Թիրիմյուժգան Քադըն էֆենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիրիմյուժգան Քադըն էֆենդի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1819(1819-08-16)
ԾննդավայրՉերքեզիա
Մահացել էնոյեմբերի 2, 1853(1853-11-02) (34 տարեկան)
Մահվան վայրԲեյլերբեյի, Սկյուտար, Թուրքիա
ԳերեզմանՆոր մզկիթ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրոնիսլամ
ԱմուսինԱբդուլ Մեջիդ
Զբաղեցրած պաշտոններՎալիդե սուլթան
ԵրեխաներԱբդուլ Համիդ Բ

Թիրիմյուժգան Քադըն էֆենդի (թուրքերեն՝ Tirimüjgan Kadın Efendi, օգոստոսի 16, 1819(1819-08-16), Չերքեզիա - նոյեմբերի 2, 1853(1853-11-02), Բեյլերբեյի, Սկյուտար, Թուրքիա[1]), օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի երկրորդ կինը, Աբդուլ Համիդ II-ի մայրը (վալիդե սուլթան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե ծնունդով որտեղից է եղել Թիրիմյուժգանը։ Թոռնուհու՝ Այշե սուլթանի հուշերի համաձայն՝ պալատական ծեր չերքեզուհիներից մեկը ծնունդով եղել է այն վայրից, որտեղից որ Թիրիմյուժգանը։ Չերքեզուհին իրեն համարել է Չերքեզիայից շապսուգների ենթաէթնոսի ներկայացուցիչ։ Այշեն նաև նշել էր, որ իր հայրը՝ Աբդուլ Համիդ II-ը շապսուգցի աղջիկներին անվանել է «իր մոր ժողովուրդը»[2]։ Բացի այդ, Այշեն նշում է, որ իր պապի իրեն հայտնի հարճերը եղել են չերքեզուհիներ և ոչ մի հայուհի կամ հույն, չնայած եղել են բազմաթիվ շշուկներ հարեմում նրանց ներկայության մասին[3]։ Խոսակցություններն այն մասին, որ Թիրիմյուժգանը եղել է Տրապիզոնից Չանդըր անունով հայ առևտրականի դուստր[4], Այշեն համարում էր անհիմն և մարդկանց կողմից տարածվող բամբասանք, որոնք ոչինչ չգիտեն սուլթանական արքունիքի մասին կամ էլ կեղծիք, որն ստեղծվել է հոր թշնամիների կողմից[3]։

Սուլթանական պալատում Թիրիմյուժգանը հայտնվել է մոտավորապես 1839 թվականին։ Ավելի ուշ, պալատական քալֆաները նշում էին, որ Թիրիմյուժգանը եղել է նրբիրան, բարյացակամ և գեղեցկուհի։ Նա ունեցել է կանաչ աչքեր, երկար մուգ մազեր, մաշկի բաց գույն, սլացիկ կազմվածք և գեղեցիկ ձեռքեր ու ոտքեր։ 1840 թվականի հոկտեմբերին նա ունեցել է դուստր՝ Նաիլային, որը 1843 թվականի մարտին, 2,5 տարեկան հասակում, մահացել է բնական ծաղիկից[2]։ 1842 թվականի սեպտեմբերի 22-ին նա ունեցել է Օսմանյան կայսրության ապագա սուլթանին Աբդուլ Համիդ II-ին[5]։ Թիրիմյուժգանի վերջին երեխան դարձել է շեհզադե Մեհմեդ Աբիդ էֆենդին, որը մահացել է 1848 թվականի մայիսին՝ մոտ մեկ ամսականում։ Հետագայում Աբդուլ Համիդը իր կրտսեր որդուն և դուստրերից մեկին անվանակոչեց իր մահացած եղբոր և քրոջ պատվին[2]։

Թիրիմյուժգանն իրեն ամբողջությամբ նվիրել է որդու դաստիարակությանը, սակայն կրտսեր որդու ծնուդից ու մահից հետո, պարզ դարձավ, որ ծանր հիվանդ է։ Աբդուլ Համիդ II-ը, ավելի ուշ, հիշում էր. «Իմ խեղճ մայրը այս աշխարհը լքեց այնքան երիտասարդ տարիքում, բայց ես մինչ օրս հիշում եմ նրան։ Ես երբեք չեմ կարողանա մոռանալ նրան։ Նա ինձ շատ էր սիրում։ Երբ նա հիվանդացավ, հրամայեց ինձ նստեցնել իր դիմաց և հաճույք էր ստանում՝ նայելով իմ դեմքին, որովհետև չէր կարող շարժվել, որ համբուրեր ինձ։ Թող լույս իջնի նրա շիրիմին»[2]։ Թիրիմյուժգանը մահացել է 1853 թվականի նոյեմբերի 3-ին Ֆերիե պալատում տուբերկուլոզից[1] և թաղվել է Նոր մզկիթի տարածքում՝ Ջեդիթ Հավաթինի թյուրբեում։ Աբդուլ Համիդի դաստիարակությունը հանձնարարվեց Փիրիսթա Քադըն էֆենդիին[3], որն արդյունքում դարձավ Օսմանյան կայսրության պատմության վերջին վալիդեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sakaoğlu, 2015, s. 575
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brookes, 2010, էջ 127
  3. 3,0 3,1 3,2 Brookes, 2010, էջ 128
  4. Dişbudak, 1993, էջ 160
  5. Bahadıroğlu, 2007, էջ 505

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]