Ամենաքիչ զարգացած երկրներ
Ամենաքիչ զարգացած երկրներ, պաշտոնական հասկացություն, որը կիրառում են ՄԱԿ-ի շրջանակներում։ Այս պետություններում բնակչության կենսամակարդակը շատ ցածր մակարդակի վրա է, տնտեսությունը թույլ է, մարդիկ և ռեսուրսները ենթարկվում են տարերքների ազդեցություններին։
Քիչ զարգացած երկրների խմբում ընդգրկումը տալիս է որոշակի առավելություններ․ զարգացման կարիքների համար ֆինանսական աջակցություն ստանալու արտոնյալ պայմաններ, արտոնյալ մուտք շուկաներ, ՄԱԿ-ի ծրագրերով տեխնիկական աջակցություն և այլն։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը տվյալ երկրների համար ունի հատուկ ծրագիր և այս խմբի պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամենաքիչ զարգացած երկրներն ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, նրանց ավելի երկարաժամկետ են տրվում ԱՀԿ-ի անհատական համաձայնագրերի իրականացման համար։
2018 թվականի դրությամբ՝ ցանկում ընդգրկված է 47 պետություն։ 1971 թվականին, երբ այդ եզրույթն սկսել է օգտագործվել, այդ խմբում եղել է 24 պետություն։
2003 թվականին՝ ամենաքիչ զարգացած երկրների ցանկի վերանայման ժամանակ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը ամենաքիչ զարգացած երկրները որոշելու համար, ինչպես առաջարկել էր Քաղաքականության զարգացման հանձնաժողովը, օգտագործել է հետևյալ երեք չափանիշները․
- ցածր եկամտի չափանիշ, որը հաշվարկվում է որպես մեկ շնչի հաշվով տարեկան Համախառն ներքին արդյունքի մոտավոր միջին արժեքը երեք տարվա ընթացքում (ցանկում ընդգրկվելու համար պետք է ունենալ 750 ԱՄՆ դոլարից ցածր և 900 ԱՄՆ դոլարից ավելի ՀՆԱ),
- մարդկային ռեսուրսների թուլության չափանիշը, որը դիտարկվում է իրական կյանքի որակի բարդ ընդլայնված ցուցիչի հիման վրա` ելնելով հետևալ ցուցանիշների հիման վրա. ա) սնունդ. բ) առողջություն. գ) կրթություն. դ) մեծահասակների գրագիտություն,
- տնտեսական խոցելիության չափանիշ, որը դիտարկվում է՝ օգտագործելով տնտեսական խոցելիության բարդ ցանկ։
2002 թվականին աշխարհի բնակչության 11%-ը ապրում էր տվյալ ցանկի երկրներում։ Այս երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին ցուցանիշը կազմել է 438 դոլար։ Կյանքի միջին տևողությունն այս երկներում 50 տարեկան է։
40 տարվա ընթացքում ընդամենը 8 երկիր է կարողացել դուրս գալ ամենաքիչ զարգացած երկրների ցանկից և ընդգրկվել զարգացող երկրների ցանկում՝ Հասարակածային Գվինեա, Գայանա, Վիետնամ, Կոնգոյի Հանրապետություն, Մալդիվներ, Բոտսվանա, Կաբո Վերդե, Սամոա[1])։ 2017-2021 թվականների ընթացքում սպասվում է, որ ցանկը կլքեն Վանուատուն և Անգոլան[2]։
Ամենաքիչ զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը տեղակայված է Աֆրիկայում և Ասիայում, 4 երկիր գտնվում է Օվկիանիայում, և միայն մեկ երկիր՝ Հայիթին, գտնվում է Լատինական Ամերիկայում։
2011 թվականի մայիսին Ստամբուլում անցկացվել է ՄԱԿ-ի՝ ամենաքիչ զարգացող երկրներին վերաբերող համաժողովը։ Այն ընդունել է առաջիկա 10 տարվա ընթացքում զարգացման, աջակցության և վերահսկման ծրագիր («Ստամբուլի հռչակագիր»)։ Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել առաջարկությամբ՝ փոխել երկրների այս խմբի անվանումը։ Նա առաջարկել է անվանափոխել «Ապագայի զարգացած երկրներ» կամ «Պոտենցիալ զարգացող երկրներ»։ Այս առաջարկն ընդունվել է քննարկման։
Ամենաքիչ զարգացած երկների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր[3] | Ընդգրկման տարեթիվ |
---|---|
Անգոլա | 1994 |
Աֆղանստան | 1971 |
Բանգլադեշ | 1975 |
Բենին | 1971 |
Բուրկինա Ֆասո | 1971 |
Բուրունդի | 1971 |
Բութան | 1971 |
Վանուատու | 1985 |
Հայիթի | 1971 |
Գամբիա | 1975 |
Գվինեա | 1971 |
Գվինեա Բիսաու | 1981 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 1991 |
Ջիբութի | 1982 |
Զամբիա | 1991 |
Եմեն | 1971 |
Կամբոջա | 1991 |
Կիրիբատի | 1986 |
Կոմորյան կղզիներ | 1977 |
Լաոս | 1971 |
Լեսոտո | 1971 |
Լիբերիա | 1990 |
Մավրիտանիա | 1986 |
Մադագասկար | 1991 |
Մալավի | 1991 |
Մալի | 1971 |
Մոզամբիկ | 1988 |
Մյանմա | 1987 |
Նեպալ | 1971 |
Նիգեր | 1971 |
Ռուանդա | 1971 |
Սան Տոմե և Պրինսիպի | 1982 |
Սենեգալ | 2000 |
Սողոմոնյան Կղզիներ | 1991 |
Սոմալի | 1991 |
Սիերա Լեոնե | 1982 |
Սուդան | 1971 |
Տանզանիա | 1971 |
Արևելյան Թիմոր | 2003 |
Տոգո | 1982 |
Տուվալու | 1986 |
Ուգանդա | 1981 |
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 1975 |
Չադ | 1971 |
Էրիթրեա | 1994 |
Եթովպիա | 1971 |
Հարավային Սուդան | 2012 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄԱԿ-ը և ամենաքիչ զարգացած երկրները(անգլ.)
- ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հանձնաժողովի զեկույցները ամենաքիչ զարգացած երկրների մասին(ռուս.)
|