Հեպատիտ C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է C լյարդաբորբից)
Հեպատիտ C
HCV EM picture 2.png
Բջջային կուլտուրայից առանձնացված հեպատիտ C վիրուսի պատկեր` արված էլեկտրոնային մանրադիտակով (մասշտաբ = 50 նանոմետր)
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս վիրուսային հիվանդություն[1] և դերմատոզ[2]
Պատճառ լյարդաբորբի C հակահարուցիչներ
Բուն պատճառ C3098[1]
Հիվանդության ախտանիշ արտխառնոց և Ժելտուխա
Վնասում է լյարդ
Բուժաքննություն արյան բիոքիմիական հետազոտություն և լյարդի կենսազննում
Բժշկական մասնագիտություն համաճարակաբանություն
ՀՄԴ-9 070.7[1]
ՀՄԴ-10 B19.2[1] և B19.20[1]
OMIM 609532
Հիվանդությունների բազա 5783
MedlinePlus 000284
eMedicine 177792 և 964761
MeSHID D006526[1]
Disease Ontology DOID:1883[1]
NCI Thesaurus C3098[1]
Hepatitis C Վիքիպահեստում

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հիվանդության հարուցիչը C լյարդաբորբի վիրուսն (HCV) է։[3] Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։[3] Հեպատիտ C-ն հայտնի է նաև «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որևէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» և հաճախ մնում է չախտորոշված։

Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ HCV-ի առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-A ոչ-B լյարդաբորբ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թ.-ին։[4] հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ։[5]

Վարակված մարդկանց 85%-ի մոտ վիրուսը պահպանվում է։ Այս մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով - տիպօրինակ (ստանդարտ) բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակացությունը, որոշ դեպքերում բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-ից 80 տոկոսը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։[6] Ներկայումս հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։

Նշանները և ախտանիշերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։[7] Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։[8] Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում դեղնուկով։[9] 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ։[9]

Խրոնիկական ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիրուսով վարակվողների ութսուն տոկոսի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։[10] Վարակման առաջին տասը տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում,[11] չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։[12] հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։[6] Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։[6][8] Ցիռոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև B  Լյարդաբորբ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ։[8] Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը քսան անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։[6][8] Ալկոհոլը չարաշահողների իկների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է։[13] Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է։[14]

Լյարդի ցիռոզի հետևանքով կարող են առաջանալ՝ բարձր արյան ճնշումը դռներակային համակարգում, ասցիտ (հեղուկ որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)։[15]

Ազդեցությունն այլ օրգանների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ն հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (ինքնաիմունային հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիպոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ։[16] Թրոմբոցիպոպենիա ի հայտ է գալիս խրոնիկական հեպատիտ C-ի 0.16-45.4% դեպքերում[17] հեպատիտ C-ն նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում. այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով։[18]

Պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի վիրուսը

Հեպատիտ C վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է։[6] Այն Flaviviridae ընտանիքի hepacivirus խմբի անդամ է։[12] HCV-ի յոթ խոշոր գենոտիպ գոյություն ունի։[19] Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսը, 20%-ը՝ 2-րդ գենոտիպովը, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական տոկոսը։[8] 1-ին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում։[6]

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրադեղերի ներերակային ներարկումն (IDU) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական գործողությունները[20] Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում,[21] բայց դրանց մեծ մասը հավանաբար IDU-ի հետևանք է։[9]

Թմրադեղերի ներերակային ներարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի տարբեր երկրներում IDU-ն Հեպատիտ C-ի առաջացման տարածված գործոն է։[22] Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, հեպատիտ C-ի առաջացման դեպքերի 60%-ից 80%-ը թմրադեղերի ներերակային ներարկումով է պայմանավորված։[10] Տասներկու երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել։[10] Ներերակային ներարկումով թմրադեղեր ընդունող տասը միլիոն մարդ վարակված է C լյարդաբորբով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1.6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1.5 միլիոն) և Ռուսաստանում (1.3 միլիոն)։[10] Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկման վայրերում գտնվողների մոտ C լյարդաբորբով վարակվածների թիվը տասից քսան անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որը վերագրվում է բարձր ռիսկի վարքին, ինչպիսիք են նույն ներարկիչներով թմրադեղեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը։[23][24]

