Թիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Scapula - posterior view2.png

Թիակ, (scapula), տափակ, լայն, եռանկյուն ոսկր։ Տեղադրված է կրծքավանդակի ետին պատին, 2–7-րդ կողերի սահմաններում, ողնաշարից աջ և ձախ։ Թիակը ունի կողային և թիկնային մակերևույթներ, երեք եզր՝ վերին, դրսային և միջային, երեք անկյուն՝ ստորին, վերին և դրսային։ Վերջինիս վրա գտնվում է տանձաձև փոսը, որով հոդավորվում է բազուկոսկրի հետ։ Տանձաձև փոսի վերին եզրից անմիջապես վեր գտնվում է վերտանձաձևային, իսկ ստորին եզրից ցած՝ ստորին տանձաձևային թմբիկը, մկանաջլերի փակցման համար։ Թիակի վերին եզրից, դրսային անկյան մոտ, ծագում է կտցաձև ելունդը։ Թիակի կոդային մակերևույթն ունի գոգություն՝ ենթաթիակային փոս, որին կպչում է ենթաթիակային մկանը։ Թիակի թիկնային մակերևույթով անցնում է թիակի կատարը և այն բաժանում վերկատարային ու ստորին կատարային փոսերի՝ համանուն մկանների փակցման համար։ Թիակի կատարը շարունակվելով դեպի դուրս, առաջացնում է ուսելուն, որն օժտված է հոդերեսով՝ անրակի հետ հոդավորվելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 186 CC BY-SA icon 80x15.png