Կենդանիներըօրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա, որը ներկայումս ունի թագավորության աստիճան։ Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան։ Կենդանիները համարվում են էուկարիոտներ՝ այսինքն ունեն կորիզավոր բջիջներ։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ։ Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն։ Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին։ Երբեմն կենդանիներ ասելով հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները։ Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ (ոստրեներ, կաղամարներ, ութոտանիներ, խխունջներ), հոդվածոտանիներ (միջատներ, սարդեր, խաչափառներ, կարիճներ, հազարոտանիներ և այլն), օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։
Ընտրված հոդված
Թիթեռներ, լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վերջույթներից։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից։ Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են Դիլիջանի, Գուգարքի, Իջևանի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Կապանիանտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ շարունակություն...
Ընտրված կենդանի
Սպիտակագլուխ ծովարծիվըճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայում: Լինելով մայրցամաքի օրնիտոֆաունայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը, այս թռչունը քարարծվի հետ միասին էական դեր են խաղում տարածաշրջանի երկրների մշակույթների և սովորությունների մեջ։ Տիպիկ արծիվների հետ ունի արտաքին նմանություն սակայն ի տարբերություն նրանց, մասնագիտացած են ձկների որսում։ Այդ պատճառով թռչունները տեղակայվում են ծովափերին և մեծ ջրամբարների ափերին։ Ծովարծիվը ձուկը բռնում է ջրի մակերեսից, բայց նրա հետևից չի սուզվում, ինչպես իր ցեղակից ջրարծիվը: Բացի իր հիմնական կերից, սպիտակագլուխ ծովարծիվը որսում է ջրալող թռչուններ և ոչ մեծ կաթնասուններ։ Թռչունը հաճույքով այլ փետրավոր գիշատիչներից խլում է որսած ձուկը, ինչպես նաև վերցնում է ջրի երեսին լողացող սատկած ձուկը և սնվում է ցամաքային շարունակություն...
Ընտրված ձուկ
Սպիտակ շնաձուկ կամ մեծ սպիտակ շնաձուկ, կռճիկային ձկների սպիտակ շնաձկների ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքի միակ ներկայացուցիչ։ Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր կամ կարխարոդոն)։ ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։ Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է։ Միջին երկարությունը մինչև 4,6 մետր է: Հանդիպել են նաև մինչև շարունակելի...