«Աբդուլ Համիդ II»–ի խմբագրումների տարբերություն
Պիտակներ՝ Հետշրջում Disambiguation links |
No edit summary Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 9. | Տող 9. | ||
}} |
}} |
||
'''Աբդուլ Համիդ II''' ({{ԱԾ}}), Օսմանյան կայսրության սուլթան 1876-1909 թվականներին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է [[Համիդյան կոտորածներ|հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար]]։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ [[1876]] թվականի [[դեկտեմբերի 23]]-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, [[Գրիգոր Օտյան]]ի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու [[եվրոպա]]կան պետությունների վստահությունը։ Սակայն [[1878]] թվականին Աբդուլ Համիդը ցրեց [[պառլամենտ]]ը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան [[գրաքննություն]], արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց [[բուլղարներ]]ի, [[մակեդոնացիներ]]ի, [[արաբներ]]ի, [[հայեր]]ի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց [[պանիսլամիզմ]]ը և [[պանօսմանիզմ]]ը։ |
'''Աբդուլ Համիդ II''' ({{ԱԾ}}), Օսմանյան կայսրության սուլթան Էշի տղա 1876-1909 թվականներին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է [[Համիդյան կոտորածներ|հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար]]։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ [[1876]] թվականի [[դեկտեմբերի 23]]-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, [[Գրիգոր Օտյան]]ի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու [[եվրոպա]]կան պետությունների վստահությունը։ Սակայն [[1878]] թվականին Աբդուլ Համիդը ցրեց [[պառլամենտ]]ը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան [[գրաքննություն]], արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց [[բուլղարներ]]ի, [[մակեդոնացիներ]]ի, [[արաբներ]]ի, [[հայեր]]ի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց [[պանիսլամիզմ]]ը և [[պանօսմանիզմ]]ը։ |
||
Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ [[Անգլիա]]ն զավթեց [[Կիպրոս]]ն ու [[Եգիպտոս]]ը, [[Ֆրանսիա]]ն՝ [[Թունիս]]ը։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի]] հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, [[Ռուսաստան]]ին անցան [[Կարս]]ը, [[Արդահան]]ն ու [[Բաթում]]ը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել [[Թրակիա]]յում, [[Մակեդոնիա]]յում, [[Ալբանիա]]յում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում ([[Սան Ստեֆանոյի պայմանագիր]] և [[Բեռլինի կոնգրես]])։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով [[Օսմանյան կայսրություն]]ում բնաջնջեց ավելի քան 300 հազար [[հայ]] ([[Հայկական կոտորածներ (1895-96)|Հայկական կոտորածներ (1895-1896)]])։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին [[երիտթուրքեր]]ի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876 թվականի սահմանադրությունը։ Սակայն, [[1909]] թվականի [[մարտի 31]]-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, [[ապրիլի 28]]-ին գահազրկվեց և բանտարկվեց [[Սալոնիկ]]ում, ապա փոխադրվեց [[Ստամբուլ]], իսկ 1918 թվականին՝ Մանիսա (Արևմտյան [[Փոքր Ասիա]]), ուր և մահացավ։ |
Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ [[Անգլիա]]ն զավթեց [[Կիպրոս]]ն ու [[Եգիպտոս]]ը, [[Ֆրանսիա]]ն՝ [[Թունիս]]ը։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի]] հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, [[Ռուսաստան]]ին անցան [[Կարս]]ը, [[Արդահան]]ն ու [[Բաթում]]ը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել [[Թրակիա]]յում, [[Մակեդոնիա]]յում, [[Ալբանիա]]յում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում ([[Սան Ստեֆանոյի պայմանագիր]] և [[Բեռլինի կոնգրես]])։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով [[Օսմանյան կայսրություն]]ում բնաջնջեց ավելի քան 300 հազար [[հայ]] ([[Հայկական կոտորածներ (1895-96)|Հայկական կոտորածներ (1895-1896)]])։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին [[երիտթուրքեր]]ի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876 թվականի սահմանադրությունը։ Սակայն, [[1909]] թվականի [[մարտի 31]]-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, [[ապրիլի 28]]-ին գահազրկվեց և բանտարկվեց [[Սալոնիկ]]ում, ապա փոխադրվեց [[Ստամբուլ]], իսկ 1918 թվականին՝ Մանիսա (Արևմտյան [[Փոքր Ասիա]]), ուր և մահացավ։ |
20:20, 31 հունվարի 2024-ի տարբերակ
Աբդուլ Համիդ II | |
---|---|
Սուլթան | |
Սուլթան Աբդուլ Համիդ II, 1867 | |
