Օստեոիդ օստեոմա
Ենթակատեգորիա | օստեոմա, ժառանգական համախտանիշ, որի հիմնական ախտանիշը`ոսկրային ուռուցքներ | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Օստեոիդ օստեոմա, բարորակ (ոչ քաղցկեղային) ոսկրային ուռուցք, համարվում է մարդու կմախքում հանդիպող ուռուցքներից և ուռուցքանման գոյացություններից ամենահաճախ ախտահարումներից մեկը, առաջանում է օստեոբլաստներից և օստեոկլաստների որոշ բաղադրիչներից: Կա կարծիք, որ այն օստեոբլաստոմայի ավելի փոքր տարբերակ է: Օստեոիդ օստեոմաները սովորաբար ունեն 1,5 սմ-ից փոքր չափսեր: Ուռուցքը կարող է զարգանալ մարմնի ցանկացած ոսկրային հյուսվածքում, սակայն ամենից հաճախ այն հանդիպում է երկար խողովակավոր ոսկրերում (ազդրոսկր, մեծ ոլոք և բազուկոսկր): Նրանք կազմում են ոսկրային բոլոր բարորակ ուռուցքների 10-12% և ոսկրային բոլոր անոմալ գոյացությունների 2-3%[1]:
Օստեոիդ օստեոման կարող է առաջանալ ցանկացած տարիքում և առավել հաճախ հանդիպում է 4-ից 25 տարեկան հիվանդների մոտ: Տղամարդիկ մոտ երեք անգամ ավելի շատ են հակված ախտահարման, քան կանայք[2]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոիդ օստեոմայի հիմնական ախտանիշներն են[3]
- ցավ ախտահարված ոսկրի շրջանում, որը կրում է գիշերային բնույթ
- ցավ, որը սովորաբար թեթևացնում է`ասպիրին կամ այլ հակաբորբոքային դեղամիջոցներ
- ընդմիջվող կաղություն
- ցավող սկոլիոզ և մկանային սպազմ (երբ ուռուցքը տեղակայվում է ողնաշարում)
- աճի խանգարում (երբ ուռուցքը տեղակայվում է ոսկրի աճի գոտում)
- մկանային ատրոֆիա
- ոսկրային հյուսվածքի դեֆորմացիա
- ծայրամասային նյարդային համակարգի բորբոքման ախտանիշներ, ինչպիսիք են` ռադիկուլիտ (երբ ուռուցքը տեղակայվում է ողնաշարում)
Ամենատարածված ախտանիշը ցավն է, որը կարող է ի սկզբանե անցնել առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղամիջոցների: Բարորակ ուռուցքի հետագա զարգացման ընթացքում ցավը չի կարող մեղմվել միայն դեղորայքով, և սկսվում է աննշան կամ տարածուն այտուց: Թեև որոշ դեպքերում ցավի ուժգնությունը տարիներ շարունակ մնում է նույնը, և ՈՍՀԲԴ-ների (ոչ ստերիդային հակաբորբոքային դեղամիջոց) կանոնավոր օգտագործումը ցավը վերահսկողության տակ է պահում: Ուռուցքը հաճախ հայտնաբերվում է ռենտգեն հետազոտումների միջոցով: Ռենտգեն հետազոտության ժաամանակ տեսանելի է հստակ սահմաններով ոսկրային հյուսվածքի մոտ 0,5-1սմ դեստրուկցիա, ինչը բժիշկներին թույլ է տալիս նկարագրել ոսկային բնույթի ուռուցք[4]: Օստեոիդ օստեոմաները, որոնք բնութագրվում են 1,5 սմ-ից փոքր տրամագծով, առավել հաճախ հանդիպում են երիտասարդ տղամարդկանց մոտ (արական և իգական սեռի հարաբերակցությունը 3:1) և կարող է առաջանալ մարմնի ցանկացած ոսկրում, առավել հաճախ ծնկի շուրջ, բայց հաճախ նկատվում է նաև ողնաշարում և ավելի հազվադեպ՝ ծնոտների կամ այլ գանգուղեղային ոսկորներում։
Աստիճանաբար սաստկացող ցավ, հատկապես գիշերային ժամերին, որը հետագայում կարող է մշտական բնույթ կրել օրվա ցանկացած պահին[5]: Հիմնական գանգատը՝ ցավն է ախտահարված ոսկրի հատվածում, որը չի ճառագայթում և պահպանվում է 24 ժամ, բայց զգալիորեն ավելանում է գիշերը: Ցավը սովորաբար թեթևանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընդունումից հետո, ինչպիսին է` իբուպրոֆեն[6]:
