Jump to content

Օստեոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օստեոմա ոսկրի բարորակ ուռուցք։ Գլխավորապես տեղակայվում է դեմքի ոսկրերի հավելյալ ծոցերում (հատկապես ճակատային), երբեմն՝ գանգաթաղի, ստորին ծնոտի, ազդրոսկրի և բազկոսկրի, նախաբազկի և սրունքի ոսկրերի շրջանում։ Օստեոմա նկատվում է հիմնականում երիտասարդ հասակում։ Ստորին ծնոտի, գանգաթաղի և երկար խողովակավոր ոսկրերի օստեոմաները զուգակցվում են ստամոքս՜աղիքային համակարգի տարածուն պոլիպոզով և մաշկի ու փափուկ հյուսվածքների բարորակ ուռուցքներով (Հարդների ախտանշան)։ Դեմքի հավելյալ ծոցերի օստեոմաների կլինիկական պատկերը պայմանավորված է արտազատուկի արտահոսքի խանգարմամբ կամ ակնակապիճի քայքայման հետևանքով ի հայտ եկած ախտանշաններով։ Գանգի հիմքում տեղակայված օստեոմաների դեպքում առաջանում են նյարդային օջախային ախտանշաններ, ինչպես նաև գլխուղեղի կարծր թաղանթի ծոցերի և ներգանգային արյունատար անոթների խցանում։ Բուժումը վիրահատական է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստեոմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 568