Jump to content

Ալ-Էֆեսբիի զենիթային օրենսգրքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Էֆեսբիի զենիթային օրենսգրքերը
ռուս.՝ Зенитные кодексы Аль-Эфесби
Տեսակվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2010

«Ալ-Էֆեսբիի զենիթային օրենսգրքերը» (ռուս.՝ «Зенитные кодексы Аль-Эфесби»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վիպակն է, որը լույս է տեսել 2010 թվականին «Արքայախնձորի ջուր չքնաղ տիկնոջ համար» ժողովածուում։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը բաղկացած է երկու մասից՝ «Freedom liberator» և «Խորհրդային ռեքվիեմ»։ Առաջին մասում նկարագրվում է, թե ինչպես ամերիկացիները, կորցնելով Աֆղանստանում ռազմական գործողությունների արդյունավետությունը՝ WikiLeaks-ում մշտական տեղեկատվական արտահոսքի և պատերազմը վարելու անմարդկային մեթոդների մեղադրանքների պատճառով, անօդաչու թռչող սարքերում (դրոն, ԱԹՍ) որոշում են օգտագործել ինքնավար արհեստական բանականություն[1]։

Այդ սարքերը գործում են անսովոր արդյունավետությամբ մինչև Աֆղանստանում ռուսական գործակալ Սավելի Սկոտենկովի հայտնվելը, որն այնտեղ ստանում է Ալ-Էֆեսբի մականունը (իբր, Եփեսոսից, տարբերակ՝ ԱԴԾ-ից, ռուս.՝ ФСБ)։ Ռուսաստանից և Արևմուտքից վիրավորված՝ Սկոտենկովը մշակում է արտակարգ պաշտպանություն անօդաչու թռչող սարքերից. նա երկրի վրա գրում է կարգախոսներ, որոնք շեղում են արհեստական բանականությունը, ինչը հանգեցնում է անօդաչու թռչող սարքերի վթարի։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո ամերիկացիներին հաջողվում է հասնել Սկոտենկովի հետկանչմանը, ապա նրան առևանգում են արդեն Ռուսաստանից[1]։

Գիրքը պարունակում է փիլիսոփայական դիսկուրսներ արհեստական բանականության հնարավորության և հոգու գոյության վերաբերյալ՝ ակնարկներով Ալան Թյուրինգի և Ռոջեր Փենռոուզի տեսություններին[1]։

Վիպակի երկրորդ մասը՝ «Խորհրդային ռեքվիեմը» (ակնարկ Խորխե Լուիս Բորխեսի «Գերմանական ռեքվիեմին»), բաղկացած է ԿՀՎ բանտում Սկոտենկովի, հնարավոր է, ոչ վավերական մենախոսությունից, որտեղ նրան որպես պատիժ պետք է վերածեին քրոնիկական արժութային խաղացողի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Центральная библиотека Ленинского района». www.biblio-vidnoe.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին. {{cite web}}: Text "Новые поступления" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]