Վարակումը բժշկական գործողությունների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց HCV-ի առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում։[8] 1992 թ. Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 200-ից[25] մինչև արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 10 000-ից 10 000 000 դեպքի։[9][21] Բայց այնուամենայնիվ այս փոքր վտանգը մնում է, քանի որ եթե արյան դոնորը հեպատիտ C-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-ից 70 օր անց դրական արդյունք ցույց կտա։[21] Ստուգման բարձր արժեքի պատճառով որոշ երկրներում արյան մեջ HCV-ի առկայությունը դեռ չի ստուգվում։[14]

HCV-ով վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1.8% է կազմում։[8] Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը սնամեջ է, և դրանից ստացած վերքը խորն է։[14] Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփման մեջ է մտնում մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա։[14]

Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով։[14] Բժշկական և ատամնաբուժական հիմնարկություններում գործող վատ սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է Եգիպտոսում՝ աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող երկրում։[26]

Սեռական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե արդյոք հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների հետևանքով։[27] Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկ պարունակող սեռական հարաբերությունների և հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրադեղերի օգտագործման հետևանքո՞վ է եղել, որը գաղտնի է պահվել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու։[8] Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ։[27] Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են։[27] Միացյալ Նահանգների կառավարությունը C  Լյարդաբորբով վարակումը կանխելու համար միայն մեկից ավելի զուգընկեր ունեցող անձանց է խորհուրդ տալիս պահպահակ օգտագործել։[28]

Դաջվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաջվածք կատարելիս հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը երկուսից երեք անգամ մեծանում է։[29] Պատճառը կարող է լինել ոչ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը։[29] Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում։[29] Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից։[29] Թույլատրագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է։[30]

Անձնական իրերի համատեղ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հիգիենայի առարկաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել HCV-ն։[31][32] Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ։[32] HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սննդի կամ եփելու սպասքն օգտագործելու միջոցով։[32]

Վարակի փոխանցումը մորից երեխային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։[33] Այդ վտանգը փոփոխող միջոցներ գոյություն չունեն։[33] Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ։[21] Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է։[14] Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց մանկանը, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են,[34] կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն։[21]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի վարակման սերոլոգիական բնութագիրը

Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR կամ ՊՇՌ)։[8] Պոլիմերեզային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից մեկից երկու շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։[15]

Հեպատիտ C-ի խրոնիկական ձև համարվում է HCV-ի առկայությունը արյան մեջ վեց ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով։[11] Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում,[11] սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշերի դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև։[14]

Արյան ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից՝ իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով։[8] Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով։[8] Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR) որոշակիացնում է բարդության աստիճանը[8] ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ[8] Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն վեցից ութ շաբաթ անց է տալիս դրական արդյունք[12]

Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում.[11] միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո յոթ շաբաթների ընթացքում։[12] Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը։[12]

Կենսազննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդի կենսազննումը (բիոպսիան) կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է։[6] Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են կենսազննման ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ[6] Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում են կենսազննման անհրաժեշտությունը։[6]

Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50% գիտի իր վիճակի մասին։[29] Բարձր վտանգվածության խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել։[29] Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա խրոնիկական հեպատիտ C-ի միակ նշանն է լինում։[35] Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում։[8]

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի դրությամբ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ։[36] Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են օրինակ ասեղների միանգամյա օգտագործմանն ուղղված ծրագրերը և թմրանյութերի չարաշահման բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են հեպատիտ C-ով վարակվելու վտանգը 75%-ով։[37] Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բուժհաստատություններում համապիտանի կանխարգելիչ միջոցառումների կատարում։[12] Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներակման եղանակով։[14]

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է խրոնիկական։ Այս դեպքերի 40-80% ապաքինվում են բուժման արդյունքում։[38][39] Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման։[9] հեպատիտ C-ի խրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունահար ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց[8] և պետք է պատվաստվի A  Լյարդաբորբի և B  Լյարդաբորբի դեմ։[8] Ցիռոզի առկայության դեպքում պետք է կատարվի գերձայնային հետազոտություն՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով։[8]

Դեղորայքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բուժհաստատություն՝ բուժում ստանալու նպատակով։[8] Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը՝ 24 կամ 48 շաբաթվա ընթացքում՝ կախված HCV-ի տեսակից։[8] Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ։[8] Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը։[40][41][42] Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին հաճախ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպանման ախտանիշեր, իսկ շուրջ մեկ երրորդն ունենում են հուզական խնդիրներ։[8] Առաջին վեց ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ հեպատիտ C-ն վերածվում է խրոնիկական ձևի։[15] Եթե վարակը թարմ է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն՝ 24 շաբաթ տևողությամբ։[15] Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է տրանսֆուզիաներ կատարելու կարիքը։[43]