Հյուսվածքաբանական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսվածքաբանական հետազոտության ժամանակ օստեոիդ օստեոման իրենից ներկայացնում է օստեոսկլերոզի ոչ մեծ չափերի (1-1,5սմ) սահմանափակ օջախ, բաղկացած դեղնավուն-կարմիր ոսկրային հյուսվածքից՝ փոխկապակցված տրաբեկուլներով, ինչպես նաև անոթավորված խիտ թելավոր շարակցական հյուսվածք: Հիվանդության սկզբնական փուլում նկատվում է ոսկրային հյուսվածքի մոտ 0,5-1 սմ չափի ոչ հստակ եզրերով դեստրուկցիա: Նրան շրջապատող ոսկրը մեծ կամ փոքր երկարության վրա սկլերոզացված է: Բարորակ օստեոբլաստոման գործնականում չի տարբերվում օստեոիդ օստեոմայից: Այն նույնպես ներառում է ֆիբրոանոթային ստրոմա բազմաթիվ օստեոբլաստներով, օստեոիդ հյուսվածք, լավ ձևավորված ոսկրային հենք և հսկա բջիջներ: Օստեոբլաստները սովորաբար փոքր և կանոնավոր տեսք ունեն[7]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոիդ օստեոմայի ռենտգեն պատկերը սովորաբար շրջանաձև կամ կլոր տեսքով գոյացություն է, որը պարունակում է կենտրոնում խիտ օստելիտիկ օջախ (այս տեսակի ուռուցքի բնորոշ ախտահարում), աստիճանաբար լցվում է նորաստեղծ ոսկրային հյուսվածքով և դառնում է քիչ թափանցիկ ռենտգեն ճառագայթների նկատմամբ: Վնասվածքի չափը հազվադեպ է գերազանցում 1,5 սմ-ը։
Շատ դեպքերում ախտահարված օջախը ախտորոշվում է համակարգչային շերտագրության, ոսկորների 3D սքանավորման և անգիոգրաֆիայի միջոցով: Դասական ռենտգեն հետազոտությունը միշտ չէ, որ լիարժեք ախտորոշիչ է: ՄՌՇ-ն քիչ բան է ավելացնում ՀՇ-ի արդյունքներին, որոնք օգտակար են տեղայնացման համար: Ռադիոնուկլիդային հետազոտության մեթոդը, որի միջոցով ստանում ենք մարդու տարբեր օրգան համակարգերի, հյուսվածքների ֆունկցիոնալ գործունեութան նաև ախտահարված օջախների շերտավոր պատկերը՝ օրգանիզմում ռադիոնուկլիդների բաշխվածության շնորհիվ, որն օգտակար է վիրահատության ժամանակ տեղայնացման համար՝ օգտագործելով ձեռքի դետեկտորը և հաստատելու, որ ախտահարված գոյացությունը հեռացվել է ամբողջությամբ[8][9]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման սկզբունքի ընտրությունը կախված հիվանդի առողջական վիճակից: Եթե ցավը նշանակալի չէ, ապա հիվանդը ստանում է կոնսերվատիվ բուժում` ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ: Եթե կոնսերվատիվ բուժման թերապիան ձախողվի կամ ուռուցքի տեղայնացումը հետագայում կբերի հիվանդի մոտ աճի խանգարումների` սկոլիոզ կամ օստեոարթրիտ, ապա անհրաժեշտ է դիտարկել վիրահատական բուժում[10]:
Եթե վիրահատությունը նախընտրելի է, ապա հիվանդը կարող է դիմել մասնագետի կամ օրթոպեդի՝ ընթացակարգին ծանոթանալու համար: Երբեմն անհրաժեշտ է լինում հետվիրահատական թերապիա՝ կախված ուռուցքի տեղակայումից և հիվանդի առողջական վիճակից: Չնայած ապացուցված է, որ վիրաբուժական ռեզեկցիան արդյունավետ է, այն ունի բազմաթիվ պոտենցիալ բարդություններ, այդ թվում՝ բարդ ներվիրահատական ուռուցքի նույնականացում, տեղային ռեցիդիվություն՝ թերի ռեզեկցիայի պատճառով և ծանրություն կրող ոսկորների հատում, ինչը կարող է պահանջել երկարատև մնալ հիվանդանոցում, բարդացնելով հիվանդի վերականգնումը[11]:
