորի ընտրությունները կայացել են 2012 թվականի նոյեմբերի 6-ին` դրանցում հանրապետական թեկնածու Թեդ Քրուզին («Շարժման թեյախմություն» աջակցությամբ) ընդդիմացել է դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Փոլ Սադլերը։ Արդեն օրվա ավարտին պարզ էր, որ մեծ տարբերությամբ հաղթում Է Քրուզը, նա ուներ ձայների 57%-ը (Սադլերի մոտ 40%-ի դիմաց)։ Այսպիսով, Թեդ Քրուզը դարձել է լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին քաղաքական գործիչը, որն ԱՄՆ-ի սենատոր է ընտրվել Տեխասից[7]։

ԱՄՆ Սենատում նրա աշխատանքի ժամկետը սկսվել է 2013 թվականի հունվարի 3-ին։ Թեդ Քրուզը Տեխասից դարձել է 1-ին դասի 19-րդ սենատորը և փոխարինել Քեյ Բեյլի Հաթչինսոնին, որն այդ պաշտոնում աշխատել է գրեթե 20 տարի։ Տեխասից ԱՄՆ-ի երկրորդ սենատորը ներկայում Ջոն Քորնինն է, որի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարին։

2016 թվականի նախագահական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև` ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016 և ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզ (2016)

2015 թվականի մարտին Թեդ Քրուզը հայտարարել էր 2016 թվականի նախագահական ընտրություններին որպես Հանրապետական կուսակցության թեկնածու մասնակցելու մասին[10][11]։ 2015 թվականի մարտի 23-ին նա այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն է արել Լինչբերգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) Լիբերթի համալսարանում ունեցած իր ելույթում՝ դառնալով նախագահական ընտրարշավի առաջին մասնակիցը[12]։ Monmouth University-ի անցկացրած հարցման համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Թեդ Քրուզը 27% ձայնով հանրապետականների մոտ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զգալիորեն զիջելով միլիարդատեր Դոնալդ Թրամփին (41%)[13]։

Հանրապետական փրայմերիզների և կոկուսների ամենասկզբում Այովա նահանգում, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 1-ին, Թեդ Քրուզն անսպասելիորեն առաջ է անցել քարոզարշավի առաջնորդ Թրամփից և հավաքել է ձայների 27.6%-ը։ Նյու Հեմփշիրի (փետրվարի 10), Հարավային Կարոլինայի (փետրվարի 21) և Նևադայի (փետրվարի 23) նահանգներում անցկացված բոլոր երեք փրայմերիզներում Քրուզը զբաղեցրել է երրորդ տեղը։

Մարտի 1-ին կայացած «սուպերերեքշաբթիում» Քրուզը հաղթանակ է տարել տասնմեկ նահանգներից երեքում՝ Տեխասում, Ալյասկայում և Օկլահոմայում։ Տեխասում նա հավաքել է ձայների 43.8%-ը և պարտվել 254 ընտրատարածքներից ընդամենը 6-ում։Մարտի 5-ին «սուպերշաբաթում» Քրուզը հաղթել է Կանզաս և Մեն Նահանգներում, որից հետո նա դարձել է միակ թեկնածուն, որը կարող է հաղթել Թրամփին։

Մարտի 8-ին Քրուզը հաղթել է Այդահոյում, որտեղ նա Թրամփից առաջ է անցել ավելի քան 17%-ով, ինչպես նաև երկրորդ տեղն Է զբաղեցրել Միսսիսիպիում, Միչիգանում և Հավայիում։ Մարտի 12-ին Քրուզը հաղթել է Վայոմինգի շրջանային կուսակցական կոնվենցիայում՝ ստանալով ձայների 70.9%-ը։

Մարտի 22-ին Յուտայի կոկուսներում Քրուզը տարավ իր խոշորագույն հաղթանակը՝ ստանալով ձայների 69.2%-ը  Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի 16.8%-ի և Դոնալդ Թրամփի 14%-ի դիմաց։

Ապրիլի 5-ին Քրուզը հավաքել է ձայների 48.2%-ը և հաղթել Վիսկոնսինի փրայմերիզում, որտեղ նրան պաշտպանել է նահանգապետ Սքոթ Ուոքերը, իսկ ապրիլի 9-ին Կոլորադոյի կուսակցական կոնվենցիայում Քրուզին պաշտպանել են բոլոր պատվիրակները։ Ապրիլի 16-ին նա ստացել է Վայոմինգի մնացած 14 պատվիրակների ձայները՝ վերջնականապես հաստատելով իր հաղթանակն այդ նահանգում։

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու, փոխնախագահի իր թեկնածուն կլինի Կարլի Ֆիորինան։

Քրուզի ընտրարշավի խնդիրներից մեկը կարող էր դառնալ Կանադայում նրա հայտնվելու փաստը, որը հիմք է ծառայում ԱՄՆ-ի սահմանադրության դրույթին չհամապատասխանելու մեղադրանքների համար, որ նախագահը պետք է լինի տեղում ծնված և ապրած քաղաքացի (natural born Citizen): Այս իրավաբանական ձևակերպման մեկնաբանումը երկար ժամանակ մասնագետների միջև վեճերի առարկա է դարձել[14]։