Այլընտրանքային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են հեպատիտ C-ի դեպքում, մասնավորապես՝ կաթնափուշ (ռուս.՝ расторопша), ժենշեն և կոլլոիդային արծաթ։[44] Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում C  Լյարդաբորբի ելքի բարելավվում չի նկատվել, նաև չկան ապացույցներ՝ վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ։[44][45][46]

Ելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման արդյունքը լինում տարբեր՝ կախված գենոտիպից։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում։[6] 2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում։[6] 48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցներն աղքատիկ են, իսկ առկա տվյալներով այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին։[47]

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Prevalence of hepatitis C worldwide in 1999
Disability-adjusted life year for hepatitis C in 2004 per 100,000 inhabitants
     no data      <10      10-15      15-20      20-25      25-30      30-35
     35-40      40-45      45-50      50-75      75–100      >100

130-ից 170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է խրոնիկական հեպատիտ C-ով։[48] Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է հեպատիտ C-ի հետ կապված հիվանդություններից։[48] Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ քսաներորդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղամիջոցների, ինչպես նաև ոչ ախտահանված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում։[14]

Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է հեպատիտ C՝[8] տարեկան 35,000-ից 185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ փոխներարկումից առաջ արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում։[15] Միացյալ նահանգներում HCV-ի հետ կապված տարեկան մահացությունը կազմում է 8 - 10 հազար։[49]

Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում։[50] Այդպիսի երկրներից են՝ Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)։[48] Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ։[14]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ. Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած լյարդաբորբերի զգալի մասը պայմանավորված չէ A  Լյարդաբորբի կամ B  Լյարդաբորբի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան ապարդյուն և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կորպորացիայում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար։[51] 1988 թ.-ին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ Ա ոչ Բ լյարդաբորբի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց «Սայնս» (անգլ.՝ Science) ամսագրի երկու հոդվածներում։[52][53] Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը։[51] 2000 թ.-ին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ հեպատիտ C-ի հարուցիչ վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված լյարդաբորբերի հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին մինչև զրո՝ 2000 թ.-ին»։[54]

Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ[55]

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի համաշխարհային դաշինքը կազմակերպում է հեպատիտի միջազգային օրը, որն իրականացվում է ամեն տարի հուլիսի 28-ին։[56] հեպատիտ C-ի տնտեսական արժեքը զգալի է և անհատի և հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թ. տվյալներով,[57] իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թ․-ի դրությամբ։[58] Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թ.-ի դրությամբ։[59] Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար[60]

