Ապաճում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապաճում, ատրոֆիա (հուն.՝ άτροφεω – քաղցում եմ, հյուծվում եմ), մարդկանց և կենդանիևերի օրգանների և հյուսվածքների չափերի փոքրացում, որն ուղեկցվում է տվյալ օրգանի կամ հյուսվածքի գործունեության անկումով։ Ապաճման պրոցեսը չպետք է շփոթել օրգանի ի ծնե թերզարգացման՝ հիպոպլազիայի հետ։ Ապաճումը լինում է ֆիզիոլոգիական, ախտաբանական, ընդհանուր և տեղային։ Ֆիզիոլոգիական Ապաճումը ի հայտ է գալիս օրգանների կամ հյուսվածքների բնականոն զարգացման տարբեր փուլերում (մարդու սեռակաև հասունացումից հետո ուրցագեղձի, ծերունական հասակում՝ կմախքի և բոլոր օրգանների Ապաճում)։ Ախտաբանական, ընդհանուր Ապաճումը (հյուծանք) առաջանում է անբավարար սնուցման, քրոնիկական վարակիչ հիվանդությունների, ինքնաթունավորումների, ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների հետևանքով։ Ախտաբանական տեղային Ապաճումը առաջանում է նյարդասնուցողական խանգարումների (կմախքային մկանների Ապաճումի պոլիոմիելիտի ժամանակ), անբավարար արյունամատակարարման (գլխուղեղի կեղևի Ապաճումի ուղեղայիև աթերոսկլերոզից), ֆունկցիայի խանգարման (տեսողական նյարդի Ապաճումը աչքը հեռացնելուց հետո), ճնշման (երիկամների Ապաճումը միզածորանի խցանման դեպքում), օրգանի անգործության (վերջույթների մկանների Ապաճումը երկարատև անշարժացումից), քիմիական և ֆիզիկական գործոնների ազդեցության (ավշային հյուսվածքի Ապաճումը ճառագայթային էներգիայից, վահանաձև գեղձի Ապաճումը յոդի պրեպարատների օգտագործումից) հետևանքով։ Ապաճման ժամանակ օրգանի չափերը փոքրանում են, բայց երբեմն ճարպային հյուսվածքի գերաճման հետևաևքով, որը փոխարինում է ապաճած հյուսվածքին, օրգանը մեծանում է։ Ախտաբանական Ապաճումը որոշ փուլերում վերադարձելի է, իսկ խորացած դեպքերում բուժումն անհնար է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Струков А. И., Патологическая анатомия, М., 1967;
  • Cameron G. R., Pathology of the cell, Edinburgh, 1952.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ru.wikisource.org/wiki/ЭСБЕ/Атрофия

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502 CC-BY-SA-icon-80x15.png