Ողնաշարի ծռումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողնաշարի ծռումներ
Abnormal bone growth.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս bone structure disease[1] և spinal disease
Բուն պատճառ C78603[1]
Բժշկական մասնագիտություն Օրթոպեդիա
Հիվանդությունների բազա 26545
MedlinePlus 001241
MeSHID D012600
Disease Ontology DOID:0060249
NCI Thesaurus C78603[1]
Scoliosis Վիքիպահեստում

Ողնաշարի ծռումներ, ողնաշարի բնականոն կոնֆիգուրացիայի փոփոխություն, որն առաջանում է ողնաշարի ֆիզիոլոգիական ծռումների մեծացման, խորացման կամ հարթեցման, ինչպես նաև կողմնային ծռումների հետևանքով։ Ողնաշարի ծռումների հիմքում ընկած է երեխայի ոսկրամկանա-կապանային ապարատի բնածին և ձեռքբերովի թուլությունը։ Ողնաշարի ծռումներից ամենից տարածվածը սկոլիոզն է։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոլիոզի հիմնական առանձնահատկությունը ոլորման առկայությունն է։Ոլորումը ուղղահայաց առանցքի շուրջ ողերի խախտումն է, որը ուղեկցվում է դրանց առանձին մասերի աղավաղմամբ և հարակից ողերի տեղահանմամբ աճի ողջ ընթացքում։Ուռուցիկ կորության վերին հատվածում ողի փշաձև ելունը թեքվում է դեպի դուրս, իսկ ներքևի հատվածում՝ դեպի ներս։ Սկոլիոզի գոգավոր հատվածում մկանները և ջլերը կարճացած են, ուռուցիկ հատվածում՝ ձգված։ Ձգված մկանները զգալիորեն թույլ են, քան կարճացածները։ Կողոսկրերը թեքված են, կրծոսկրը տեղահանված է և թեքված է դեպի դուրս։ Կրծքավանդակը առավել դեֆորմացվում է կրծքային ողերի հատվածում, կողոսկրերի տեղահանումը հանգեցնում է վերջինիս ձևի փոփոխությանը։ Ուռուցիկ հատվածում կողոսկրերը թեք են, կողերի միջև բացը լայնացած է։ Իսկ գոգավոր հատվածում կողոսկրերը իրար մոտ են գտնվում։ Շեղբերը տարբեր բարձրության վրա են, սկոլիոզի դեպքում շեղբերը նույնպես ունեն ոլորում։ Այս կառուցվածքային փոփոխությունները հանգեցնում են սրտանոթային և շնչառական համակարգերի, աղեստամոքսային տրակտի և օրգանիզմի այլ համակարգերի աշխատանքների խախտումներին։Սկոլիոզի պաթոգենետիկ դասակարգումը հիմնված է ողնաշարի դեֆորմացման զարգացումը սահմանող առաջատար գործոնի տեղաբաշխման վրա։

