Գերի Կուպեր
Գերի Կուպեր Gary Cooper | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելենա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 13, 1961[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Sacred Hearts of Jesus and Mary Catholic Cemetery[4] և Սուրբ խաչի գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Գրինելի քոլեջ, Helena High School? և Gallatin County High School? |
Մասնագիտություն | կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, դերասան, կասկադյոր և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Վերոնիկա Կուպեր |
Ծնողներ | հայր՝ Չարլզ Հենրի Կուպեր, մայր՝ Alice Cooper? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Maria Cooper Janis? |
Կայք | garycooper.com |
Ստորագրություն | |
Gary Cooper Վիքիպահեստում |
Գերի Կուպեր (անգլ.՝ Gary Cooper, իսկական անունը Frank James Cooper, մայիսի 7, 1901[1][2][3][…], Հելենա, ԱՄՆ - մայիսի 13, 1961[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Խաղացել է 110-ից ավելի ֆիլմերում, Օսկար մրցանակի եռակի դափնեկիր է՝ 2 անգամ Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում (1941, 1952) և ևս մեկ Օսկար է ստացել կինոյում ունեցած ներդրման համար (1961 թվական)[6]։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 11-րդ տեղում[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1901 թվականին ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում։ Նրա հայրը բարձրաստիճան դատավոր էր և որդուն ուղարկել է կրթություն ստանալու Անգլիայում մասնավոր դպրոցում։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա որոշում է դառնալ նկարիչ։ Ծանր ավտովթարի է ենթարկվում և արդյունքում կորցնում հիշողությունը և կարողանում է վերականգնվել միայն բժշկական միջամտությունից հետո[8]։
1930-ական թվականներին նկարահանվելով վեստեռներում և արկածային ֆիլմերում՝ «մրցում է» Կլարկ Գեյբլի հետ Հոլիվուդի առաջին «սրտակեր» կոչման համար։ «Սերժանտ Յորք» և «Ուղիղ կեսօրին» ֆիլմերի համար Օսկարի է արժանացել Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում։
Ամուսնացել է Նյու Յորքցի Բալֆի Վերոնիկայի հետ և ունեցել է մեկ դուստր։ Գերի Կուպերը և հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը մտերիմ ընկերներ էին։
Կյանքի վերջին տարիները նա հիվանդացել էր քաղցկեղով և նրա հիվանդությունը գաղտնի էր պահվում։ Մահվանից մի քանի ամիս առաջ ստացած Օսկար մրցանակը իր փոխարեն ստացավ իր ընկերը՝ նույնպես ամերիկացի հայտնի կինոդերասան Ջեյմս Ստյուարտը, հայտարարելով, որ Գերի Կուպերը ծանր հիվանդ է։
Մահացել է 1961 թվականին և թաղված է Նյու Յորքի գերեզմանատներից մեկում[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում նկարահանվել սկսել է 1925 թվականից խաղալով հիմնականում վեստեռն ժանրի համր ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ առաջին ձայնային ֆիլմը 1929 թվականին նկարահանված «Վիրջինիացին» ֆիլմն է[10]։ Հենց այս ֆիմում իր առաջին անգամ արտասանած իր բառերը և դերասանական խաղաոճը ընգծվում է իր հետագա ֆիլմերում։ Գերի Կուպերի հերոսները հիմնականում կովբոյներ ու արկածախնդիրներ էին։
Խաղացել է ընդհանուր թվով մոտ 115 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.
