Երկարաթև շնաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկարաթև շնաձուկ
Oceanic Whitetip Shark.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Կարգ Կարխարինակերպեր
Ընտանիք Գորշ շնաձկներ
Ցեղ Գորշ շնաձկներ
Լատիներեն անվանում
Carcharhinus longimanus
Poey, 1861
Հոմանիշներ
  • Squalus maou Lesson, 1831
  • Squalus longimanus Poey, 1861
  • Pterolamiops longimanus Poey, 1861
  • Carcharhinus obtusus Garman, 1881
  • Carcharhinus insularum Snyder, 1904
  • Pterolamiops magnipinnis Smith, 1958
  • Pterolamiops budkeri Fourmanoir, 1961
  • Carcharhinus maou Lesson, 1831
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր
Carcharhinus_longimanus_distmap.png

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 160330
NCBI 302049
EOL 213834

Երկարաթև շնաձուկ (լատ.՝ Carcharhinus longimanus), շնաձկների տեսակ, որը պատկանում է գորշ շնաձկների ցեղին և համանուն ընտանիքին, կարխարինակերպերի (լատ.՝ Carcharhiniformes) կարգին։ Երկարաթև շնաձկներն ապրում են արևադարձային և մերձարևադարձային օվկիանոսային ջրերում։ Հանդիպում է 230 մետր խորության վրա։ Ունեն իլիկաձև մարմին։ Վերին վերջույթների մակերևույթը շնաձկան մարմնին տալիս է մոխրագույն, բրոնզագույն, շագանակագույն կամ կապտավուն գունավորում, ամբողջ փորը՝ սպիտակ է։ Լողակների ծայրերն ունեն սպիտակ երանգ։ Մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 4 մետրի, կշռում են 167.4 կգ։ Սննդակարգը շատ բազմազան է, բաղկացած է ձկներից և գլխոտանիներից: Կենդանածին են, ունենում են առնվազն 15 ձագ:

Վտանգավոր է մարդու համար, ձկնորսության օբյեկտ է։

Անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնկաաններ Լեսսոնը և Ֆիլիպե Փայվին, ովքեր առաջինն էին նկարագրել երևակարթև շնաձկներին

Շնաձկների այս տեսակին առաջին անգամ նկարագրել է բնագետ Ռնե Պրիմևերը 1822-1825 թվականների շուրջերկրյա նավարկության ժամանակ։ Գիտնականը Ֆրանսիական Պոլինեզիայի Տուամոտու արխիպելագում հայտնաբերված շնաձկանն անվանեց Carcharhinus maou: Հետագայում այն նկարագրել է Կուբայի գիտնական Ֆիլիպե Պայվին 1861 թվականին որպես Carcharhinus longimanus[1]: Բացի այդ օգտագործվում է նաև Pterolamiops longimanus անվանումը[1]:

Միջազգային կենդանաբանական անվանակարգման հանձնաժողովի կանոնների՝ այն անվանումը, որը հրապարակվել է առաջինը, գերակա է ուստի անվանումը պետք է լինի նրա առաջին տրված անունը՝ Carcharhinus maou, չնայած որ Carcharhinus longimanus անունը դեռևս լայն կիրառում ունի։ Տեսակի անունը առաջացել է լատիներեն longimanus բառից, որը թարգմանաբար նշանակում է «երկարաթև», և այն կապվում է այս շնաձկան առաջնային երկար լողակների հետ[2]:

Տարածվածություն (արեալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաթև շնաձկները համարվում են ավելի ջերմասեր շնաձկներ, որոնք ապրում են օվկիանոսի բաց մակերևույթային շերտում՝ 18 °C ջերմաստիճանի տակ։ Նրանց համար ավելի նախընտրելի ջերմաստիճանը տատանվում է 20 °C մինչև 28 °C սահմաններում։ Երբ ջրի ջերմաստիճանը իջնում է, նրանք հակված են հեռանալ այդ տարածքից[3]: Նախկինում շնաձկների այս տեսակը շատ տարածված էր, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց թիվը կտրուկ նվազել է։

