Աֆրիկյան մոխրագույն թութակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյան մոխրագույն թութակ
Psittacus erithacus -perching on tray-8d.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ քորդավորներ
Դաս թռչուններ
Կարգ թութականմաններ
Ընտանիք թութակներ
Ենթաընտանիք թութակներ
Տեսակ Աֆրիկյան
մոխրագույն թութակ
Լատիներեն անվանում
Psittacus erithacus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Աֆրիկյան մոխրագույն թութակ (լատ.՝ Psittacus erithacus[1] ), թութակների ընտանիքի թռչուն։ Սերունդի եզակի տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի մարմնի երկարությունը հասնում է 30-35 սմ-ի, իսկ թևերի երկարությունը մոտ 65 սմ։ Պոչի երկարությունը հասնում է մոտ 8 սմ-ի։ Ունի սև, կեռ քիթ, դեղին խոշոր աչքեր և մոխրագույն ոտքեր։ Ծածկված է շերտավոր փետուրներով։ Փետուրները ունեն հիմնականում սև և բաց մոխրագույն գունավորում։ Լավ տարբերակված է պոչը։ Պոչի մասը առանձնացված է մամնից և ունի կարմիր գույն։ Ժակո թութակը ունի բավականին խոշոր և հզոր թևեր։ Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 100 տարի։[2].

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների տարածվածությունը

Աֆրիկյան մոխրագույն թութակները տարածված են հիմնականում Արևմտյան Աֆրիկայի երկրների ոչ մարդաշատ վայրերում։ Նրանք ձգտում են հեռու մնալ մարդկանցից և այդ պատճառով ապրում են հիմնականում անտառների խորքերում։ Մեծ թվով Աֆրիկյան մոխրագույն թութակներ կան Անգոլայի, Կոնգոյի, Գվինեայի, Սիեռա Լեոնեի, Լիբերիայի, Գանայի և Կոտ դ'Իվուարի տարածքում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան մոխրագույն թութակները վարում են բացառապես ցերեկային կենսակերպ։ Առավոտյան սավառնում են երկնքով, իսկ երեկոյան քնում ծառերի ճյուղերի վրա՝ խմբերով։ Առավոտյան՝ լուսը բացվելուն պես, այս տեսակները թռչում են ուտելիք որոնելու նպատակով։ Հիմնականում հանդիպում են արմավենու ծառերի վրա։ Ժակոները սնվում են միջատներով, սերմերով, տերևներով և զանազան մրգերով։ Նաև համարվում են խխունջների ոչնչացնողը։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակո թութակի վարժցված ձևը

Վերջին տարիներին այս թութակների թիվը աշխարհում կտրուկ նվազել է։ Որոշ մարդիկ այս թութակներին որսում են տանը պահելու նպատակով, իսկ շատերն էլ այս թութակներին որսում են այլ երկրի կենդանաբանական այգիներ տանելու նպատակով։ Մարդկանց գրավում է այն հանգամանքը, որ այս թութակները կարողանում են հեշտությամբ կրկնօրինակել մարդկային խոսքի որոշակի բառեր և նույնիսկ երբեմն մի ամբողջական նախադասություն։ Այս է պատճառը որ այս տեսակները նախընտրում են ապրել մարդկանցից ավելի հեռու։

Կենդանիներին ոչնչացման եզրից զերծ պահելու նպատակով Աֆրիկայի երկրներում ընդունվել է օրենքներ, որոնց համաձայն արգելվում է տվյալ երկրի տարածքում ապօրինի որսագողությունը։ Այս թութակներին կարող են որսալ միայն հատուկ դեպքերում (կենդանաբանական այգիներ տանելու նպատակով) և այն էլ սահմանափակ թվով։

Տնային պայմաններում այս թութակներին պահելը կարող է ճակատագրական դառնալ նրանց համար։ Պարզվել է, որ տան պայմաններում այս թութակները հիվանդանում են և մահանում են տարբեր պատճառներով։ Պատճառներից մեկը սխալ սնուցումն է, քանի որ ազատ պայմաններում թութակները կարողանում են գտնել իրենց նպատակահարմար սնունդ։ Նաև ազատությունից զուրկ մնալու պատճառով թութակները ենթարկվում են հոգեբանական տրավմայի, որից հետո շուտ մահանում են։ Մյուս կողմից նաև մակաբույծ հիվանդությունները, որի շնորհիվ ևս կրճատվել է աֆրիկյան մոխրագույն թութակների թվաքանակը։ Ոչ ազատ պայմաններում տեղի է ունենում փոփոխություններ նաև թռչունների վարքագծի մեջ։

Կարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակո թութակը տան պայմաններում

Աֆրիկյան Ժակո թութակը համարվում է մեկն աշխարհի ամեատաղանդավոր թութակներից։ Նա կարողանում է կրկնօրինակել մարդկային խոսքը, ընկալել երաժշտական ելևէջները, Տարբերակել գույները, տաքը, սառը և նկատել մարդկային շունչ բավական հեռավորությունից։ Այս թութակին վերաբերվող կարևոր հետազոտություններ են կատարել Ալեքս Պեպերբերգը։ Նա առաջիններից էր, որ կարողացավ վերծանել այս առանձնյակների լեզուն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս թութակները կարող են կապել իրար իրենց իմացած բառերը և հիշել մինչև 1500 մարդկային բառ։

Շատ Ժակո թութակներ կարողանում են արտաբերել մարդկային խոսք 7-9 տարեկան հասակում։ Հաճախ այս թութակների սուլոցը, բարձր ձայներ արձակելը, կեռ քթով ինչ որ բանին հարվածելը տարօրինակ է համարվում մարդկանց համար։

Վերարտադրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութակի ձուն

Աֆրիկյան մոխրագույն թութակները բազմանում են ծառերի վրա։ Բազմացման շրջանում արուները ձայներով գրավում են էգերին։ Զուգավորման գործընթացը տևում է 5-10 րոպե։

Որոշ ժամանակ անց էգերը ձվադրում են։ Հիմնականում ունենում են 3-4 ձու։ Աֆրիկյան մոխրագույն թութակի ձուն ունի սպիտակ գույն և մի քիչ ավելի փոքր է քան հավի ձուն։ Ինկուբացիոն շրջանը տևում է 30 օր։ Էգերը թուխս են նստում ձվերի վրա, իսկ արուները հետևում են էգերի անվտանգությանը և կեր հայթայթում։

Մուտացիոն ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերունդների աճի և զարգացման բնականոն գործընթացի խախտումն այս առանձնյակների մոտ կոչվում է մուտացիա։ Մուտացիան տեղի է ունենում բազմացման ընթացքում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի խախտմամբ։ Մուտացիայի արդյունքներ են.

  • Գունանյութի բացակայություն
  • Դեղին գունանյութի ավելցուկ
  • Փետուրների եզրերին վարդագույն գունանյութ (այս գունանյութը բնորոշ չէ տվյալ առանձնյակներին)
  • Պոչի վրա սպիտակ գունանյութ
  • Պոչի բացակայություն

Տվյալ մուտացիաները հավադեպ են տեղի ունենում այս թութակների մոտ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 128, ISBN 5-200-00643-0
  2. Какадушка։ «Сколько живут попугаи» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]