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի դրությամբ շուրջ հարյուր դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում՝ հեպատիտ C-ի դեմ։[58] Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ պատվաստանյութեր, իմունոմոդուլյատորներ և ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)։[61] Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան հեպատիտ C-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետ։[62]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Disease Ontology Ստուգված է հունվարի 20-ին 2017:
  2. Disease Ontology Ստուգված է դեկտեմբերի 17-ին 2016:
  3. 3,0 3,1 Ryan KJ, Ray CG (editors), ed։ (2004). Sherris Medical Microbiology (4th տպ.). McGraw Hill. էջեր 551–2. ISBN 0838585299. 
  4. Houghton M (November 2009)։ «The long and winding road leading to the identification of the hepatitis C virus»։ Journal of Hepatology 51 (5): 939–48։ doi:10.1016/j.jhep.2009.08.004։ PMID 19781804 
  5. Shors, Teri (2011-11-08). Understanding viruses (2nd տպ.). Burlington, MA: Jones & Bartlett Learning. էջեր 535. ISBN 9780763785536. http://books.google.ca/books?id=Uk8xP5LRHr4C&pg=PA535. 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Rosen HR (2011-06-23)։ «Clinical practice. Chronic hepatitis C infection.»։ The New England journal of medicine 364 (25): 2429–38։ PMID 21696309 
  7. Maheshwari A; Ray, S, Thuluvath, PJ (2008-07-26)։ «Acute hepatitis C.»։ Lancet 372 (9635): 321–32։ doi:10.1016/S0140-6736(08)61116-2։ PMID 18657711 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 Wilkins T; Malcolm, JK, Raina, D, Schade, RR (2010-06-01)։ «Hepatitis C: diagnosis and treatment.»։ American family physician 81 (11): 1351–7։ PMID 20521755 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.. Springer Verlag. 2011. էջ 4. ISBN 9781461411918. http://books.google.ca/books?id=6G7mff5DnBQC&pg=PA4. 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Nelson PK; Mathers, BM, Cowie, B, Hagan, H, Des Jarlais, D, Horyniak, D, Degenhardt, L (2011-08-13)։ «Global epidemiology of hepatitis B and hepatitis C in people who inject drugs: results of systematic reviews.»։ Lancet 378 (9791): 571–83։ doi:10.1016/S0140-6736(11)61097-0։ PMID 21802134 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.. Springer Verlag. 2011. էջեր 103–104. ISBN 9781461411918. http://books.google.ca/books?id=6G7mff5DnBQC&pg=PA104. 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Dolin, [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010). Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases (7th ed. տպ.). Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier. էջեր Chapter 154. ISBN 978-0443068393. 
  13. Mueller S; Millonig, G, Seitz, HK (2009-07-28)։ «Alcoholic liver disease and hepatitis C: a frequently underestimated combination.»։ World journal of gastroenterology : WJG 15 (28): 3462–71։ PMID 19630099 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 14,9 Alter MJ (2007-05-07)։ «Epidemiology of hepatitis C virus infection.»։ World journal of gastroenterology : WJG 13 (17): 2436–41։ PMID 17552026 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Ozaras R; Tahan, V (2009 Apr)։ «Acute hepatitis C: prevention and treatment.»։ Expert review of anti-infective therapy 7 (3): 351–61։ PMID 19344247 
  16. Zignego AL, Ferri C, Pileri SA, Caini P, Bianchi FB (January 2007)։ «Extrahepatic manifestations of Hepatitis C Virus infection: a general overview and guidelines for a clinical approach»։ Digestive and Liver Disease 39 (1): 2–17։ doi:10.1016/j.dld.2006.06.008։ PMID 16884964 
  17. Louie KS; Micallef JM; Pimenta JM; Forssen UM (January 2011)։ «Prevalence of thrombocytopenia among patients with chronic hepatitis C: a systematic review»։ Journal of viral hepatitis 18 (1): 1–7։ doi:10.1111/j.1365-2893.2010.01366.x։ PMID 20796208 
  18. Iannuzzella F, Vaglio A, Garini G (May 2010)։ «Management of hepatitis C virus-related mixed cryoglobulinemia»։ Am. J. Med. 123 (5): 400–8։ doi:10.1016/j.amjmed.2009.09.038։ PMID 20399313 
  19. Nakano T, Lau GM, Lau GM, Sugiyama M, Mizokami M (December 2011)։ «An updated analysis of hepatitis C virus genotypes and subtypes based on the complete coding region»։ Liver Int.։ doi:10.1111/j.1478-3231.2011.02684.x։ PMID 22142261 
