Metro 2033 (համակարգչային խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Metro 2033
Metro 2033 Game Cover.jpg
Մշակող {{{2}}} 4A Games
Հրատարակիչ THQ
Akella
Deep Silver(Redux)
Միջերեսի լեզու ռուսերեն
Խաղադիզայներ Վիչեսլավ Արիստով
Սցենարիստ Դմիտրի Գլուխովսկի
Անդրեյ Պրոխորով
Վիչեսլավ Արիստով
Նկարիչ Անդրեյ Տկաչենկո
Կոմպոզիտոր Ալեքսեյ Օմելչուկ
Գեորգի Բելոգլազով
Ղեկավարներ Անդրեյ Պրոխորով
Ծրագրավորող Օլես Շիշկովստով
Ալեքսանդր Մաքսիմչուկ
Ալեքսեյ Բույնիցկի
Սերիայի մաս Metro
Հաջորդ Metro: Last Light
Վայր Ռուսաստան
Թողարկման թվական Windows, Xbox 360
{{{2}}} 2010, Մարտի 16
{{{2}}} 2010, Մարտի 18
{{{2}}} 2010, Մարտի 19
{{{2}}} 2010, Մարտի 19
{{{2}}} 2010, Մայիսի 13 (X360)
{{{2}}} 2010, հունիսի 25(PC)
{{{2}}} 2010, Մարտի 20
PS4, Xbox One
{{{2}}} 2014, օգոստոսի 26
{{{2}}} 2014, օգոստոսի 29[1]
Linux
2014, դեկտեմբերի 11[2]
OS X
2015 ապրիլի 14[3]
Պլատֆորմներ Microsoft Windows
OS X
Linux
Xbox 360
Playstation 4
Xbox One
Շարժիչ 4A Engine
Վերջին տարբերակ 1.2
Վերջին տարբերակի թվական 2010 Հուլիս
Ժանր First-person shooter
Survival horror
Խաղի ռեժիմ Միամասնակցային խաղ
PEGI 16+
USK 18
ESRB M — Mature
Կրիչ DVD, Steam
Սիստեմային
պահանջումներ

ՄԻնիմալ Պահանաջումներ

  • ՕՀ: Windows XP
  • CPU: Dual core (կամ ավելի բարձր)
  • RAM: 1 ԳԲ
  • HDD: 12 ԳԲ
  • Վիդեոքարտ՝ DirectX 9, Shader Model 3 compliant graphics cards (GeForce 8800, GeForce GT220 կամ ավելի բարձր)

Առաջարկվող Պահանաջումներ

  • ՕՀ: Windows 7, Windows 8
  • CPU: Ցանկացած Quad Core կամ 3.0+ ԳԳՀ-ին համարժեք Dual Core CPU
  • RAM: 2 ԳԲ
  • HDD: 12 ԳԲ
  • Վիդեոքարտ՝ DirectX 10 compliant graphics card (GeForce GTX 260 կամ ավելի բարձր)
Կառավարում PC: ստեղնաշար և մկնիկ, գեյմպադ
Xbox 360: գեյմպադ
Պաշտոնական կայք 4a-games.com/metro-2033.html

Metro 2033-ը (հայ․՝ Մետրո 2033) 4A Games ընկերության ստեղծած first-person shooter և survival horror ժանրի խաղն է, որ թողարկվել է THQ ընկերության կողմից: Ի սկզբանե, 2010 թվականին թողարկվել է միայն Xbox 360 և Microsoft Windows պլատֆորմների համար, սակայն 2014 թվականին Deep Silver ընկերությունը թողարկում է խաղի թարմացված (Redux) տարբերակ, որը հասանելի է դառնում նաև PS4, Xbox One և Linux պլաֆորմներին: Խաղը հիմնված է Դմիտրի Գլուխովսկիի գրած Metro 2033 վեպի վրա և պատմում է Միջուկային պատերազմից հետո մնացած Մոսկվայի մասին, որտեղ ողջ մնացածները ստիպված ապրում են մետրոյի կայարաններում՝ գոյատևելու համար: Խաղի գլխավոր հերոսն է Արտյոմը, ով պետք է վերջ դնի չար մուտանտ ցեղի գոյությանը, որոնց «Սևեր» են կոչում:

Metro 2033-ը խաղացվում է առաջին դեմքից: Խաղացողները խաղի ընթացքում հանդիպելու բազում թշնամիների, որոնց շարքում են ոչ միայն մուտանտները, այլ նաև մարդիկ: Նրանց ոչնչացնելու համար խաղացողին տրվում են բազմատեսակ զենքեր, որից հետո էլ խաղացողը ինքը պետք է որոշի, թե ինչպես խաղալ. բաց հարձակում կատարել, գաղտագողի մոտենալ և սպանել թշնամուն, թե հեռու մնալ կռվի դաշտից և առաջ անցնել: Ռազմամթերքը կարելի է կամ հավաքել մահացած թշնամիների մարմիններից կամ էլ գնել խաղում հանդիպող վաճառողներից: Երկիր մոլորակի ամբողջ մակերևույթը, ինչպես նաև մԵտրոյի թունելների որոշ հատվածները պատված են ռադիացիաով, որի պատճառով էլ հերոսը տվյալ վայրերում պետք է կրի հակագազ: Կռվի ժամանակ հակագազ կրելիս այն կարող է վնասվել (կոտրվում է ապակին): Մահից խուսափելու համար հերոսը պետք է հնարավորինս շուտ նոր հակագազ գտնի:

Metro 2033-ը քննադատներից բարձր և դրական գնահատականներ է ստացել: Գովել են խաղի սարսափ էլեմենտները, մանրամասն դետալավորված տեղանքները և գրավիչ սյուժեն, սակայն քննադատվել է գրաֆիկական և AI-ի հետ կապված խնդիրների համար:

Խաղի սիկվելը՝ Metro: Last Light թողարկվել է 2013 թվականի մայիսին,[4] որն էլ շարունակում է նախորդ խաղի սյուժեն:

Gameplay[խմբագրել | խմբագրել կոդը]

Metro 2033-ը շութեր է առաջին դեմքից:[5] Դեպքերը հիմնականում տեղի են ունենում Մոսկվայի մետրոների ցանցի թունելներում, սակայն խաղում կան նաև հատվածները, որոնք տեղի են ունենում Երկրի մակերևույթին՝ Մոսկվայի ավերակների վրա:[6] Խաղի սյուժեն պատմվում է գծային միամասնակցային արշավի ոճով,[7] իսկ սյուժեի կարևոր կետերը ցուցադրվում են cutscene-ների միջոցով:[8]

Խաղացողները խաղի ընթացքում հանդիպելու են բազում թշնամիների, որոնց շարքում են ոչ միայն մուտանտները, այլ նաև մարդիկ: Նրանց ոչնչացնելու համար խաղացողին տրվում են բազմատեսակ զենքեր՝ րեվոլվերներ, հրացանները և նաև ավելի անսովոր զենքեր ինչպիսին է օրինակ՝ ճնշական խաչադեղը:[9] Մարդկանց դեմ կռիվներում թշնամիները կարող են թաքնվել և շրջապատել Արտյոմին, իսկ մուտանտների դեպքում, նրանք բաց հարձակում կկատարեն և կփորձեն կծել հերոսին:[10] Ալտերնատիվ տարբերակով խաղացողները կարող են գաղտագողի սպանել թշնամիներին կամ էլ փախչել կռվից առանց որևէ մեկին հանդիպելու:[10] Այս դեպքերում հարմարավետ է օգտագործել նետողական դանակները, որոնց շնորհիվ կարելի է սպանել թշնամուն հեռվից կամ էլ օգտագործել խլացուցիչով զենքեր:[11] Եթե հերոսը վիրավոր է, ապա կարելի է սպասել մինչ առողջությունը վերականգնվի կամ էլ դեղորայք օգտագործել՝ ավելի արագ բուժվելու համար:[7]

«Тургеневская» կայարանը

Խաղի ընթացքում հերոսը քիչ ռազմամթերք ունի, իսկ պաշարը թարմացնելու համար պետք է մահացած թշնամիներից անհրաժեշտ փամփուշտներ և իրեր հավաքել կամ էլ գաղտնարաներ գտնել,[7] որտեղ նույնպես անհրաժեշտ ռազմամաթերք կա: Խաղում առկա են 5.45×39մմ փամփուշտները (խաղում կոչվում է «Ռազմական դասի զինամթերք»), որը մետրոյում գումարի դեր է տանում:[7] Խաղացողը կարող է այն նոր զենքեր, հագուստ և զինամթերք գնելու համար օգտագործել կամ էլ կռվի դաշտում կրակել թշնամիների վրա, որը ի տարբերություն հասարակ փամփուշտների ավելի մեծ վնաս էթ հասցնում:[10] Քանի որ մետրոյի թունելներում հիմնականում բավականին մութ է (կամ էլ քիչ է լուսավորված), հերոսը կարող է էլեկտրական լապտեր օգտագործել՝ մթության մեջ ավելի լավ տեսնելու համար:[7] Մետրոյի որոշ վայրերը և երկրի մակերևույթը ծածկված են ռադիացիայով, որի պատճառով էլ հերոսը պետք է երբեմն հակագազ կրի:[11] Կռվի ժամանակ հակագազ կրելիս այն կարող է վնասվել, (կոտրվում է ապակին) և այդ դեպքում պետք է շտապ նոր հակագազ գտնել:

Խաղի սյուժեում հնարավոր է կատարել բարոյական որոշումներ:[12] Եթե խաղացողը կարեկցող լինի և օգնի մետրոյի բնակիչներին կամ պատահական անցորդներին, (օրինակ՝ անտուններին Ռազմական դասի զինամթերք տա) ապա խաղի վերջաբանը կփոխղվի և խաղացողը ականատես կլինի այլ cutscene-ի: Այս որոշումները երբեք չեն ներկայացվում խաղում և շատ հնարավոր է չնկատել և չիմանալ նրանց գոյության մասին:[13]

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ — խաղի գլխավոր հերոսը
  • Ալեքսանդր «Սուխոյ» Սուխով — Արտյոմի հայրը, «ВДНХ» կայարանի ղեկավարը
  • Հանտեր — «Սպարտա» միաբանության մարտիկ: Խաղի ընթացքում հայտնվում է միայն ամենասկզբում և ամենավերջում, թե ինչ է լինում նրա հետ, հայտնի չէ, հավանաբար մահանում մետրոյում:
  • Ժենյա — Արտյոմի ընկերը
  • Բուրբոն — Արտյոմին ուղեկցողը, ով խոսք է տալիս տանել նրան «Сухаревская» կայրան: Հենց այնտեղ էլ մահանում է:
  • Խան — խորհրդավոր մարդ, ով ծանոթացնում է Արտյոմին ուրվականների և անոմալիաների հետ:
  • Անդրեյ «Մաստեր» — Խանի ընկերը
  • Սաշա — «Павелецкая» անունով լքված կայարանում մնացած երեխան:
  • Ուլման — Մելնիկի ջոկատի անդամ
  • Պավել — Ուլմանի ջոկատի զինվոր: Մահանում է դեպոյում:

*Մակսիմ Կամարով — «Павелецкая» կայարանի պաշտպանների առաջնորդը ովքեր պաշտպանում էին այն էվակուացիայի ժամանակ: Պաշտպաններից վերջին ողջ մնացած մարդն էր:

  • Մելնիկ — Հանտերի ընկերը, ում Արտյումը պետք է հասնցեր «Սպարտայի» մեդալիոնը:
  • Դանիլա — Մելնիկի ջոկատի անդամ: Գրադարանից հետո այլևս չի հայտնվում խաղում
  • Վոլոդյա — Մելնիկի ջոկատի անդամ: Զբաղվում է էլետրոնիկայի հարցերով: Խաղում առաջին անգամ հայտնվում է Սպարտայում:
  • Բորիս — Մելնիկի ջոկատի անդամ: Մահանում է «Д-6»-ի ճանապարհին:
  • Ստեփան — Մելնիկի ջոկատի անդամ: Մահանում է «Д-6»-ի ճանապարհին (մահի տեսարանը չի ցուցադրվում խաղում):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Metro: Redux release date announced»։ ign.com։ 2014-06-24։ Վերցված է 2014-08-07 
  2. Larabel Michael (11 December 2014)։ «Metro Redux Games Launch For Linux»։ Phoronix։ Վերցված է 14 December 2014 
  3. «Metro Redex launches for the Mac platform, continues success story»։ April 14, 2015։ Վերցված է July 22, 2015 
  4. «Metro: Last Light Homepage»։ January 25, 2013։ Վերցված է March 2, 2013 
  5. «IGN Reviews»։ March 19, 2010։ Վերցված է January 7, 2017 
  6. Muncy Jake (January 16, 2015)։ «Metro 2033 And The Poetics Of Urban Agoraphobia»։ Kill Screen։ Վերցված է July 14, 2016 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Sterling Jim (January 30, 2010)։ «Review: Metro 2033»։ Destructoid։ Վերցված է July 15, 2016 
  8. Bandini Paolo (March 26, 2010)։ «Metro 2033»։ The Guardian։ Վերցված է July 15, 2016 
  9. «Metro 2033 Review»։ March 18, 2010։ Վերցված է January 7, 2017 
  10. 10,0 10,1 10,2 Snyder Dave (March 23, 2010)։ «Metro 2033 Review»։ Giant Bomb։ Վերցված է July 14, 2016 
  11. 11,0 11,1 Rossignol Jim (March 16, 2010)։ «Metro 2033»։ Eurogamer։ էջ 1–2։ Վերցված է July 14, 2016 
  12. Shocock Andrew (June 18, 2013)։ «Metro: Интервью с Д. Глуховским»։ Igromania (Russian)։ Վերցված է July 16, 2016 
  13. Stafford Patrick (March 10, 2013)։ «Metro 2033 retrospective»։ Eurogamer։ Վերցված է July 15, 2016