Որպես վիրաբուժական ռեզեկցիայի ավելի քիչ ինվազիվ այլընտրանք` ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ կամ RFA), որն իրականացվում է ճառագայթային ախտորոշման սարքերի ուղղորդմամբ (օր.`ՀՇ): Ռադիոհաճախական աբլացիայի սարքը բաղկացած է գեներատորից (որը գեներացնում է հաճախականային ալիքներ) և էլեկտրոդներից (ասեղներ, որոնք մաշկի միջով ներմուծվում են անմիջապես ուռուցքի մեջ): Աբլացիայի տեխնոլոգիան թույլ է տալիս քաղցկեղային բջիները ոչնչացնել էլեկտրական էներգիայի միջոցով՝ ՀՇ-սարքի վերահսկման ներքո: Քանի որ այս մեթոդը առաջին անգամ կիրառվել է 1990-ականների սկզբին օստեոմաների բուժման համար, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն ավելի քիչ ինվազիվ է և թանկարժեք, հանգեցնում է ոսկրերի ավելի քիչ ոչնչացման և ունի վիրաբուժական տեխնիկային համարժեք անվտանգություն և արդյունավետություն, հիվանդների 96%-ի մոտ ոչ մի ախտանիշ չի նշվում[12][13][14][15]: Աբլացիայի միջամտությունը հնարավոր է իրականացնել ամբուլատոր կարգով՝ տեղային անզգայացմամբ, թեև RFA-ի սկզբնական հաջողության ցուցանիշները բարձր են, բուժման ավարտից հետո ախտանիշների կրկնություն է գրանցվել, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս ռեցիդիվների որոշակի հավանականություն, որը նման է վիրահատական բուժմանը[16]:Դեռևս 2014թ.-ին կատարվեց առանց կտրվածքի վիրահատության բուժման մեթոդ, որի ժամանակ ՄՌՇ-սարքի միջոցով բարձր ինտենսիվության ուլտրաձայնային ալիքները օգտագործվում էին օստեոիդ օստեոման ոչնչացնելու համար[17]:
Բուժման այս տեխնիկան՝ բարձր ինտենսիվությամբ կենտրոնացված ուլտրաձայնային հետազոտությունը (MR-HIFU կամ ՄՌՇ-բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնային հետազոտություն), պատկերով ուղղորդվող մեթոդ է, որը համատեղում է բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնային աբլյացիան ընթացակարգի ընթացքում ջերմաստիճանի փոփոխությունները իրական ժամանակի մոնիտորինգի հետ: 2020թ.-ի նոյեմբերի 27-ին հաստատվել է Sonalleve MR-HIFU համակարգը՝ վերջույթների օստեոիդ օստեոմայի բուժման համար[18]: Կլինիկական արդյունքները հաստատում են Sonalleve MR-HIFU համակարգի հավանական օգուտը ցավոտ օստեոիդ օստեոմայի հեռացման համար: Արդյունավետությունը գնահատվել է MR-HIFU-ով բուժվող 9 հիվանդների հետազոտության ժամանակ՝ առանց տեխնիկական դժվարությունների կամ լուրջ կողմնակի ազդեցությունների: Բուժման ավարտիծց հետո 4 շաբաթվա ընթացքում նրանց ցավի միավորների վիճակագրորեն զգալի նվազում է եղել: 4 շաբաթ անց 9 հիվանդներից 8-ը ցավազրկող դեղամիջոցներ չեն օգտագործել[19]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carniero, Bruno; Da Cruz, Isabela (2021-03-08). «Osteoid osteoma: the great mimicker». Insights into Imaging. 12.
- ↑ «Osteoid Osteoma - OrthoInfo - AAOS».
- ↑ «Osteoid Osteoma». Boston Children's Hospital. Վերցված է 2023-02-10-ին.
- ↑ Singh, Arun Pal. «Osteoid Osteoma-Diagnosis And Treatment». Արխիվացված է օրիգինալից 2011-04-26-ին. Վերցված է 2011-04-25-ին.
- ↑ Mungo, David V.; Zhang, Xinping; O'Keefe, Regis J.; Rosier, Randy N.; Puzas, J. Edward; Schwarz, Edward M. (2002). «COX-1 and COX-2 expression in osteoid osteomas». Journal of Orthopaedic Research. 20 (1): 159–62. doi:10.1016/S0736-0266(01)00065-1. PMID 11853083.
- ↑ Atesok, Kivanc I.; Alman, Benjamin A.; Schemitsch, Emil H.; Peyser, Amos; Mankin, Henry (2011). «Osteoid osteoma and osteoblastoma». The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 19 (11): 678–89. doi:10.5435/00124635-201111000-00004. PMID 22052644.
- ↑ «Osteoid Osteomas and Osteoblastomas of the Spine».