Երկարաթև շնաձկները տարածված են ամբողջ աշխարհով մեկ՝ 45° հյուսիսից մինչև 43° հարավային լայնություն։ 2004 թվականին Շվեդիայի արևմտյան ափին, իր կասկածյալ արեալի հյուսիսային սահմանից այն կողմ, հայտնաբերվել և բռնվել է այս տիպի շնաձուկ։ Իսկ 2013 թվականին լուրեր են տարածվել այն մասին, որ Բրիտանիայի ափերին մարդիկ տեսել են երակաթև շնաձկան, որն ուներ 4 մետր երկարություն, իսկ քաշը մետ 300 կգ[4]:

Երկարաթև շնաձկանը բնորոշ բծերը մարմնի վրա

Շնաձկների մեծ մասը իրենց ժամանակը անց են կացնում օվկիանոսի շերտին՝ օվկիանոսից 150 մետր խորության վրա և նախընտրում են ջրից մնալ որոշակի հեռավորության վրա։ Ըստ տվյալների, նավերը որքան հեռու են գտնվում ափից, այնքան ավելի շատ են հանդիպում երկարաթև շնաձկներին։ Սակայն նրանք երբեմն գալիս են ափի մոտ՝ ջրի մակերևույթին լողալու համար[5]: Որպես կանոն, երկարաթև շնաձկները վարում են միայնակ կյանք, սակայն սնունդ հայթայթելու համար հավաքվում են խմբերով։ Այս տեսակի մոտ բացակայում է օրվա ցիկլը, նա ակտիվ է և՛ ցերեկը, և՛ գիշերը։ Շնաձկները լողում են դանդաղ, լայն բացված կրծքային լողակներով։ Նրանց հաճախ ուղեկցում են տարբեր տեսակի ձկներ՝ լոցմաններ, կպչաններ և կորիֆեններ: Վերջին փաստը զարմանք է առաջացնում, քանի որ գիշատիչները հաճախ ուտում են այդ ոսկե–կանաչ ձկներին։ 1988 թվականին երկարաթև շնաձկանը նկատել են գրինդների ուղեկցությամբ[6]:

Երկարաթև շնաձուկը լոցման ձկների ուղեկցությամբ

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաթև շնաձկների կրծքավանդակի լողակները զգալիորեն ավելի երկար և լայն է, քան այլ շնաձկներինը և տեսանելիորեն կլորացված է, իսկ աչքերը համադրված են թարթող թաղաթով։ Մաշկը ձգված է։ Մարմնի վերին մասը կարող է լինել բրոնզագույն, շագանակագույն, կապտավուն կամ մոխրագույն, իսկ որովայնը սպիտակ, երբեմն դեղին երանգով։ Լողաթևիկները պատված են սպիտակ պուտերով։

Երկարաթև շնաձկների երկարությունը կարող է հասնել 3,5-4 մետրի, բայց հաճախ հանդիպում են հատուկ երկարություն ունեցողները՝ 1,5-2 մետր, իսկ քաշը 20-60 կգ։ Առավելագույն քաշը 170 կգ։ Էգերը սովորաբար ավելի խոշոր են, քան արուները։ Արուների միջին չափը 1,8 մետր է, իսկ էգերինը 1,9 մետր։ Ներքևի եռանկյունաձև ատամները համեմատաբար փոքր չափսեր ունեն և ունեն բարակ ատամնավոր ծայրակալ։ Ստորին ծնոտին տեղակայված են 13-15 ատամնաշարեր սիմֆիզի երկու կողմերում։ Վերին ատամները նույնպես ունեն եռանկյունային ձև, նրանք խոշոր են և մյուսներից լայն, նրանց ծայրերը ատամնավոր են։ Վերին ծնոտի վրա տեղակայված են 14-15 ատամնաշարեր՝ երկու կողմից սկսած սիմֆիզից։ Մաշկը ծածկված է հարթ պլակոիդանման թեփուկներով։ Յուրաքանչյուր թեփուկին ծածկում է 5-7 կատար։

