Jump to content

Բազուկոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազուկոսկր
ՏեսակԽողովակաձև ոսկր
Ենթադասarm bone?, long bone?[1] և endochondral bone?
Մասն էset of bones of free part of upper limb?
Կազմված էmedial epicondyle of the humerus?, lateral epicondyle of the humerus?, surgical neck of the humerus?, anatomical neck of humerus?, greater tubercle?, lesser tubercle?, head of humerus?, intertubercular sulcus of the humerus?, condyle of humerus? և body of humerus?
Անատոմիական տեղայնացումupper arm?
Լատիներեն անվանումOs humerus
Զարկերակnutrient arteries of humerus?
Միանում էmedial intermuscular septum of arm?, lateral intermuscular septum of arm?, Թիակ, ulna? և radius?
MeSHHumerus
Անատոմիայի հիմնարար մոդել13303
Անատոմիական տերմինոլոգիա 98A02.4.04.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) և New International Encyclopedia?
 Humerus Վիքիպահեստում

Բազուկոսկր (լատիներեն՝ humerus), տիպիկ երկար խողովակաձև ոսկոր, ուսի կմախքային հիմք։ Պատկանում է վերին ազատ վերջույթների կմախքին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազուկոսկրը բաժանվում է դիաֆիզի (բազուկոսկրի մարմինը, լատիներեն՝ corpus humeri) և պրաքսիմալ ու դիստալ էպիֆիզների[3]։ Վերին մասում բազուկոսկրի մարմինը կլորացված է, իսկ դիստալ էպիֆիզին ավելի մոտ է` եռանկյունաձև։ Մարմնի վրա տարբերակում են՝ հետևի մակերեսը (լատիներեն՝ facies posterior), որը սահմանազատվում է կողմնային և մեդիալ եզրերով (լատիներեն՝ margo lateralis et medialis), միդիալ առաջնային մակերես (լատիներեն՝ facies anterior medialis), կողմնային առաջնային մակերեսը (լատիներեն՝ facies anterior lateralis), որոնք առանձնացված են թույլ արտահայտված սանրիկներով[4]։

Պրոքսիմալ էպիֆիզը ներկայացված է բազուկոսկրի գլուխով (լատիներեն՝ caput humeri), որը դիաֆիզից անջատված է անատոմիական պարանոցով(լատիներեն՝ collum anatomicum): Գլուխը հոդավորվում է թիակի հոդափոսիկի հետ՝ կազմելով ուսահոդը։ Պարանոցի հետևում կան երկու թմբիկներ (ապոֆիզ)՝ մեծ և փոքր (լատիներեն՝ tuberculum majus et minus), որի միջև անցնում է միջթմբկային ակոսը - ուսի երկգլուխ մկանի երկար գլխի ջլերի ամրացման տեղը։ Թմբիկների տակ՝ դիաֆիզի հետ սահմանին մոտ, անցնում է վիրաբուժական պարանոցը (լատիներեն՝ collum chirurgicum), բազուկոսկրի ամենատարածված կոտրվածքների հատվածը[5]։

Ոսկրի մարմնի վրա տարբերվում է դելայաձև թմբիկը (լատիներեն՝ tuberositas deltoidea), որին ամրանում է դելտայաձև մկանը։ Թմբիկների հետևից՝ մեդալից դեպի կողմնային հատվածը, պարույրի տեսքով անցնում է ճառագայթային նյարդի[en] ակոսը (լատիներեն՝ sulcus nervi radialis)[6]:

Դիստալ էպիֆիզում տեղադրված է հոդագլխիկը (լատիներեն՝ condylus humeri), իսկ դրա կողմերում երկու հոդաելուններ մեդիալ և լետալ (լատիներեն՝ epicondylus medialis et lateralis): Հոդաելունների միջև կա նախաբազկի ոսկորների հոդավորման համար նախատեսմած մակերես, բաժանված բազուկոսկրի մարմնի (լատիներեն՝ trochlea humeri) և բազուկոսկրի գլխիկի (լատիներեն՝ capitulum humeri): Նրանց վերևում, առջևի կողմում, համապատասխանաբար, տեղակայված են պսակաձև (լատիներեն՝ fossa coronoidea) և ճառագայթային (լատիներեն՝ fossa radialis) հոդափոսերը, ինչպես նաև հետևից արմնկային լատիներեն՝ fossa olecrani) հոդափոսը, որոնք անհրաժեշտ են արմնկային և ճառագայթային ոսկրերի միացման համար, ձևավորելով արմնկային հոդը։ Մեդիալ հոդաելունի հետին մասով անցնում է արմնկային նյարդի ակոսը (լատիներեն՝ sulcus nervi ulnaris)[6].

Ծնվելու պահին միայն պրոքսիմալ էպիֆիզը բաղկացած է աճառ հյուսվածքից, որի պատճառով բազուկոսկրի գլուխը գործնականում չի հայտնաբերվում ռենտգենոգրաֆում։ Մեծանալու ընթացքում հետևողականորեն առաջանում են պրոքսիմալ էպիֆիզի ոսկրացման երեք կետեր.

  1. Ուսի գլխիկի մեդիալ մասում (0-1 տարեկան կամ ծննդյան օրվանից)
  2. Գլխիկի մեծ թմբիկում և լետալ մասում (2-3 տարեկան)
  3. Փոքր թմբիկում (3-4 տարեկան)

4-6 տարեկան հասակում այս կենտրոնները միաձուլվում են բազուկոսկրի մեկ գլխին։ Փոքր տարիքում տեղի է ունենում մետաէպիֆիզի աճառի փոխարինումը ոսկրային հյուսվածքով (սինոստոզ) պրոքսիմինալ էպիֆիզի և դիաֆիզի սահմանագծում, որի պատճառով ոսկորը շարունակում է աճել երկարությամբ։ Երեխայի կամ դեռահասի ռենտգենյան լուսանկարում մետաէպիֆիզի աճառի տեղում դիտվում է է բնորոշ լուսավոր տարածք, որը կարելի է շփոթել կոտրվածքի կամ ճաքի հետ[6]։

Բազուկոսկրին ամրանում են վերին վերջույթի գոտու, ուսի և նախաբազուկի որոշ մկաններ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազուկոսկր» հոդվածին։