Կատվաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվաձուկ
Ձուկ Հրեշ, Mobula mobular
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Վերնակարգ Կատվաձկներ
Լատիներեն անվանում
Batoidea



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563992
NCBI 117893
EOL 4655330


Կատվաձուկ (լատին․՝ Batoidea), կռճիկային ձկների վերնակարգ։ Կատվաձուկ հայերեն անունը սխալ է,այս ծովային ձուկը ունի իր հայկական անվանումները ըստ կարգերի,որն է.

  • Սրապոչ (լատ. Batoidea),
  • Գիշաձուկ (լատ. Myliobatiformes, syn. Dasyatiformes),
  • Ծովաչարք (լատ. Manta birostris)
  • Թմրաձուկ-(լատ. Torpediniformes)

Մաշկը թեփուկազուրկ է կամ փշերով ծածկված։ Կմախքը կռճիկային է։ Մարմինը և գլուխը տափակացած են մեջքափորային ուղղությամբ, իսկ առանձին տեսակների մոտ միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ։ Խռիկային 5 զույգ ճեղքերը մարմնի փորային մասում են։ Հայտնի է 10 ընտանիք։

Մեծ մասն ապրում է արևադարձային և մերձարևադարձային ծովափնյա շերտերում, որոշ տեսակներ՝ բարեխառն և սառը ծովերում։ Կան նաև քաղցրահամ ջրերում ապրողներ։ Կենդանածին է կամ ձվակենդանածին, միայն սովորական կատվաձուկը ձվածին է։ Մեծ մասը սնվում է հատակային կենդանիներով, որոշները՝ փափկամորթներով։ Շատ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ։ Լյարդից տեխնիկական յուղ են ստանում։

Կատվաձկները պատկանում են շնաձկնանմանների կարգի ձկների ենթակարգին։ Ապրում են ծովի հատակին։ Նրանց մարմինն ու գլուխը մեջքափորային ուղղությամբ տափակացած են, որոշ տեսակներինը միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ։ Մաշկը թեփուկազուրկ է կամ փշածածկ։

Կատվաձկները դանդաղ են լողում՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով մարմնի և գլխի կողքերին գտնվող մեծ լողակները։ Նրանց պոչը երկար է ու բարակ, իսկ աչքերը տեղադրված են գլխի գագաթին։

Փշապոչ կատվաձկների պոչի վրա կան թունավոր փշեր, որոնք թշնամիներից պաշտպանվելու միջոց են։ Էլեկտրական կատվաձկները կարող են արտադրել էլեկտրական լիցքեր, որոնց օգնությամբ նրանք խլացնում են իրենց զոհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291