Իշխանություն | Օգոստոսի 31, 1876 – Ապրիլի 27, 1909 |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 21, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահացել է՝ | փետրվարի 10, 1918[5][1][6][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահմուդ II-ի դամբարան | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Նախորդ | Մուրադ V |
Հաջորդող | Մուհամմեդ V |
Տոհմ | Օսմանյան |
գերիշխան | |
Հայր | Աբդուլ Մեջիդ |
Մայր | Թիրիմյուջգանի սուլթան |
Երեխաներ | Ուլվիե սուլթան, Մեհմետ Սելիմ Էֆենդի, Զեքիե Սուլթան, Ֆաթիմա Նայիմե, Նայիլե Սուլթան, Մեհմեդ Բուրնահեդդին, Շադիե Սուլթան, Համիդ Այշե Սուլթան, Ռեֆիա Էյուբ, Աբդ ալ-Ռահիմ Հայրի, Մեհմեդ Աբիդ Էֆենդի[7], Hatice Sultan?, Մեհմեդ Աբդուլքադիր էֆենդի, Mehmed Burhameddin, Prince of Turkey? և Şehzade Ahmed Nuri? |
Հավատք | իսլամ և Սուֆի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Աբդուլ Համիդ II (սեպտեմբերի 21, 1842[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - փետրվարի 10, 1918[5][1][6][…], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4]), Օսմանյան կայսրության սուլթան Էշի տղա 1876-1909 թվականներին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ 1876 թվականի դեկտեմբերի 23-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, Գրիգոր Օտյանի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու եվրոպական պետությունների վստահությունը։ Սակայն 1878 թվականին Աբդուլ Համիդը ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան գրաքննություն, արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց պանիսլամիզմը և պանօսմանիզմը։
Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ Անգլիան զավթեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, Ռուսաստանին անցան Կարսը, Արդահանն ու Բաթումը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում (Սան Ստեֆանոյի պայմանագիր և Բեռլինի կոնգրես)։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով Օսմանյան կայսրությունում բնաջնջեց ավելի քան 300 հազար հայ (Հայկական կոտորածներ (1895-1896))։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին երիտթուրքերի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876 թվականի սահմանադրությունը։ Սակայն, 1909 թվականի մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, ապրիլի 28-ին գահազրկվեց և բանտարկվեց Սալոնիկում, ապա փոխադրվեց Ստամբուլ, իսկ 1918 թվականին՝ Մանիսա (Արևմտյան Փոքր Ասիա), ուր և մահացավ։
Կառավարման սկզբնական շրջանը
Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնական շրջանում եղել է բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. 1876 թվականի դեկտեմբերի 23-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը։ Սակայն 1878 թվականին ցրել է խորհրդարանը, հաստատել ռազմաոստիկանական վարչակարգ, որը հայտնի է «զուլում» անունով։ Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները, հաստատել է խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «իրավունք», «հավասարություն», «Հայաստան» և նման այլ հասկացությունների գործածությունը։ 1890-ական թվականներին պանիսլամիզմը (համաիսլամականություն) Օսմանյան կայսրությունում հիմնական քաղաքական ուղղությունն էր, որի հիմքում իսլամ դավանող ժողովուրդների քաղաքական միավորման և պանթուրքիզմի՝ թուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորման գաղափարախոսությունն է։
Օսմանյան կայսրության անկումը
Աբդուլ Համիդ II-ի օրոք շարունակվել է Օսմանյան կայսրության անկումը. Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով (1878 թվական) սուլթանը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և երկրի հայաբնակ նահանգներում։ Սակայն դրան հետևել են հայերի կոտորածները, որոնք մեծ չափերի են հասել 1894–1896 թվականներին բնաջնջվել է ավելի քան 300 հազար մարդ։ Դա արևմտահայության առաջին ցեղասպանությունն էր։ Ջարդերն իրագործել են թուրքական զորքերը և հատուկ ստեղծված հեծելագնդերը, որոնք սուլթանը կոչել է իր անունով՝ «համիդիե»։ Այդ արյունալի գործունեության համար Աբդուլ Համիդին տվել են Կարմիր սուլթան մականունը։ Երիտթուրքերի հեղաշրջումից (1908 թվականն) հետո Աբդուլ Համիդը հարկադրված վերականգնել է 1876 թվականի սահմանադրությունը, սակայն 1909 թվականի մարտի 31-ին իր կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ ապրիլի 28-ին, գահազրկվել է և աքսորվել։
Աբդուլ Համիդը վեպերում
- Հրանտ Հրահան «Իմ Կյանքի Վեպը (հատոր 1)», Երևան 1952
- Մկրտիչ Զեյթաղյան «Հույսը Հյուսիսն է», Երևան 1990
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118646435 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Абдул-Хамид II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Համիդ II» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ |
|