Օդն են ցընդել երազները մշուշոտ…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օդն են ցընդել երազները մշուշոտ…»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Հրատարակվել է1920 թվական
ՎիքիդարանՕդն են ցընդել երազները մշուշոտ…

«Օդն են ցընդել երազները մշուշոտ…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1920 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը գրվել է 1920 թվականին և մինչև հիմա թերի է։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր, ոտանավորի չափածո և արձակ հատվածներ, որոնց մի մասը անընթերնելի է։ Առաջին անգամ տպագրվել է 1972 թվականին՝ «Բամբեր Երևանի համալսարանի» հանդեսի առաջին համարի 161-րդ էջում։ Ստեղծագործությունը հրատարակել է Արամ Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ․

«Օդն են ցընդել երազները մշուշոտ» սևագիր անավարտ բանաստեղծությունը Թումանյանի վերջին տարիների քնարական ներշնչումներից է, ուր արտահայտություն են գտել բանաստեղծի դառնաթախիծ խոհերը հայ ժողավրդի գլխին պայթած աղետաբեր փոթորիկների շուրջ՝ Սովետական կարքերի հաստատման նախօրյակին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, առաջին հատոր. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջեր 424, 512.