- Թևեր - 1927
- Սա - 1927
- Մարոկկո - 1930
- Նրա կինը - 1931
- Ալիսը հրաշքների աշխարհում - 1933
- Կյանքի պլաններ - 1933
- Ցանկություն - 1936
- Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք - 1936
- Մարդը հարթավայրերից- 1936
- Սերժանտ Յորք - 1940
- Մարդը արևմուտքից - 1940
- Ծանոթացեք Ջոն Դոուի հետ - 1941
- Յանկիների հպարտությունը - 1942
- Ու՞մ մահն է գուժում զանգը - 1943
- Թիկնոց և դաշույն - 1946
- Ուղիղ կեսօրին - 1952
- Վերակրուս - 1954
- Սեր կեսօրից հետո - 1957
- Մարդը արևմուտքից - 1958
Մրցանակներ և փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով ստացել է կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս -ի, որոնց թվում 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 3-ը, 2-ը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար։ Ստացել է 1 Ոսկե Գլոբուս, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղեր - 11
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Գերի Կուպերի 3 դրական հերոս
- Ուիլլ Քեյն «Ուղիղ կեսօրին» - 5
- Լու Ջերիգ, «Յանկիների հպարտությունը» - 25
- Էլվին Յորք, «Սերժանտ Յորք» -35
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում «Յանկիների հպարտությունը» ֆիլմում իր հերոս Հենրի Լուիս Գերիգի «Այսօր ես ինձ համարում եմ աշխարհի ամենահաջողակ մարդը» խոսքը 38-րդն է։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կուպերը մանուկ հասակում, 1903 թ. լուսանկար
-
«Բարբարո Վորթ» ֆիլմում
-
1930 թ. լուսանկար
-
Կլոդետ Կոլբերի հետ
-
«Յանկիների հպարտությունը» ֆիլմում
-
Ջոան Ֆոնտեյնի հետ
-
Էլեոնոր Ռուզվելտի հետ
-
Գ. Կուպերը, Ֆրենկ Կապրան և Բարբարա Սթենվիկը,1940 թ. լուսանկար
-
«Վերա Կրուզ» ֆիլմում
-
Հելեն Հայսի հետ «Հաջողություն զենք» ֆիլմում
-
Ինգրիդ Բերգմանի հետ
-
1952 թ. լուսանկար
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arce, Hector. Gary Cooper։ An Intimate Biography. New York։ Bantam Books, 1980, First edition 1979. ISBN 978-0-553-14130-6.
- Benson, Nigel. Dunstable in Detail. Dunstable, UK։ The Book Castle, 1986. ISBN 978-0-950-97732-4.
- Donnelley, Paul. Fade To Black։ A Book Of Movie Obituaries, 2nd Edition. London։ Omnibus Press, 2005, First edition 2003. ISBN 978-1-84449-430-9.
- Janis, Maria Cooper. Gary Cooper Off Camera։ A Daughter Remembers. New York։ Harry N. Abrams, Inc., 1999. ISBN 978-0-8109-4130-4.
- Meyer, Jeffrey. Gary Cooper։ American Hero. New York։ William Morrow, 1998. ISBN 978-0-688-15494-3.
- Rogers, Ginger. Ginger։ My Story. New York։ Harper Collins, 1991. ISBN 978-0-06-156470-3.
- Selznick, David O. Memo from David O. Selznick. New York։ Modern Library, 2000. ISBN 0-375-75531-4.
- Shearer, Stephen Michael. Patricia Neal։ An Unquiet Life. Lexington, Kentucky։ The University Press of Kentucky, 2006. ISBN 978-0-8131-2391-2.
- Swindell, Larry. The Last Hero։ A Biography of Gary Cooper. New York։ Doubleday, 1980. ISBN 0-385-14316-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Find A Grave — 1996.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1953
- ↑ Crowther, Bosley (1974). The Sting and the Twinkle. London: Macmillan Education UK. էջեր 59–62. ISBN 978-1-349-02204-5.
- ↑ Pirola, Carlos J; Sookoian, Silvia (2020-05). «Age but not sex may explain the negative effect of arterial hypertension and diabetes on COVID-19 prognosis». Journal of Infection. doi:10.1016/j.jinf.2020.05.010. ISSN 0163-4453.
- ↑ Woods, Frank (1929-05). «The Academy of Motion Picture Arts and Sciences». Transactions of the Society of Motion Picture Engineers. 13 (38): 470–473. doi:10.5594/j13114. ISSN 0096-6460.
- ↑ «Catledge, Turner, (17 March 1901–27 April 1983), Director, The New York Times, 1968–73». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Meyers, Judith. (1999). Promising Practices Training Strategies for Serving Children with Serious Emotional Disturbance and Their Families in a System of Care. Systems of Care: Promising Practices in Children's Mental Health 1998 Series. Volume V. Distributed by ERIC Clearinghouse. OCLC 1063818322.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internet Movie Database կայքում(չաշխատող հղում)
- ԿինոՊոիսկ կայքում
- AllRovi կայքում Արխիվացված 2012-01-12 Wayback Machine
- Turner Classic Movies
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Կուպեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 1961 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