Ոլոքի հարթակի կոտրվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոլոքի հարթակի կոտրվածք
TibPlateauBadMark.png
Tibial plateau fractures Վիքիպահեստում

Ոլոքի հարթակի կոտրվածք, ոլոքի վերին հատվածի կոտրվածք։ Վնասվածքը ընդգրկում է նաև ծնկան հոդը[1]։ Ախտանշաններն են ցավը, այտուցվածությունը և ծնկան հոդում շարժումների սահմանափակումը[1]։ Սովորաբար տուժածը չի կարողանում քայլել[2]։ Բարդություններից են անոթների կամ նյարդերի վնասումները, հոդաբորբը, միջփակեղային համախտանիշը (Ֆոլկմանի կոնտրակտուրա)[1]։

Սովորաբար վնասվածքն առաջանում է վայր ընկնելու կամ ավտովթարի հետեվանքով[1]։ Ռիսկի գործոն են օստեոպորոզը և որոշ սպորտաձևեր, օրինակ դահուկասպորտը[2]։ Ախտորոշումը հաստատվում է Ռենտգեն հետազոտության և համակարգչային շերտագրության միջոցով[1]։ Որոշ կոտրվածքներ Ռենտգեն հետազոտությամբ չեն հայտնաբերվում[2]։

Վերջույթը անշարժացվում է բեկակալով և ցավազրկվում ՈՍՀԲԴ-ներով կամ ափիոիդներով[1][2]։ Բուժումը ընդհանուր առմամբ վիրահատական է[1]։ Որոշ դեպքերում, երբ խախտված չէ ոսկրերի ամբողջականությունը, կապանները վնասված չեն, բուժումը իրականացվում է առանց վիրահատական միջամտության[2]։

Այս կոտրվածքը ընդհանուր ոսկրերի կոտրվածքների 1% է կազմում[2]։ Հիմնականում հանդիպում է միջին տարիքի տղամարդկանց և ծեր կանանց շրջանում[2][3]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլոքի հարթակի կոտրվածքի տիպիկ ախտանշան է ծնկահոդում հեղուկի կուտակումը, փափուկ հյուսվածքների այտուցվածությունը, հիվանդը չի կարողանում կանգնել վնասված ոտքի վրա։ Ոլոքի տեղաշարժի պատճառով ծունկը դեֆորմանում է և կորցնում իր բնականոն տեսքը։ Փափուկ հյուսվածքներում և ծնկահոդում արյան կուտակումը (հեմարթրոզ) կարող է հանգեցնել ծնկահոդում արյունազեղման և խմորանման գոյացության առաջացման։ Կոտրվածքի պատճառով կարող է առաջանալ անոթային (զարկերակ, երակ) և նյարդային (նրբոլոքային և ոլոքային նյարդեր) կառույցների վնասում։ Անհետաձգելիորեն պետք է կատարել նյարդանոթային համակարգի զննում։ Այս կոտրվածքի լուրջ բարդություններից է միջփակեղային համախտանիշը՝ այտուցվածության հետևանքով ճնշվում են նյարդերն ու անոթները, որն էլ հանգեցնում է հյուսվածքների մեռուկացման։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլոքի հարթակի կոտրվածքները բաժանվում են պասիվ և ակտիվ կոտրվածքների։ Այս կոտրվածքները հիմնականում դիտվում են ծեր կանանց մոտ, օստեոպորոզի հետևանքով առաջացած ոսկրային փոփոխությունների հետևանքով։ Ակտիվ կոտրվածքմերը հիմնականում առաջանում են վթարների, վայր ընկնելու և սպորտային վնասվածքների հետևանքով։ Ակտիվ կոտրվածքները հիմնականում դիտվում են երիտասարդների մոտ։

Առաջացման մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլոքի հարթակի կոտրվածք առաջանում է վարուսային (անկյունը դեպի ներս) և վալգուսային (անկյունը դեպի դուրս) դեֆորմացիաների ժամանակ, առանցքային ծանրաբեռնվածության կամ ծնկան վրա ծանրաբեռնվածության մեծացման հետևանքով։ Դասական դեպք է մեքենայով ծնկին հարված ստանալու հետևանքով առաջացած կոտրվածքը (բամպերային կոտրվածք)։ Սակայն այս կոտրվածքների մեծամասնությունը առաջանում է վթարների կամ ընկնելու հետևանքով։ Ոլոքի կոճը կոտրվում կամ փշրվում է ազդրոսկրի կոճի կողմից, սակայն ազդրոսկրի կոճը մնում է անփոփոխ։