Սկոլիոզի հիմնական խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է տարբերակել սկոլիոզի 3 խմբեր՝ դիսկոգենիկ, ստատիստիկ,նյարդամկանային։ Դիսկոգենիկ սկոլիոզ: Զարգանում է դիսպլաստիկ համախտանիշի հիման վրա։ Այս դեպքում նյութափոխանակության խանգարումները կապակցող հյուսվածքում հանգեցնում են ողնաշարի կառուվվածքի փոփոխության, ինչի հետևանքով թուլանում է միջողային սկավառակը և ողերի մարմինների միջև կապը։ Տեղի է ունենում ողնաշարի կորություն և դիսկի տեղաշարժում։ Միևնույն ժամանակ տեղաշարժվում է պուլպայի կորզը՝ տեղավորվելով ոչ թե կենտրոնում, ինչպես միշտ, այլ կորի ուռուցիկ կողմին մոտ։ Դա հանգեցնում է ողերի առաջնային թեքում, որը առաջացնում է մարմնի մկանների ու կապերի լարվածություն և համգեցնում է երկրորդային կորերի՝ սկոլիոզի զարգացմանը։ Այսպիսով, դիսկոգենիկ սկոլիոզը բնութագրվում է ողերի և միջողային սկավառակների պլազմայի խախտումով,որը արտահայտվում է պուլպայի կորզի կենտրոբական հատվածում։ Ստատիստիկ (գրավիտացիոն) սկոլիոզ: Այսպես ընդունված է կոչել սկոլիոզը, որի զարգացման առաջնային պատճառ է հանդիսանում ստատիստիկ ֆակտորի՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբեռնվածության առկայությունը, որը պայմանավորված է մարմնի բնածին կամ ձեռքբերովի անհամաչափություններով (օրինակ՝ ստորին վերջույթների անհամաչափություն, կոնքազդրային հոդի պաթոլոգիա)։ Այսպիսով, սկոլիոզի զարգացմանը տանող անմիջական պատճառ է հանդիսանում մարմնի ծանրության ընդհանուր կենտրոնի տեղաշարժումը դեպի ողնաշարի ուղղահայաց առանցք։ Նյարդամկանային սկոլիոզ: Զարգանում է կեցվածքի ձևավորմանը մասնակցող մկանների ասիմետրիկ թուլացման կամ դրանց ֆունկցիոնալ անբավարարվածության հետևանքով։Սկոլիոզի ձևաբանական դասակարգումը հիմնված է ողնաշարի կորության ֆունկցիոնալ և կառուցվածքային բաղադրիչների բնութագրման հիման վրա՝ կախված սկոլիոզի էթիոպաթոգենետիկ տեսակից, հիվանդության տևողությունից, հիվանդի տարիքից։ Ողնաշարի կորության կառուցվաշքային բաղադրիչըներկայացված է ողերի սեպ աղավաղմամբ և ոլորումով, աղավաղման օրգանական ամրապնդման տարրերով և այլն։ Սկոլիոզի բուժումը երկարաժամկետ գործընրաց է, որը տևում է ողնաշարի աճի ողջ ընթացքում՝ բնութագրվելով աղավաղման ոչ միայն ֆունկցիոնալ, այլ նաև կառուցվածքային բաղադրիչների կրճատումով՝կորության ձևով և բարդության աստիճանով սկոլիոզները բաժանվում են 2 խմբերի՝պարզ և բարդ։

Սկոլիոզի առաջացման աստիճաններ

I աստիճան. բնութագրվում է կորության պարզ աղեղով; այս դեպքում ողնաշարը նմանվում է «C» տառի. Կոբբի անկյունը կանգնած դիրքում 10° է, մեջքի վրա պառկած դիրքում՝ 0°-ին է մոտ։ Նկատվում են ողերի ոլորում՝ փշաձև ելունների՝ մեջտեղի գծից փոքր շեղման տեսքով, և արմատաների կամարների անհամաչափություն։ Երեխան ընդունակ է կամայնականորեն ուղղել ողնաշարը։ Գլուխը մի փոքր իջեցրած է; ուսերը ներս ընկաց են, սկոլիոզի կողմում ուսի վերին հատվածը ավելի բարձր է, շեղբերը ետ են մնում կրծքավանդակից; նկատվում է իրանի եռանկյունիների(ազատ կախված ձեռքի և մարմնի միջև տարածություն) անհամաճափություն։

II աստիճան. I-ից տարբերվում է կորության կոմպենսատոր աղեղի առկայությամբ, ինչի հետևանքով ողնաշարը ստանում է«S»տառի տեսք։ Մարմնի մասերի անհամաչափությունը ավելի առտահայտիչ է դառնում; առաջանում է մարմնի՝ դեպի կողք չնչին թեքում։ Հորիզոնական դիրքի անցնելու կամ ակտիվ ձգվելու դեպքում կորության լիարժեք վերականգման հասնել հնարավոր չէ (երեխան արդեն չի կարող լիովին ուղղել ողնաշարը)։ Նկատվում են ողերի արտահայտված ոլորում և չնչին դեֆորմացում։ Կոբբի անկյունը կազմում է 10 - 25°: Կողոսկրերը ուռուցիկ են; հստակ արտահայտվում են մկանային ակը, ուսային և կոնքային գոտիների թեք դիրքերը; կոնքերը սկոլիոզի կողմում իջեցված են։

