Metro 2033-ի աշխարհը (սերիաներ)
Metro 2033-ի աշխարհը կարճ պատվածքների, վեպերի և վիպակների սերիաների շարք է, որոնց ժանրերը տատանվում են հետ-ապոկալիպտիկ էքշնից մինչև ռոմանտիզմ։ Չնայած որ պատմվածքները գրվել են տարբեր գրողների կողմից, Դմիտրի Գլուխովսկու գրված Metro սերիաների շարքը ամենահյատնին է, և գովազդվում է Metro-ի պաշտոնական կայքում[1]։ Պրոյեկտը ի սկզբանե ստեղծվել է Ռուսաստանում և հենց այնտեղ էլ տարածվել է, սակայն նաև մեծ ճանաչում է ձեռք բեռել այլ երկրներում, ինչպիսին են Լեհաստանը, Հունգարիան և Գերմանիան։
Բոլոր պատմածքների դեպքերը տեղի են ունենում Գլուխովսկու օրիգինալ վեպի՝ Metro 2033-ի հորինված աշխարհում։ Չնայած որ Metro 2033-ում ներկայացված է միայն Գլուխովսկու պատկերացրած աշխարհը՝ հետ-ապոկալիպտիկ Մոսկվան, սերիաների շարքի այլ գրքերում պատմվում են նաև այլ տեղանքների մասին, ինչպիսին են ՝ Սանկտ Պետերբուրգը, Լենինգրադը, Նիժնի Նովգորոդը, Տվերը, Կոլայի թերակղզին, Դոնի Ռոստովը, Սամարան, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Կալինինգրադը։ Որոշ գրքերում պատմվում են նաև Ռուսաստանից դուրս ընկած տարածքների մասին, ինրպիսին են՝ Կիևը, Բելառուսը, Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը և Անտարկտիկան։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրված աշխատանքների մեծամասնություննը թողարկվել է Ռուսաստանում։ Metro 2033-ի աշխարհի որոշ գրքեր, ինչպիսին են՝ «Պիտերը», «Դեպի լույս» և «Դեպի մթություն», թարգմանվել են նաև եվրոպական լեզուներով՝ Գերմաներեն, Լեհերեն և Շվեդերեն[2]։ Մինչ 2014 թվականը և Metro 2033, Metro: Last Light խաղերի թողարկումը, սերիաներից ոչ մի գիրք չի թողարկվել այնպիսի երկրներում, որտեղ անգլերենը ճանաչված լեզու է[3]։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Author | Title | Locations | Date of publication |
---|---|---|---|---|
1 | Վլադիմիր Բերեզին | «Путевые знаки» (Ճանապարհային նշաններ) | Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ, Տվերի մարզ, Մոսկվայի մարզ | 2009 թ. Դեկտեմբեր |
2 | Սերգեյ Անտոնով | «Тёмные туннели» (Մութ թունելներ) | Մոսկվա | 2010 Հունվար |
3 | Շիմուն Վրոչեկ | «Питер» (Պիտեր) | Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ | 2010 Փետրվար |
4 | Անդրեյ Դյակով | «К свету» (Դեպի լույսը) | Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ | 2010 Հունիս |
5 | Անդրեյ Երպիլև | «Выход силой» (Ուժով դուրս) | Մոսկվա | 2010 Հուլիս |
6 | Սերգեյ Կուզնեցով | «Мраморный рай» (Մարմարե դրախտ) | Մոսկվայի մարզ, Մոսկվա | 2010 Օգոստոս |
7 | Սուրեն Ցորմուդյան | «Странник» (Թափառականը) | Մոսկվա | 2010 Սեպտեմբեր |
8 | Անդրեյ Բուտորին | «Север» (Հյուսիսը) | Կոլայի թերակղզի, Մուրմանսկ | 2010 Հոկտեմբեր |
9 | Սերգեյ Անտոնով | «В интересах революции» (Հեղափոխության շահերից բխելով) | Մոսկվա | 2010 Նոյեմբեր |
10 | Ալեքսանդր Շաիկլով | «Война кротов» (Խլուրդների պատերազմ) | Կիև | 2010 Դեկտեմբեր |
11 | Ռուսլան Մելնիկով | Муранча (Մուրանչա) | Դոնի Ռոստով | 2011 Հունվար |
12 | Սերգեյ Պալի | «Безымянка» (Անանունը) | Սամարա | 2011 Փետրվար |