  20. Maheshwari A; Thuluvath, PJ (2010 Feb)։ «Management of acute hepatitis C.»։ Clinics in liver disease 14 (1): 169–76; x։ PMID 20123448 
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Pondé RA; Mikhaĭlova, A (2011 Feb)։ «Hidden hazards of HCV transmission.»։ Medical microbiology and immunology 200 (1): 7–11։ PMID 20461405 
  22. Xia X; Luo, J, Bai, J, Yu, R (2008 Oct)։ «Epidemiology of HCV infection among injection drug users in China: systematic review and meta-analysis.»։ Public health 122 (10): 990–1003։ doi:10.1016/j.puhe.2008.01.014։ PMID 18486955 
  23. Imperial JC (2010 Jun)։ «Chronic hepatitis C in the state prison system: insights into the problems and possible solutions.»։ Expert review of gastroenterology & hepatology 4 (3): 355–64։ PMID 20528122 
  24. Vescio MF; Longo, B, Babudieri, S, Starnini, G, Carbonara, S, Rezza, G, Monarca, R (2008 Apr)։ «Correlates of hepatitis C virus seropositivity in prison inmates: a meta-analysis.»։ Journal of epidemiology and community health 62 (4): 305–13։ PMID 18339822 
  25. Marx, John (2010). Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition. Philadelphia, PA: Mosby/Elsevier. էջ 1154. ISBN 9780323054720. 
  26. «Highest Rates of Hepatitis C Virus Transmission Found in Egypt»։ Al Bawaba։ 2010-08-09։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27–ին 
  27. 27,0 27,1 27,2 Tohme RA, Holmberg SD (June 2010)։ «Is sexual contact a major mode of hepatitis C virus transmission?»։ Hepatology 52 (4): 1497–505։ doi:10.1002/hep.23808։ PMID 20635398 
  28. «Hepatitis C Group Education Class»։ United States Department of Veteran Affairs 
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Jafari S; Copes, R, Baharlou, S, Etminan, M, Buxton, J (2010 Nov)։ «Tattooing and the risk of transmission of hepatitis C: a systematic review and meta-analysis.»։ International journal of infectious diseases : IJID : official publication of the International Society for Infectious Diseases 14 (11): e928–40։ PMID 20678951 
  30. «Hepatitis C»։ Center for Disease Control and Prevention։ Վերցված է 2012 թ․ հունվարի 2 
  31. Lock G, Dirscherl M, Obermeier F և այլք: (September 2006)։ «Hepatitis C —contamination of toothbrushes: myth or reality?»։ J. Viral Hepat. 13 (9): 571–3։ doi:10.1111/j.1365-2893.2006.00735.x։ PMID 16907842 
  32. 32,0 32,1 32,2 «Hepatitis C»։ FAQ – CDC Viral Hepatitis։ Վերցված է հունվարի 2, 2012 
  33. 33,0 33,1 Lam NC; Gotsch, PB, Langan, RC (2010-11-15)։ «Caring for pregnant women and newborns with hepatitis B or C.»։ American family physician 82 (10): 1225–9։ PMID 21121533 
  34. Mast EE (2004)։ «Mother-to-infant hepatitis C virus transmission and breastfeeding»։ Advances in Experimental Medicine and Biology 554: 211–6։ PMID 15384578 
  35. Senadhi V (2011 Jul)։ «A paradigm shift in the outpatient approach to liver function tests.»։ Southern medical journal 104 (7): 521–5։ PMID 21886053 
  36. Halliday J; Klenerman, P, Barnes, E (2011 May)։ «Vaccination for hepatitis C virus: closing in on an evasive target.»։ Expert review of vaccines 10 (5): 659–72։ doi:10.1586/erv.11.55։ PMID 21604986 
  37. Hagan H; Pouget, ER, Des Jarlais, DC (2011-07-01)։ «A systematic review and meta-analysis of interventions to prevent hepatitis C virus infection in people who inject drugs.»։ The Journal of infectious diseases 204 (1): 74–83։ PMID 21628661 
  38. Torresi J; Johnson, D, Wedemeyer, H (2011 Jun)։ «Progress in the development of preventive and therapeutic vaccines for hepatitis C virus.»։ Journal of hepatology 54 (6): 1273–85։ doi:10.1016/j.jhep.2010.09.040։ PMID 21236312 
  39. Ilyas JA; Vierling, JM (2011 Aug)։ «An overview of emerging therapies for the treatment of chronic hepatitis C.»։ Clinics in liver disease 15 (3): 515–36։ PMID 21867934 
  40. Foote BS, Spooner LM, Belliveau PP (September 2011)։ «Boceprevir: a protease inhibitor for the treatment of chronic hepatitis C»։ Ann Pharmacother 45 (9): 1085–93։ doi:10.1345/aph.1P744։ PMID 21828346 
  41. Smith LS, Nelson M, Naik S, Woten J (May 2011)։ «Telaprevir: an NS3/4A protease inhibitor for the treatment of chronic hepatitis C»։ Ann Pharmacother 45 (5): 639–48։ doi:10.1345/aph.1P430։ PMID 21558488 