Ծնկան անատոմիան ուսումնասիրելով պատկերացում ենք կազմում թե իչու են կոտրվածքի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում, քան մյուսները։ Ոլոքի միջային հարթակը ավելի լայն է և զգալիորեն ամուր քան կողմնայինը։ Վալգուսի ժամանակ, երբ առանցքը թեքված է դեպի դուրս, ուժը մեծ մասամբ ազդում է կողմնային կողմից։ Սրանով է բացատրվում, որ կոտրվածքների 60%-ը կազմում են կողմնային կոճի կոտրվածքները, 15%-ը միջային կոճի, իսկ 25%-ը երկու կոճերի վնասվածքները։ Ոլոքի հարթակի կոտրվածքի ժամանակ 15-45% դեպքերում դիտվում է կապանների մասնակի կամ ամբողջական պատռում և 5-37% դեպքերում մահիկների վնասվածք[4]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլոքի հարթակի բոլոր կոտրվածքների ժամանակ պարտադիր կատարվում է Ռենտգեն հետազոտություն (ռենտգեն նկար)։ Համակարգչային շերտագրությունը պարտադիր չէ, բայց երբեմն այն ունի որոշիչ դեր կոտրվածքի աստիճանը ճիշտ գնահատելու և արդյունավետ բուժում իրականացնելու համար, ինչը սովորական ռենտգեն պատկերով անհնար էր իրականացնել[5]։ Մագնիսառեզոնանսային հետազոտության միջոցով ախտորոշվում են մահիկների, կապանների և փափուկ հյուսվածքների վնասվածքները[6][7]։ Եթե կա ծայրամասային անոթազարկի բացակայություն կամ զարկերակի վնաասման կասկած կատարվում է ՀՇ անոթագրություն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկները օգտագործում են դասակարգումը վնասվածքի աստիճանը գնահատելու և բուժման եղանակը ընտրելու համար։ Ոլոքի հարթակի կոտրվածքի դասակարգման շատ տարբերակներ կան մշակված, սակայն ավելի ընդունված և լայն կիրառելի է Շատցկերի դասակարգումը[6]։ Առանձնացվում է կոտրվածքի վեց տեսակ, որը պայմանավորված է կոտրվածքի տեսակով և բեկորի անատոմիական դիրքով[8]։ Ամեն հաջորդ սեսակի մեջ վնասվածքի ծանրության աստիճանը մեծանում է։ Ծանրության աստիճանը կախված է ոսկրի վրա ազդող վնասող ուժի մեծությունից։

Ոլոքային հարթակի կոտրվածքի Շատցկերի դասակարգումը

  • Տեսակ I = Ոլոքի կողմնային հարթակի կոտրվածք առանց դեպրեսիայի։

Սա սեպաձև կոտրվածք է, որի դեպքում առաջանում է ոլոքի կողմնային հարթակի ուղղահայաց ճեղքում։ Սովորաբար առաջանում է փոքր վնասող ուժի հետևանքով երիտասարդ անձանց մոտ, ովքեր ոսկրերի հանքայնացման խանգարումներ չունեն։ Կարող է առաջանալ վալգուսով պայմանավորված առանցքային ծանրաբեռնվածության պատճառով, ինչի հետևանքով ոլոքի կողմնային կոճը հրվում է դեպի ոլոքի հարթակի հոդային մակերես։ Կազմում են ոլոքի հարթակի կոտրվածքների 6%-ը։

  • Տեսակ II = Ոլոքի կողմնային հարթակի կոտրվածք դեպրեսիայի առկայությամբ։

Սա համակցված ճնշումային կոտրվածք է, որը իր մեջ ընդգրկում է ոլոքի կողմնային հարթակի ուղղահայաց ճեղքում զուգակցված միջային հարթակի ճնշվածությամբ։ Առաջանում է ծնկան վրա վալգուսային ուժի ազդեցությամբ։ Սովորաբար հանդիպում է 40 կամ ավելի տարիքի, ոսկրերի օստեոպորոզային փոփոխություններով անձանց մոտ։ Ամենատարածվածն են և կազմում են ոլոքի հարթակի կոտրվածքների 75%-ը։ 20% դեպքերում դիտվում է միջային հարկողմնային կապանի վնասում։ Հնարավոր է նաև առաջային խաչաձև կապանի վնասում։

  • Տեսակ III = Հոդային մակերեսի ֆոկալ դեպրեսիա առանց ճեղքվածքի։

Սա ոլոքի կողմնային կամ կենտրոնական հարթակի դասական ճնշումային կոտրվածք է, որտեղ ոլոքի հոդային մակերեսը սեղմվում է և բախվում ոլոքի կողմնային մետաֆիզին։ Այս կոտրվածքները հաճախ հանդիպում են կյանքի չորրորդ և հինգերրորդ տասնամյակում ոսկրերի օստեոպորոտիկ փոփոխություններ ունեցող անհատների մոտ: Չափազանց հազվադեպ հանդիպող կոտրվածք է։

Բաժանվում է երկու ենթատեսակի․

IIIA- ոլոքի կողմնային հարթակի ճնշումային կոտրվածք․

IIIB- ոլոքի կենտրոնական հարթակի ճնշումային կոտրվածք, կարող է առաջացնել հոդի անկայունություն։

