Մասնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնահատում, ռեզեկցիա, ախտահարված օրգանի մասնակի հեռացման վիրահատություն։ Օրգանի ծայրային հատվածի հեռացումն անվանում են ծայրատում (ամպուտացիա), լրիվ հեռացումը՝ արմատահանում (էքստիրպացիա)։ Գործնական վիրաբուժությունում առավել հաճախ կատարում են ստամոքսի (քաղցկեղի, արյունահոսությամբ բարդացած խոցի, ստամոքսաելքի նեղացման ժամանակ) և բարակ ու հաստ աղիքների մասնահատումը, (վնասվածքային պատռվածքների, անանցանելիության, ուռուցքների դեպքում)։ Կատարվում է նաև վահանագեղձի, թոքերի, հոդերի մասնահատում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 272