2016 թվականի մայիսի 3-ին Քրուզը պարտություն է կրել Ինդիանայի փրայմերիզում՝ ստանալով ձայների 36.6%-ը Թրամփի 53.3%-ի դիմաց, որից հետո հայտարարել Է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին[15]։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեդ Քրուզը խիստ պահպանողական քաղաքական հայացքներ ունի։

Տնտեսական հարցերում նա ազատ առևտրի[16] և նվազագույն աշխատավարձի վերացման կողմնակից է[17], հանդես է գալիս հարկման հարթ սանդղակի ներդրման օգտին[18] և էներգետիկայի, կրթության, առևտրի, բնակարանային շինարարության և քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաև հարկային կառավարման լուծարման օգտին[19]։

Ներքին և սոցիալական քաղաքականության հարցերում Քրուզը աբորտների[20][21], Obamacare-ի, նույնասեռ ամուսնությունների[22], մարիխուանայի օրինականացման հակառակորդն է[23], սակայն աջակցում է մահապատժին, USA Freedom Act-ին և ազատ զենք կրելու իրավունքին։

ВԱրտաքին քաղաքական հարցերում նա, իր խոսքերով, ինչ-որ տեղ գտնվում է Ռենդ Փոլի մեկուսացվածության և Ջոն Մաքքեյնի ակտիվ ինտերվենցիոնիզմի միջև[24]։ Դեմ Է Սիրիական ճգնաժամի ԱՄՆ-ի միջամտությանը՝ նախագահ Բաշշար ալ-Ասադին տապալելու նպատակով, սակայն աջակցում է Իսլամական պետության ոչնչացմանը[25], նաև Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման[26] և Իրանի հետ միջուկային համաձայնագրի հակառակորդն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/2012/08/02/us/politics/republican-senate-candidate-in-texas-is-known-as-an-intellectual-force.html
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. «Ted Cruz» (HTML). United States Senate — www.senate.gov. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 04.01.2013-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Tribpedia: Ted Cruz» (HTML). The Texas Tribune — www.texastribune.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 28.12.2012-ին.
  7. 7,0 7,1 Jay Root (2012 թ․ նոյեմբերի 6). «Ted Cruz Easily Wins U.S. Senate Race» (HTML). The Texas Tribune — www.texastribune.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 28.12.2012-ին.
  8. «Elections 2012: Ted Cruz» (HTML). www.bing.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 28.12.2012-ին.
  9. «Ted Cruz Makes it a New Game for U.S. Senate in Texas» (HTML). www.redstate.com. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 28.12.2012-ին.
  10. Андрей Бекренев (22 марта 2015). «СМИ: сенатор Тед Круз принял решение участвовать в выборах президента США в 2016 году» (HTML). ТАСС — tass.ru. Վերցված է 23.03.2015-ին.
  11. Jonathan Martin and Maggie Haberman (22 марта 2015). «Ted Cruz Hopes Early Campaign Entry Will Focus Voters' Attention» (HTML). The New York Times — www.nytimes.com. Վերցված է 23.03.2015-ին.
  12. Ryan Teague Beckwith (23 марта 2015). «Ted Cruz Launches Presidential Campaign at Liberty University» (HTML). Time — time.com. Վերցված է 23.03.2015-ին.
  13. Дональду Трампу ищут замену
  14. Robert Clinton (2016 թ․ հունվարի 27). «Ted Cruz Isn't a 'Natural Born' Citizen» (HTML) (անգլերեն). US News & World Report. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  15. Ben Jacobs, Dan Roberts and Ed Pilkington (2016 թ․ մայիսի 4). «Ted Cruz drops bid for Republican nomination, clearing path for Trump» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  16. «Free Trade, Free Markets: Rating the Congress». Cato Institute. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  17. «What a Ted Cruz White House could mean for businesses». Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Ted Cruz: 'Abolish the IRS'». Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  19. «Ted Cruz forgot to mention he wants to get rid of this really big part of the government». Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  20. «Pro-Life Sen. Ted Cruz of Texas to Speak at National Right to Life Convention in Dallas». Christian Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  21. «Fikac: Senate hopeful Cruz casts himself as conservative warrior». Houston Chronicle. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  22. Human Rights Campaign. «Ted Cruz: Not a Fan of Pride Parades | Human Rights Campaign». Human Rights Campaign. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  23. Jacob Sullum. «Ted Cruz's Cannabis Conversion Reflects The Political Prudence Of Marijuana Federalism». Forbes. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  24. «Republican divide over strategy for Middle East, Iraq is growing». Stars and Stripes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  25. «AP Conversation: Cruz: US more secure with Assad in power» (անգլերեն). The Big Story. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  26. «Ted Cruz: Cuba Relations Thaw 'a Tragic Mistake'». National Review Online. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Քրուզ» հոդվածին։