13 | Սերգեյ Մոսկվին | «Увидеть Солнце» (Արևը տեսնելու) | Նովոսիբիրսկ | 2011 Մարտ |
14 | Անդերյ Գրեբենշիկով | «Ниже ада» (Դժոխքից ներքև) | Եկատիրինբուրգ | 2011 Ապրիլ |
15 | Աննա Կալինկինա | «Станция-призрак» (Ուրվական կայարանը) | Մոսկվա | 2011 Հունիս |
16 | Անդրեյ Դյակով | «Во мрак» (Դեպի մթություն) | Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ | 2011 Հունիս |
17 | Սերգեյ Զայցև | «Санитары» (Սանիտարները) | Մոսկվա | 2011 Օգոստոս |
18 | Գրանթ ՄքաՄաստեր | Британия» (Բրիտանիա) | Գլազգո, Շոտլանդիա, Անգլիա, Կարլայլ, Յորք, Քոնինսբրոու, Դոնկաստեր, Շեֆիլդ, Չեստըրֆիլտ, Լեսթեր, Լոնդոն | 2011 Սեպտեմբեր |
19 | Իգոր Վարդունաս | «Ледяной плен» (Սառցե գերություն) | Բալթիկ ծով, Լա Մանշ, Ատլանտյան օվկիանոս, Աֆրիկա, Անտարկտիկա | 2011 Հոկտեմբեր |
20 | Անդրեյ Բուտորին | «Осада рая» (Դրախտի պաշարումը) | Կոլայի թերակղզի, Պոլյարնիե Զորի | 2011 Նոյեմբեր |
21 | Դմիտրի Գլուխովսկի | Պատմվածքների հավաքածու «Последнее убежище» (Վեջին ապաստանը) | Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվայի մարզ, Նովոսիբիրսկ, Եկատիրինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Կրասնոդար, Բիիսկ, Սոչի | 2011 Դեկտեմբեր |
22 | Տուլիո Ավոլեդո | «Le radici del cielo» (Դրախտի արմատները) | Հռոմ, Լացիո, Տորիտա-Տիբերինա, Ումբրիա, Մարկե, Ուրբինո, Էմիլիա Ռոմանիա, Րիմինի, Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռավեննա, Վենետո, Վենետիկ | 2012 Մարտ |
23 | Սերգեյ Անտոնով | «Непогребённые» (Չթաղվածները) | Մոսկվա | 2012 Հունվար |
24 | Անդրեյ Չերնեցով, Վալենտին Լեժենդա | «Слепящая пустота» (Կուրացնող դատարկություն) | Մոսկվա, Խարկով | 2012 Հունվար |
25 | Աննա Կալինկին | «Царство крыс» (Առնետների թագավորությունը) | Մոսկվա | 2012 Մարտ |
26 | Զահար Պետրով | «Муос» (Մուոս) | Մինսկ | 2012 Մայիս |
27 | Սուրեն Ցորմուդյան | «Наследие предков. Tod mit uns» (Նախնիների ժառանգություն) | Կալինինգրադ | 2012 Հուլիս |
28 | Դենիս Շաբալով | «Право на силу» (Ուժի իրավունք) | Սերդոբսկ | 2012 Օգոստոս |
29 | Տիմոֆեյ Կալաշնիկով | «Изнанка мира» (Աշխարհի սխալ կողմում) | Մոսկվա | 2012 Սեպտեմբեր |
30 | Սերգեյ Մոսկվին | «Голод» (Սով) | Նովայա Զեմլյա | 2012 Հոկտեմբեր |
31 | Իրինա Բարանովա, Կոնստանտին Բենև | «Свидетель» (Ականատեսը) | Սանկտ Պետերբուրգ | 2012 Նոյեմբեր |
32 | Անդրեյ Բուտորին | «Дочь небесного духа» (Երկնային ոգու դուստրը) | Կոլայի թերակղզի, Մուրմանսկ | 2012 Դեկտեմբեր |
33 | Անդրեյ Դյակով | «За горизонт» (Հորիզոնի ետևում) | Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադ, Վոլոգդա, Չերեպովեց, Յարոսլավլի մարզ, Ռիբինսկ, Յարոսլավլ, Իվանովոյի մարզ, Թաթարստան, Կազան, Բաշկորտոստան, Բելորեցկ, Յամանտաու, Օրենբուրգի մարզ, Դագեստան, Կասպիսկ, Պրիմորիեի երկրամաս, Վլադիվոստոկ | 2013 Հունվար |
34 | Դենիս Շաբալով | «Право на жизнь» (Կյանքի իրավունք) | Սերդոբսկ, Պենզայի մարզ, Մորդովիա, Թաթարստան, Մարի Էլ, Կոմի Հանրապետություն, Կիրովի մարզ | 2013 Մարտ |
35 | Տուլիո Ավոլեդո | «La crociata dei bambini» (Երեխաների Խաչակրաց արշավանքը) | Միլան | 2014 Մարտ |
36 | Պավել Մաջկա | «Dzielnica obiecana» (Խոստացված շրջանը) | Նովա Հուտա, Կրակով, Լեհաստան | 2014 Օգոստոս |
