Բեզանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բեզանսոն
ֆր.՝ Besançon[1]
Besançon
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես65,05 կմ²
ԲԾՄ281 մետր
Բնակչություն119 198 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ25000[3]
Պաշտոնական կայքbesancon.fr(ֆր.)
Բեզանսոն (Ֆրանսիա)##
Բեզանսոն (Ֆրանսիա)

Բեզանսոն (ֆր.՝ Besançon, դաս. լատ.՝ Bysantium, միջնադարյան լատին․՝ Vesuntio, Vesontio, գերմ.՝ Bisanz), քաղաք Ֆրանսիայի արևելքում, Դու գետի գետապտույտի մոտ։ Դու դեպարտամենտի և Ֆրանշ-Կոնտե տարածաշրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքում զարգացած է մեքենաշինությունը, ժամագործությունը, տեքստիլ և կարի արտադրությունները։ 2012 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմել է 116 353 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզանսոնի պաշարումը Լյուդովիկոս XIV-ի կողմից 1674 թվականին

Հին ժամանակներում կոչվել է Vesontio[4] և որպես գալլական սեկվաններ ցեղերի կենտրոն գրավվել էր մ.թ.ա. 58 թվականին Հուլիոս Կեսարի կողմից[5]։ IV դարից հայտնի են բեզանսոնյան եպիսկոպոսները, ովքեր ժամանակի ընթացքում դարձել են արքեպիսկոպոսներ և քաղաքի կառավարումը իրենց ձեռքն են վերցրել։ Ընդհուպ մինչև 1654 թվականը այն ազատ քաղաք էր համարվում՝ մտնելով Սրբազան Հռոմեական կայսրության կազմի մեջ։

Բեզանսոնը բավականին զարգացել է Հաբսբուրգների օրոք, երբ տեղաբնիկներից մեկը՝ կարդինալ Գրանվելան ղեկավարում էր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Երեսնամյա պատերազմի արդյունքում անցել է ֆրանսիացիների մոտ և Լյուդովիկոս XIV-ի հրամանով հիմնովին ամրապնդվել է Սեբաստիան Վոբանի կողմից։ Հսկա ամրոցի շինարարությունը տևել է 30 տարի, 1814 թվականին այդ գնդակոծվել է ավստրիացիների կողմից, սակայն Վոբանի կառույցը մինչ մեր օրերը հասել է լավ պահպանված վիճակում[6]։

1676 թվականին Դոլից այստեղ են տեղափոխվել Ֆրանշ-Կոնտեի կառավարման մարմինները։ 1671 թվականին Դոլից Բեզանսոն տեղափոխվեց Ֆրանշ-Կոնտե համալսարանը, որը բացվել է դեռևս XV դարին որպես «Երկու Բուրգունդիաների համալսարան»։

XVIII դարում Շվեյցարիայից փախստականները հիմնել են Բեզանսոնի ժամագործության արդյունաբերությունը։ XIX դարում քաղաքը համարվում էր խոշոր արդյունաբերական կենտրոն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզանսոն քաղաքը գտնվում է երկու կլիմայական գոտիների՝ օվկիանոսայինի և ցամաքայինի ազդեցության տակ, որոնց բնորոշ են ցուրտ ձմեռները և տաք, չոր ամառները։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 20 °C, իսկ ամենացուրտը՝ հունվարը՝ 2,1 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1,059 մմ։ Ամենախոնավ ամիսը մայիսն է (108,4 մմ), իսկ ամենաչորը՝ օգոստոսը (75,9 մմ)։ Բեզանսոնի պատմության մեջ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 1921 թվականի հուլիսի 28-ին (40,3 °C), իսկ ամենացածրը՝ 1985 թվականի հունվարի 1-ին (-20,7 °C)[7]:

Բեզանսոնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5
(41)
6.1
(43)
10.8
(51.4)
14.9
(58.8)
20.7
(69.3)
23.4
(74.1)
25.7
(78.3)
26.1
(79)
22.2
(72)
18.0
(64.4)
13.2
(55.8)
7.1
(44.8)
16.1
(61)
Միջին օրական °C (°F) 2.1
(35.8)
3.1
(37.6)
6.7
(44.1)
9.7
(49.5)
15.2
(59.4)
17.9
(64.2)
20
(68)
20.2
(68.4)
16.9
(62.4)
13.4
(56.1)
8.8
(47.8)
4.1
(39.4)
11.5
(52.7)
Միջին ցածր °C (°F) −0.8
(30.6)
0
(32)
2.5
(36.5)
4.5
(40.1)
9.7
(49.5)
12.4
(54.3)
14.2
(57.6)
14.3
(57.7)
11.6
(52.9)
8.8
(47.8)
4.4
(39.9)
1.0
(33.8)
6.9
(44.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 88.5
(3.484)
81.8
(3.22)
83.5
(3.287)
90.6
(3.567)
108.4
(4.268)
97.1
(3.823)
78.5
(3.091)
76.9
(3.028)
78.2
(3.079)
85.8
(3.378)
96.7
(3.807)
93.0
(3.661)
1059
(41,69)
աղբյուր: Météo France

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են ավտոբուսային և տրամվայի փոխադրամիջոցներ[8]։ Քաղաքից ոչ հեռու (ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ) գտնվում են երկու միջազգային օդանավակայաններ։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոբանի առափնյան Հին Բեզանսոնի կտուրները Բեզանսոնի ամրոցը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Везонцио // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909.
  5. Безансон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  6. Безансон // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.
  7. climat_france?73928.path=climatnormales%252FREG20 «Météo France». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. UrbanRail.Net > Europe > France > Besançon Tram

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզանսոն» հոդվածին։