Վերակրուս (ֆիլմ)
Վերակրուս անգլ.՝ Vera Cruz | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1][2][3] և բադի մուվի |
Թվական | 1954 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Օլդրիչ[1][2][3] |
Պրոդյուսեր | Ջեյմս Հիլ |
Սցենարի հեղինակ | Roland Kibbee? և James R. Webb? |
Դերակատարներ | Գերի Կուպեր[2][4], Բերտ Լանկաստեր[2][3][4], Էռնեստ Բորգնայն[4], Denise Darcel?[2][4], Սեսար Ռոմերո[4], Չարլզ Բրոնսոն[4], Ջեք Էլամ[4], Sara Montiel?[2][4], Ջորջ Մաքրեդի[4], Հենրի Բրենդոն[4], Jack Lambert?[4], Մորիս Անքրում[4], Archie Savage? և Charles Horvath? |
Օպերատոր | Էռնեստ Լասլո |
Երաժշտություն | Հյուգո Ֆրիդհոֆեր |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 94 րոպե |
![]() |
Վերակրուս, Ռոբերտ Օլդրիչի վեստերն ժանրի ֆիլմը, նկարանահանված 1984 թվականին։ Ֆիլմի գործողությունները կատարվում են 1860-ական թվականների Ֆրանս-Մեքսիկական պատերազմի ֆոնին։ Գերի Կուպերը և Բերտ Լանկաստերը խաղում են անբարո տեսակի մարդկանց դեր, որոնց քիչ բան է հետաքրքրում, բացի սեփական շահից։ Երկրորդ պլանի դերում հանդես է եկել իսպանիացի դերասանուհի Սառա Մոնտելը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո գնդապետ Տրեյնը հայտնի հարավցի հրամանատար Պիեռ Գուստավ Բորեգարի բանակից հաջողություն փնտրելու ակնկալիքով ուղևորվում է Մեքսիկա, որտեղ նույնպես մոլեգնում էր քաղաքացիական պատերազմ։ Վետերանի ուղիները հատվում են Ջո Էրինոմի և իր փորձանք հրոսակախմբի հետ, որը սարսափ է տարածում այդ շրջապատում։ Մեքսիկայի Մաքսիմիլիան կայսրը Չապուլտեպեկ ամրոցում ընդունելության ժամանակ Տրեյնին և Էրինին առաջարկում է կլորիկ գումարի դիմաց շրջանցել ապստամբության տարածքը և ուղեկցել իր սիրուհուն Վերակրուս նավահանգիստ։ Ճանապարհի կեսից Էրին և Տրեյնը հասկանում են, որ ծածկակառքը ավելի արժեքավոր բեռ է տանում, քան ֆրանսիացի պչրուհին` աստղաբաշխական ոսկյա դրամներ, որոնք այդ ժամանակ արժեին երեք միլիոն դոլար...
Կարծիքներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլդրիչի ֆիմն ունեցել է վարձույթի զարմանալի հաջողություն։ Տոմսերի վաճառքը կազմել 5 մլն դոլար, սակայն Հեյսի օրենսգրքի քնադատները և կողմնակիցները անարգեցին Օլդրիչին՝ դերասանների անբարոյականության մեջ, որոնք մտածում էին միայն իրենց մասին և բազմիցս դավաճանում միմյանց։ Ցինիզմի այս խառնուրդը անհոգ հումորով և անզուսպ պայթյուններով ճանապարհ է հարթել («Հրաշալի յոթնյակը» և «Վայրի ավազակախումբը») վեստերների նոր սերնդի համար[5], ներառյալ «Սպագետտի-վեսթերն» ժանրի հիմնադիր Սերջիո Լեոնեիի [6]։
![]() |
Իր զգալի մասով հանպատրաստից սցենարը նախագծված է որպես դրվագների շղթա։ Սյուժեն զարգանում է բռնցքամարտի մրցախաղի տեմպով` էկրանից ոչ մի վայրկյանով չես կտրվի։ Խաբեբայապատումը անվերջ է։ - Մ. Տրոֆիմենկով
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0047647/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5892.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film190308.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.imdb.com/title/tt0047647/fullcredits
- ↑ Vera Cruz Review. Movie Reviews - Film - Time Out London
- ↑ Vera Cruz (1954) - Review - AllMovie
- ↑ Ъ-Weekend - DVD с Михаилом Трофименковым
|