37 | Ռոբերտ Ջ. Շմիտ | «Otchłań» (Անդունդ) | Վրոցլավ | 2015 Օգոստոս |
38 | Սերգեյ Սեմյոնով | «Чужими глазами» (Ուրիշի աչքերով) | Նիժնի Նովգորոդ | 2015 Դեկտեմբեր |
39 | Ռոբերտ Ջ. Շմիտ | «Wieża» (Աշտարակ) | Վրոցլավ | 2016 Մայիս |
Այլ Մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Metro 2033: Britannia Comic Prologue վերնագրով գրաֆիկական նովելը, որ հիմնված է Metro 2033 նախաբանի՝ «Բրիտանիա»-յի վրա, թողարկվել է 2012 թվականին։ Սյուժեն գրել է Գրանթ ՄաքՄասթերը՝ «Բրիտանիա» վեպի գրողը, և նկարազարդել է Բենեդիկտ Հոլիսը։ Այն կարելի է անվճար բեռնել ու կարդալ և ի տարբերություն մյուս նովելների, հասանելի է միայն անգլերեն լեզվով, այլ ոչ թե ռուսերենով[5]։
Metro 2033-ի օրիգինալ վեպի վրա հիմնված սեղանի խաղ է թողարկվել 2011 թվականին։ Խաղը թողարկվել է Hobby World ընկերության կողմից, որի դիզայներն է Սերգեյ Գոլուբկինը[4]։
Թողարկվել է վեպի վրա հիմնված շութեր առաջին դեմքից ժանրի համակարգչային խաղ՝ Metro 2033 անունով, որը հասանլեի է Microsoft Windows և Xbox 360 պլատֆորմներին։ Խաղը ստեղծվել է Ուկրաինայում 4A Games ընկերության կողմից և թողակվել է 2010 թվականի մարտին՝ THQ ընկերության շնորհիվ։ 2013 թվականին թողարկվել է խաղի սիկվելը՝ Metro: Last Light անունով, Microsoft Windows, Xbox 360 և PlayStation 3 պլատֆորմների համար, որտեղ շարունակվում է նախորդ խաղի սյուժեն։ 2014 թվականին թողարկվել են խաղերի Redux տարբերակները, որտեղ թարմացվել և բարելավվել են խաղի գրաֆիկան ու գեյմփլեյը և վաճառվել է նախորդ տարբերակների Dlc-ների հետ մեկտեղ։ The Metro Redux անունով հավաքածուն վաճառվել է PC, Xbox One և PlayStation 4 պլատֆորմների համար[6]։ Լուրեր են տարածվել, որ 4A Games Ուկրաինայում խնդիրներ ունենալու պատճառով տեղափոխվել է Մալտա և այժմ աշխատում է խաղի երրորդ մասի վրա[7]։ Ենթադրվում է, որ խաղը լինելու ավելի քիչ գծային և ունենալու է բաց աշխարհ[8]։
Metro-ի սերիաների շարքը նաև հայտնվելու է Մայքլ Դը Լուկայի և Solipsist Films-ի ֆիլմերում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Metro 2033 books» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Dmitrij Gluchovskij». Coltso Publisher (Sweden). 2015 թ․ մայիսի 31.
- ↑ «Metro 2034 in English is finally released». Facebook. 2014 թ․ մարտի 3.
- ↑ 4,0 4,1 «The boardgame "Metro 2033"». BoardGameGeek.
- ↑ «Publications». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Sarkar, Samit (2014 թ․ հունիսի 24). «Metro Redux launches Aug. 26 on PC, PS4, Xbox One». Polygon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Gera, Emily (2014 թ․ մայիսի 13). «4A Games is moving to Malta to work on a new Metro game». Polygon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Next game from Metro series developer 'less linear, more sandbox'». Engadget. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «{Exclusive} Michael De Luca Boards Adaptation Of Post-Apocalyptic Video Game "Metro 2033"». The Tracking Board (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.