  42. Ghany MG, Nelson DR, Strader DB, Thomas DL, Seeff LB (October 2011)։ «An update on treatment of genotype 1 chronic hepatitis C virus infection: 2011 practice guideline by the American Association for the Study of Liver Diseases»։ Hepatology 54 (4): 1433–44։ doi:10.1002/hep.24641։ PMC 3229841։ PMID 21898493 
  43. Alavian SM, Tabatabaei SV (April 2010)։ «Treatment of chronic hepatitis C in polytransfused thalassaemic patients: a meta-analysis»։ J. Viral Hepat. 17 (4): 236–44։ doi:10.1111/j.1365-2893.2009.01170.x։ PMID 19638104 
  44. 44,0 44,1 Hepatitis C and CAM: What the Science Says. NCCAM March 2011. (Retrieved 07 March 2011)
  45. Liu J; Manheimer, E, Tsutani, K, Gluud, C (2003 Mar)։ «Medicinal herbs for hepatitis C virus infection: a Cochrane hepatobiliary systematic review of randomized trials.»։ The American journal of gastroenterology 98 (3): 538–44։ PMID 12650784 
  46. Rambaldi A; Jacobs, BP, Gluud, C (2007-10-17)։ «Milk thistle for alcoholic and/or hepatitis B or C virus liver diseases.»։ Cochrane database of systematic reviews (Online) (4): CD003620։ PMID 17943794 
  47. Fung J, Lai CL, Hung I և այլք: (September 2008)։ «Chronic hepatitis C virus genotype 6 infection: response to pegylated interferon and ribavirin»։ The Journal of Infectious Diseases 198 (6): 808–12։ doi:10.1086/591252։ PMID 18657036 
  48. 48,0 48,1 48,2 «WHO Hepatitis C factsheet»։ 2011։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 13 
  49. Colacino, ed. by J. M. (2004). Hepatitis prevention and treatment. Basel: Birkhäuser. էջեր 32. ISBN 9783764359560. http://books.google.ca/books?id=KwSWN_QtVLUC&pg=PA32. 
  50. al.], edited by Gary W. Brunette ... [et. CDC health information for international travel : the Yellow Book 2012. New York: Oxford University. էջեր 231. ISBN 9780199769018. http://books.google.ca/books?id=597F4ZVu7eQC&pg=PT231. 
  51. 51,0 51,1 Boyer, JL (2001). Liver cirrhosis and its development: proceedings of the Falk Symposium 115. Springer. էջեր 344. ISBN 9780792387602. http://books.google.ca/books?id=n5P696E7T0wC&pg=PA344#v=onepage&q&f=false. 
  52. Choo QL, Kuo G, Weiner AJ, Overby LR, Bradley DW, Houghton M (April 1989)։ «Isolation of a cDNA clone derived from a blood-borne non-A, non-B viral hepatitis genome»։ Science 244 (4902): 359–62։ doi:10.1126/science.2523562։ PMID 2523562 
  53. Kuo G, Choo QL, Alter HJ և այլք: (April 1989)։ «An assay for circulating antibodies to a major etiologic virus of human non-A, non-B hepatitis»։ Science 244 (4902): 362–4։ doi:10.1126/science.2496467։ PMID 2496467 
  54. Winners Albert Lasker Award for Clinical Medical Research, The Lasker Foundation. Retrieved 20 February 2008.
  55. Houghton, M., Q.-L. Choo, and G. Kuo. NANBV Diagnostics and Vaccines. European Patent No. EP-0-3 18-216-A1. European Patent Office (filed 18 November 1988, published 31 May 1989).
  56. Eurosurveillance editorial team (2011-07-28)։ «World Hepatitis Day 2011.»։ Euro surveillance : bulletin europeen sur les maladies transmissibles = European communicable disease bulletin 16 (30)։ PMID 21813077 
  57. Wong JB (2006)։ «Hepatitis C: cost of illness and considerations for the economic evaluation of antiviral therapies.»։ PharmacoEconomics 24 (7): 661–72։ PMID 16802842 
  58. 58,0 58,1 El Khoury A. C.; Klimack, W. K., Wallace, C., Razavi, H. (դեկտեմբերի 1, 2011)։ «Economic burden of hepatitis C-associated diseases in the United States»։ Journal of Viral Hepatitis։ doi:10.1111/j.1365-2893.2011.01563.x 
  59. «Hepatitis C Prevention, Support and Research ProgramHealth Canada»։ Public Health Agency of Canada։ Nov 2003։ Վերցված է 2012 թ․ հունվարի 10 
  60. Zuckerman, edited by Howard Thomas, Stanley Lemon, Arie (2008). Viral Hepatitis. (3rd ed. տպ.). Oxford: John Wiley & Sons. էջեր 532. ISBN 9781405143882. http://books.google.ca/books?id=nT2dauLXoYAC&pg=PA532. 
  61. Ahn J; Flamm, SL (2011 Aug)։ «Hepatitis C therapy: other players in the game»։ Clinics in liver disease 15 (3): 641–56։ doi:10.1016/j.cld.2011.05.008։ PMID 21867942 
  62. Vermehren J; Sarrazin, C (2011 Feb)։ «New HCV therapies on the horizon.»։ Clinical microbiology and infection : the official publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases 17 (2): 122–34։ PMID 21087349 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]