- ↑ Osteoma Imaging 392850, բաժին Osteoid Osteoma Imaging(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Lateur, L.; Baert, A. L. (1977). «Localisation and diagnosis of osteoid osteoma of the carpal area by angiography». Skeletal Radiology. 2 (2): 75–9. doi:10.1007/BF00360985.
- ↑ «Osteoid Osteoma | BoneTumor.org». www.bonetumor.org. Վերցված է 2021-03-24-ին.
- ↑ Sim, F. H.; Dahlin, C. D.; Beabout, J. W. (1975-03-01). «Osteoid-osteoma: diagnostic problems». J Bone Joint Surg Am (անգլերեն). 57 (2): 154–159. doi:10.2106/00004623-197557020-00004. ISSN 0021-9355. PMID 1112841. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016-08-07-ին.
- ↑ Rosenthal, D I; Alexander, A; Rosenberg, A E; Springfield, D (1992-04-01). «Ablation of osteoid osteomas with a percutaneously placed electrode: a new procedure». Radiology. 183 (1): 29–33. doi:10.1148/radiology.183.1.1549690. ISSN 0033-8419. PMID 1549690.(չաշխատող հղում)
- ↑ Weber, Marc-André; Sprengel, Simon David; Omlor, Georg W.; Lehner, Burkhard; Wiedenhöfer, Bernd; Kauczor, Hans-Ulrich; Rehnitz, Christoph (2015-04-25). «Clinical long-term outcome, technical success, and cost analysis of radiofrequency ablation for the treatment of osteoblastomas and spinal osteoid osteomas in comparison to open surgical resection». Skeletal Radiology (անգլերեն). 44 (7): 981–993. doi:10.1007/s00256-015-2139-z. ISSN 0364-2348. PMID 25910709.
- ↑ Rosenthal, Daniel I.; Hornicek, Francis J.; Torriani, Martin; Gebhardt, Mark C.; Mankin, Henry J. (2003-10-01). «Osteoid Osteoma: Percutaneous Treatment with Radiofrequency Energy». Radiology. 229 (1): 171–175. doi:10.1148/radiol.2291021053. ISSN 0033-8419. PMID 12944597.(չաշխատող հղում)
- ↑ Rimondi, Eugenio; Mavrogenis, Andreas F.; Rossi, Giuseppe; Ciminari, Rosanna; Malaguti, Cristina; Tranfaglia, Cristina; Vanel, Daniel; Ruggieri, Pietro (2011-08-14). «Radiofrequency ablation for non-spinal osteoid osteomas in 557 patients». European Radiology (անգլերեն). 22 (1): 181–188. doi:10.1007/s00330-011-2240-1. ISSN 0938-7994. PMID 21842430.
- ↑ Rosenthal, Daniel I.; Hornicek, Francis J.; Wolfe, Michael W.; Jennings, L. Candace; Gebhardt, Mark C.; Mankin, Henry J. (1998-06-01). «Percutaneous Radiofrequency Coagulation of Osteoid Osteoma Compared with Operative Treatment*». J Bone Joint Surg Am (անգլերեն). 80 (6): 815–21. CiteSeerX 10.1.1.1018.5024. doi:10.2106/00004623-199806000-00005. ISSN 0021-9355. PMID 9655099. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016-08-07-ին.
- ↑ Focused Ultrasound Foundation. "Bone tumor destroyed using incisionless surgery: First in North American child." ScienceDaily. ScienceDaily, 6 August 2014. <www.sciencedaily.com/releases/2014/08/140806142126.htm>.
- ↑ «Sonalleve MR-HIFU – H190003». U.S. Food & Drug Administration. 2020-12-15. Վերցված է 2023-02-24-ին.
- ↑ Research, Center for Drug Evaluation and (2020-11-27). «FDA approves device for treatment of osteoid osteoma in the extremities». FDA (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
- Հիվանդություններ այբբենական կարգով
- Հիվանդություններ ըստ օրգան համակարգերի
- Համախտանիշներ այբբենական կարգով
- Պաթոլոգիական փոփոխություններ
- Ոսկրային և հոդային հիվանդություններ
- Ուռուցքաբանություն
- Ուռուցքների տեսակներ
- Ուռուցքային հիվանդություններ
- Բժշկական ախտորոշում
- Բժշկական սարքավորումներ
- Նորագոյացություններ
- Նորագոյացությունների տեսակներ
- Ուռուցք
- Բժշկագիտության բաժիններ
- Բժշկագիտությունը Հայաստանում
- Բժշկական գրականություն
- Բժշկական գենետիկա