Քալֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալֆա (թուրքերենից թարգմանաբար նշանակում է սկսնակ, ղեկավարի օգնական), պաշտոն Օսմանյան կայսրությունում, որոնք աշխատել են արքունական պալատում, հիմնականում հարեմի սպասարկման հատվածում[1]։ Հարեմի նորեկ աղջիկները պետք է շատ աշխատեին և ունենային հովանավորներ, որպեսզի ստանային քալֆայի պաշտոնը[1]։ Քալֆայի պաշտոնը Ուստայի (պարոն) պաշտոնից եղել է մեկ աստիճան ցածր։ Վերջինս համարվում էր հարեմի վարչական կառավարիչը։ Ուստա և քալֆա տերմինները պատկանում են Օսմանյան գիլդիայի կազմակերպության և այլ հիերարխիկ կառավարման կառուցվածք ունեցող կազմակերպությունների տերմինաբանությանը։ Պաշտոնապես ստրուկները կամ նաժիշտները, կախված իրենց կարգավիճակից, կարող էին ունենալ որոշակի հեղինակություն և ազդել այլոց գործողությունների վրա։ Քալֆաները հարգանքի արժանի կանայք էինք հարեմի ավելի ցածր պաշտոններ և կարգավիճակ ունեցող անձանց, հատկապես աղջիկների համար, երբեմն նաև՝ սուլթանական ընտանիքի[1]։

Հայտնի քալֆաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության հայտնի քալֆաների թվում են.

  • Ջևրի քալֆա, ստրկուհի, որն իր ողջ կյանքը ծառայել է սուլթան Մահմուդ II-ին։ Նա պարգևատրվել է իր խիզախության և հավատարմության համար ու ստացել հազինեդար ուստա կոչումը, որը հարեմի գլխավոր գանձապահն էր, իսկ հարեմի կառավարման հիերարխիայում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։
  • Էվանիս քալֆա, 19-րդ դարի կին ճարտարապետ, որը ներգրավված է եղել Դոլմաբահչե պալատի կառուցման գործընթացում։
  • Ֆիլիզթեն քալֆա, քալֆա, որն աշխատել է Մուրադ V-ի արքունիքում։
  • Գևհերիզ քալֆա, քալֆա, որն աշխատել է Մուրադ V-ի արքունիքում։

Բազմաթիվ սուլթանների կանայք, մինչ ամուսնությունը, եղել են քալֆաներ[1]։

Հորինված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիգար քալֆա, հորինված կերպար թուրքական հայտնի «Հոյակապ դար» հեռուստասերիալում, որի դերը մարմնավորել է թուրքական ծագմամբ մակեդոնացի դերասանուհի Ֆիլիզ Ահմեդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 The Concubine, the Princess, and the Teacher: Voices from the Ottoman Harem. University of Texas Press. 2010. ISBN 978-0-292-78335-5.