  • Տեսակ IV = Ոլոքի միջային հարթակի կոտրվածք, դեպրեսիայով կամ առանց դեպրեսիայի․ կապված փափուկ հյուսվածքների վնասվածքների հետ։

Միջային հարթակի կոտրվածք է բաղադրիչների ճնշումով կամ ճմլումով։ Առաջանում է ուժգին վնասող ազդակով, ծնկան վրա առանցքային ծանրաբեռնվածության հետևանքով։ Կազմում են ոլոքի հարթակի կոտրվածքների 10%-ը։ Կա ծնկափոսային զարկերակի և նրբոլոքային նյարդի վնասման մեծ հավանականություն, որը կարող է վատ ելքի հանգեցնել։ Կարող է առաջանալ կողմնային հարկողմնային կապանի վնասվածք, նրբոլոքի հոդախախտ կամ կոտրվածք։

  • Տեսակ V = Ոլոքային հարթակի կոճերի կոտրվածք։

Դիտվում է ոլոքի միջային և կողմնային հարթակների կոտրվածք։ Առաջանում է ուժգին վնասող ազդակով, վարուսային և վալգուսային ուժի ազդեցությամբ ոլոքի հարթակի վրա։ Կարող է առաջանալ խաչաձև կապանի և հարկողմնային կապանների վնասվածք։ Կազմում են ոլոքի հարթակի կոտրվածքների 3%-ը։

  • Տեսակ VI = Ոլոքային հարթակի և ոլոքի դիաֆիզի կոտրվածք։

Այս կոտրվածքի գլխավոր տարբերությունը այն է, որ դիտվում է ենթակոճերի լայնական կոտրվածք, մետաֆիզի և դիաֆիզի տարանջատում։ Կոտրվածքը խառը բնույթի է և ընդգրկում է տարբեր տեսակի կոտրվածքներ։ Բարդ մեխանիզմով կոտրվածք է, որը նորառում է նաև վարուսային և վալգուսային ուժերը։ Այս կոտրվածքների 33%-ը բաց կոտրվածքներ են՝ փափուկ հյուսվածքների զգալի վնասմամբ։ Կա միջփակեղային համախտանիշի (Ֆոլկմանի կոնտրակտուրա) առաջացման վտանգ։ Կազմում են ոլոքի հարթակի կոտրվածքների 20%-ը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլոքի հարթակի կոտրվածքի վերականգնում։

Ցավը հաղթահարվում է ՈՍՀԲԴ-ների, ափիիոիդների և շինավորման միջոցով[1][2]։ Նրանք, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, բուժվում են վիրահատական եղանակով[1]։ Երբ չկան ոսկրերի նկատելի տեղաշարժեր, հոդային տարրերը վնասված չեն, բուժումն իրականացվում է առանց վիրահատական միջամտության[2]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կոտրվածքների 1%-ն են կազմում։ Հաճաղ դիտվում է 30–40 տարեկան տղամարդկանց և 60-70 տարեկան կանանց մոտ։ Մոտավորապես մարդկանց կեսը, որոնք ունեցել են ոլոքի հարթակի կոտրվածք 50 տարեկանից բարձր են[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Fractures of the Proximal Tibia (Shinbone)»։ OrthoInfo - AAOS։ Արխիվացված օրիգինալից հունիսի 17, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Bracker Mark D. (2012)։ The 5-Minute Sports Medicine Consult (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 242։ ISBN 9781451148121։ Արխիվացված օրիգինալից 2017-10-15-ին 
  3. Karadsheh Mark։ «Tibial Plateau Fractures»։ www.orthobullets.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հունիսի 28, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2017 
  4. Clifford R. Wheeless III, MD։ Wheeless' Textbook of Orthopaedics։ Duke University Medical Center's Division of Orthopedic Surgery. Data Trace Internet Publishing, LLC։ Արխիվացված օրիգինալից 2008-03-29-ին 
  5. «K. Markhardt, MD. Schatkzker Classification of Tibial Plateau Fractures: Use of CT and MR Imaging Improves Assessment. Radiographics 2009.» 
  6. 6,0 6,1 The Knee: A Comprehensive Review. 1 edition։ World Scientific Publishing Company։ 2010։ էջեր 209–301 
  7. «Tibial Plateau Fractures: Evualuation with MR Imaging. Radiographics»։ Radiographics 14: 553–9։ 1994։ PMID 8066271։ doi:10.1148/radiographics.14.3.8066271 
  8. «Classifications in Brief: Schatzker Classification of Tibial Plateau Fractures»։ Clinical Orthopaedics and Related Research 471: 371–374։ 2013։ PMC 3549155։ doi:10.1007/s11999-012-2451-z 
  9. «Epidemiological study on tibial plateau fractures at a level I trauma center»։ Acta Ortop Bras 21: 109–15։ 2013։ PMC 3861961։ PMID 24453653։ doi:10.1590/S1413-78522013000200008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]