Carcharhinus longimanus 1.jpg

Կենսաբանություն և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաթև շնաձկները սնվում են ձկներով, ինչպիսիք եք բարակուդաները, ստավրիդները, մալինովները, տունցիները ինչպես նաև գլխոտանիներով, ծովային կրիաներով, փորոտանիներով, կատվաձկներով, խեցգետնանմաններով, որոշները նույնիսկ սատկած կաթնասունների լեշերով։ Որսի ժամանակ նրանք ձկների վտառի մոտով անցնում են «բաց երախով»: Որսի ժամանակ նրանք դառնում են ագրեսիվ։ «Ծնոտ» վեպի հեղինակ Փիթեր Բենչլին հետևում էր երկարաթև շնաձկներին և նկատեց, որ նրանք ուտում է գրինդների արտաթորության արգասինքները[7]: Բազմաթիվ դիտարկումներից հետո, պարզվում է, որ երկարաթև շնաձկները մի քանի վայրկյանը մեկ դնչի ծայրը հանում են ջրից դուրս։

Կա տեսություն, որի համաձայն երկարաթև շնաձկների թևերի օգնում են որսալ այնպիսի ձկների, ինչպիսիք են տուրիները և մարլինները։

Globicephala macrorhynchus.jpg

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմուտքում և Հնդկական օվկիանոսի հարավ-արևմուտքում բազմացման շրջանը ամռանն է սկսվում։ Խաղաղ օվկիանոսում հղի էգերը որս են անում ամբողջ տարին։ Մոխրագույն շնաձկների ցեղի մյուս տեսակների նման երկարաթև շնաձկները համարվում են կենդանածին։ Կենդանու օրգանիզմում զարգացող սաղմը սնվում է մոր միջոցով՝ ինչպես բոլոր կաթնասունները: Հղիությունը տևում է մեկ տարի։ 1-15 օրական ձագն ունենում է 0,6 մ երկարություն։ Արուները և էգերը սեռական հասունացման են հասնում համապատասխանաբար 1,7-1,9 մ և 1,8- 2 մ չափերի հասնելիս։

Մարդու և երկարաթև շնաձկան փոխազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաթև շնաձկները հանդիսանում է ձկնորսության համար օբյեկտ։ Օգտագործում են լողաթևիկները, միսը, լյարդի յուղը և մաշկը։ Միսն ուտում են թարմ, ապխտած, չորացրած և աղացած վիճակներում։ Ձկնորսությունը իրականացվում է ամբողջ շրջակայքում։ Շատ հաճախ շնաձկները բռնվում են, քանի որ կուլ են տալիս խայծը, որը նախատեսված էր ուրիշ ձկների համար։ Բացի այդ, երկարաթև շնաձկները մեծ վնաս են պատճառում որսորդությանը։ Նրանք ուտում են այն ձկներին, որոնք արդեն կեռիկի վրա են[8]:

ԱՄՆ-ում կատարված ձկնորսական աշխատանքների վերլուծությունը ցույց տվեց, որ 1992-2000 թվականների ժամանակահատվածում երկարաթև շնաձկների թիվը հյուսիսարևմտյան և կենտրոնա-արևմտյան Ատլանտիկայում նվազել է 70 %-ով։

Համաձայն Մեքսիկական ծոցում անցկացված հետազոտման այդ տեսակի թիվը նվազել է 99.3 տոկոսով, սակայն ձկնորսական մեթոդների փոփոխություններն և տվյալների հավաքագրումը դժվարացնում են տալ ճիշտ գնահատականը։ 2013 թվականին Նոր Զելանդիայում այս շնաձկները պաշտպանության տակ ճանաչվեցին։ Բնության պահպանության միջազգային միությունը նրանց անվանել է «խոցելի» տեսակ[9]:

Խնամքը ոչ բնական պայմաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ օվկիանոսաբնակ շնաձկների, ինչպիսին է օրինակ կապույտ կետը, այս կենդանին բավական լավ կարողանում է գոյատևել անազատության մեջ։ Մոնտարե Բեյ օվկիանարիումում 3 տարի պահվող շնաձկներից մեկը հասել է 0,3 մ երկարության, իսկ մյուս 2-ը անորոշ ժամանակում հասել է 0.5 մետրի[10]:

Oceanic Whitetip Shark.png

Վտանգավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաթև շնաձկները լողում են ջրասուզակի հետ: Կարմիր ծով, Եգիպտոս, 2009 թվական

Ֆրանսիացի հետազոտող-օվկիանոսագետ Ժակ Իվ Կուստոn երկարաթև շնաձկներին անվանել է «շնաձկներից ամենավտանգավորը»[11]: Բացի այդ, նա այդ շնաձկներին անվանել է «արքայազն երկարաձեռքեր» և պնդել է, որ այն գյուղական միակ ներկայացուցիչն է և նույնիսկ մի քիչ չի վախենում բազմազանությունից։

Չնայած այն հանգամանքին, շնաձկների տարբեր տեսակներ և հենց մեծ սպիտակ շնաձուկը վատ համբավ են վայելում, որոնք պահվում են ափին մոտ, երկարաթև շնաձկները զուր չեն կասկածվում մարդկանց վրա հարձակումների մեջ, նավաբեկությոան կամ ինքնաթիռակործանման և բաց ծովում հայտնվելու մեջ[12].: Նման միջադեպերը չեն ընդգրկվել այդ ցուցակում XX-XXI դարերի ընթացքում դրանք փաստաթղթերով հաստատված չեն[13]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավ Nova Scotiaն որի վրա մոտ 1000 մարդ էր, ջրասույզ է լինում գերմանական սուզանավով Հարավային Աֆրիկայի ափերի մոտ։ Միայն 192 մարդ է փրկվում, մյուսների մահվան պատճառը համարվում է երկարաթև շնաձուկը[14]:

Լողորդների համար երկարաթև շնաձկները նվազագույն սպառնալիք են ներկայացնում, բայց բաց օվկիանոսում գտնվողների համար նրանք շատ վտանգավոր են։ Սակայն, ափամերձ ջրերում եղել են մի քանի միջադեպեր 2010 թվականի դեկտեմբերին Եգիպտոսում Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում տեղի է ունեցել հինգ հարձակում չորս մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, և մեկ լողորդ սպանվել է։ Հարձակումները տեղի է ունեցել ափից ոչ հեռու մի վայրում, որտեղ ափը կտրուկ ավարտվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Большой латинско-русский словарь»։ Վերցված է 2015-03-13 
  2. «ISAF Statistics on Attacking Species of Shark»։ Flmnh.ufl.edu։ 2009-05-20։ Վերցված է 2010-07-05 
  3. Bíró Zsuzsa (2007-10-08)։ «Hogyan szaporodnak a cápák?»։ National Geographic Magyarország։ Վերցված է 2010-07-28 
  4. James Fielding (սեպտեմբերի 8, 2013)։ «Shark that ate 600 US sailors is 'circling' waters off Britain»։ http://www.express.co.uk/։ Վերցված է 2015-03-13 
  5. Cathleen Bester։ «Oceanic Whitetip Shark»։ Florida Museum of Natural History։ Վերցված է 2014-03-15 
  6. Stafford-Deitsch, Jeremy (1988)։ Shark: A Photographer's Story։ Sierra Club Books։ ISBN 0871567334 
  7. Benchley, Peter Shark Trouble. — Random House, 2002. — 208 p. — ISBN 0375508244
  8. Baum, J.K., Kehler, D. and Myers, R.A. (2005)։ «Robust estimates of decline for pelagic shark populations in the northwest Atlantic and Gulf of Mexico»։ Fisheries 30: 27–30 
  9. Thomas H. Lineaweaver III and Richard H. Backus (1969)։ The Natural History of Sharks։ Lippincourt 
  10. MCGrath, Matt (մարտի 11, 2013)։ «'Historic' day for shark protection»։ BBC News։ Վերցված է հուլիսի 27, 2013 
  11. Cousteau, Jacques-Yves & Cousteau, Philippe (1970)։ The Shark: Splendid Savage of the Sea։ Doubleday & Company, Inc 
  12. Martin, R. Aidan.։ «Family Carcharhinidae: Whaler Sharks - 54+ species»։ Elasmo Research։ Վերցված է 2014-03-05 
  13. «Oceanic Whitetip Shark Carcharhinus longimanus (Poey, 1861) in Captivity»։ H. F. Mollet։ Վերցված է մայիսի 15, 2014 
  14. Stanton Doug (2003)։ In Harm's Way: The Sinking of the USS Indianapolis and the Extraordinary Story of Its Survivors (1st Owl Books ed.)։ New York: H. Holt։ ISBN 978-0-8050-7366-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]