III աստիճան. ողնաշարը ունենում է կորության 2-ից ոչ պակաս աղեղներ։ Մեծանում է մարմնի մասերի անհամաչափությունը, կտրուկ դեֆորմացվում է կրծքավանդակը; ողնաշարի կորության աղեղի ուռուցիկ կողմի վրա ձևավորվում է ետին կողոսկրա-ողնուղեղային կուզ։ Որպես կանոն, կորության գոգավոր կողմի վրա կտրուկ «ընկղմվում» են մկանները, կողոսկրային աղեղը մոտենում է ենթաողնաշարային ոսկորի կատարին։ Սագիտալ հարթությունում նկատվում է կրծքային կիֆոզի և կողային լորդոզի բարձրացում։ Կոբբի անկյունը կանգնած դիրքում 25 - 40° է։ Նկատվում են նաև ողերի և միջողային սկավառակների արտահայտված ոլորում և դեֆորմացում

IV աստիճան. ողնաշարի և կրծքավանդակի դեֆորմացումը դառնում է շատ պարզ արտահայտված և ֆիքսված։ Հիվանդների մոտ ցայտուն արտահայտված են նաև առջևի և հետևի կողային կուզերը, ազդրերի և կրծքավանդակի դեֆորմացումը. Կոբբի անկյունը կանգնած դիրքում 40° - ից ավել է, պառկած դիրքում՝ գրեթե անփոփոխ է։ Սկոլիոտիկ հիվանդություններով տառապող երեխաների բուժումը և վերականգնումը բարդ գործընթաց են։ Սկոլիոզի բուժման համապարփակ ծրագիրը ներառում է ուղղիչ վարժություններ, բուժական մերսում, բուժական լող, օրթոպեդիկ ուղղման մեթոդներ, մանուալ թերապիա (ըստ դեղատոմսի)։ I-III աստիճանի սկոլիոզների դեպքում իրականացնում են կոնսերվատիվ բուժու, IV աստիճանի սկոլիոզի դեպքում` օպերատիվ։ Սակայն, եթե կոնսերվատիվ բուժումը արդյունավետ չէ, և սկոլիոզը արագ զարգանում է, ապա դիմում են վիրաբուժական մեթոդների`ողնաշարի անկիլոզ կամ մետաղական սողանների օգտագործում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ողնաշարը

Պատճառները նյարդային համակարգի զանազան հիվանդություններն են, նյութափոխանակության խանգարումները, երեխայի համար սովորույթ դարձած ոչ ճիշտ դիրքը, որը հատկապես գրելիս է լինում, վնասվածքները և անբարենպաստ այլ գործոններ։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնաշարի ախտաբանական ծռումները խախտում են մարմնի համաչափ կառուցվածքը, բնականոն կոնֆիգուրացիան, կեցվածքը, ինչպես նաև առաջացնում մորֆոլոգիական փոփոխություններ ուսագոտու, կրծքավանդակի, գոտկային շրջաններում, որոնք կարող են պատճառ դառնալ ներքին օրգանների գործունեության խանգարումների։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների բազմակողմանի ֆիզիկական ճիշտ դաստիարակություն։ 1965-ին Երևանում հիմնվել է հատուկ գիշերօթիկ դպրոց՝ կեցվածքի շեղումներով և սկոլիոզով հիվանդ երեխաների բուժման համար։ Կեցվածքի շեղումների ակտիվ շտկման մշտական խմբեր են գործում նաև բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում, բժշկական ինստիտուտում, մի շարք պոլիկլինիկաներում, ինչպես, նաև Գյումրիի մասնագիտացված մանկական պոլիկլինիկայում։ Ստեղծվել են նաև ուղղիչ մարմնամարզության հատուկ սարքեր։ Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի ԳՀԻ-ին կից գործում է կեցվածքի արատների բուժման հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бирюков А.А., «Лечебный массаж»,2004: