Սիրամարգակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրամարգակն
Սիրամարգակն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ենթադաս Թեփուկաթևավորներ
Վերնակարգ Amphiesmenoptera
Ցեղ Inachis
Տեսակ Սիրամարգակն
Լատիներեն անվանում
Inachis io Linnaeus, 1758
Հոմանիշներ
    • P. fulva Oudemans, 1905[1].

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սիրամարգակն (լատ.՝ Inachis io[2][3]) կամ ցերեկային սիրամարգակն, նիմֆալիդների ընտանիքի ցերեկային թիթեռների տեսակ[4]։

Առանձնյակի լատիներեն կենսաբանական անունը՝ Īnachis[5], տրվել է ի պատիվ հին հունական արքա Ինախոսի և նրա դստեր Իոյի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առջևի թևերի երկարությունը կազմում է 27-31 մմ, ընդհանուր թևերը՝ մինչև 62 մմ[6]։

Թիթեռների էգերը սովորաբար լինում են ավելի մեծ, քան արուները։ Թևերը ունեն վառ գունավորում։ Հիմնական գույներն են՝ շագանակագույնը և կարմիրը[7]։

Թևերի վրա կան նաև չորս խոշոր «աչքեր» հիշեցնող կապույտ կետեր։ Այդ պատճառով էլ այս թիթեռները ստացել են «սիրամարգակն» անվանումը[8]։ Ցերեկային սիրամարգակնի գունավորման առաջացումը պայմանավորված է հարսնյակի վրա ջերմության և ցրտի ազդեցությամբ[9]։ Թևերի ստորին մակերեսը սև-շագանակագույն է, ավելի բաց, ալիքաձև ակոսավոր գծերով[10]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրամարգակն, Լատվիա, Ռիգա

«Սիրամարգակն» կոչվող թիթեռները տարածված են Եվրասիա աշխարհամասի արտաարևադարձային լայնություններում, ինչպես նաև Ճապոնիայում։ Հյուսիսում՝ մինչև հյուսիսային լայնության 60°-ը։

Հանդիպում են Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան հանրապետություններում, Լեհաստանում, Չեխիայում, Անդրկովկասի որոշ հատվածներում (հիմնականում Ադրբեջանի Հանրապետությունում

Տարածված են նաև Գերմանիայի արևելքում, բացակայում են Կրետե կղզում՝ Հունաստանում և Հյուսիսային Աֆրիկայում[9]։

Բնական միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թիթեռները ապրում են դաշտավայրերում, մարգագետնային տարածություններում, անտառներում, գետերի ափերին, լճակների մոտ և այլուր։

Բացի այդ ապրում են նաև մարդաբնակ վայրերում՝ անտառային զբոսայգիներում, քաղաքային զբոսայգիներում և բնակելի տարածքներում։

Տարածված են ծովի մակարդակից մինչև 2000-2500 մետր բարձրություններում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիթեռների ձվեր
Թրթուր
Հարսնյակ

Բեղմնավորումը ներքին է։ Բաժանասեռ կենդանիներ են և լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը։ Բազմացումը իրականանում է սեռական ճանապարհով։

Արուների սպերմատոզոիդները էգի սեռական ուղիներում շատ երկար պահպանում են կենսունակությունը։ Այս թիթեռները առավել լավ են հարմարվել գոյության պայմաններին՝ կենսակերպին և կենսամիջավայրին։

Բացառվում է հասուն թիթեռի և թրթուռի միջև ներտեսակային պայքարը (գոյության կռիվ, բնական ընտրություն), քանի որ նրանք սնվում են տարբեր տեսակի սննդով։

Ձու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկուբացիոն շրջանում էգերը դնում են 100-300 ձու։

Թրթուր և հարսնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրամարգակնը, ինչպես և մյուս թիթեռները, զարգանում է լրիվ կերպարանափոխությամբ (լրիվ մետամորֆոզձու, այնուհետև անցնում է հարսնյակային փուլ։

Առողջ հարսնյակը դառնում է թրթուր, իսկ թրթուրը մեծանալով դառնում է հասուն միջատ՝ թիթեռ։ Ձվից դուրս եկած թրթուռները խիստ տարբերվում են սեռահասուն միջատից և հարսնյակից։

Սիրամարգակն կոչվող թիթեռների թրթուրը ունի սև գունավորում և չափերով շատ փոքր է։

Թրթուրը, առատ սնվելով, մի քանի անգամ մաշկափոխությունից հետո հասնում է որոշակի մեծության։ Այդ ժամանակ այն դադարում է սնվել և շարժվել, ամրանում է պարիսպների կամ ծառերի բներին և վերածվում հարսնյակի։

Հարսնյակային շրջանի փոփոխություններից են այն, որ միջատը ձեռք է բերում իր կենսական օրգանները և սկսում են զարգանալ հյուսվածքները։ Այս ձևափոխություններից հետո հարսնյակից դուրս է գալիս հասուն թիթեռը՝ իրեն բնորոշ գունավորմամբ։

Փոստային նամականիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дневной павлиний глаз (Aglais io)»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2016-03-19 
  2. Стриганова Б. Р., Захаров А. А. Пятиязычный словарь названий животных: Насекомые (латинский-русский-английский-немецкий-французский) / Под ред. д-ра биол. наук, проф. Б. Р. Стригановой. — М.: РУССО, 2000. — С. 270. — 1060 экз. — ISBN 5-88721-162-8.
  3. Коршунов Ю. П. Определители по флоре и фауне России // Булавоусые чешуекрылые Северной Азии. Выпуск 4. — М.: Товарищество научных изданий КМК, 2002. — С. 57. — ISBN 5-87317-115-7.
  4. Panfili Paolo Mazzei,Daniel Morel,Raniero։ «Moths and Butterflies of Europe and North Africa»։ www.leps.it։ Վերցված է 2016-03-19 
  5. «Peacock butterfly videos, photos and facts - Inachis io»։ ARKive (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-29-ին։ Վերցված է 2016-03-19 
  6. Price Peter W. (1997-08-12)։ Insect Ecology (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9780471161844 
  7. Vallin Adrian, Jakobsson Sven, Lind Johan, Wiklund Christer (2005-06-22)։ «Prey survival by predator intimidation: an experimental study of peacock butterfly defence against blue tits»։ Proceedings of the Royal Society B: Biological Sciences 272 (1569): 1203–1207։ ISSN 0962-8452։ PMID 16024383։ doi:10.1098/rspb.2004.3034 
  8. Merilaita Sami, Vallin Adrian, Kodandaramaiah Ullasa, Dimitrova Marina, Ruuskanen Suvi, Laaksonen Toni (2011-07-26)։ «Number of eyespots and their intimidating effect on naïve predators in the peacock butterfly»։ Behavioral Ecology (անգլերեն): arr135։ ISSN 1045-2249։ doi:10.1093/beheco/arr135 
  9. 9,0 9,1 Лампетр К. Атлас бабочек и гусениц. Места обитания. Физические характеристики. Поведение. Размножение/К. Ламперт; Под ред. А. И. Быховца. Мн.: Харвест, 2003. 736 с.
  10. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Насекомые

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стриганова Б. Р., Захаров А. А. Пятиязычный словарь названий животных: Насекомые (латинский-русский-английский-немецкий-французский) / Под ред. д-ра биол. наук, проф. Б. Р. Стригановой. — М.: РУССО, 2000. — С. 270. — 1060 экз. — ISBN 5-88721-162-8..
  • Коршунов Ю. П. Определители по флоре и фауне России // Булавоусые чешуекрылые Северной Азии. Выпуск 4. — М.: Товарищество научных изданий КМК, 2002. — С. 57. — ISBN 5-87317-115-7..
  • Ламперт К. Атлас бабочек и гусениц. Места обитания. Физические характеристики. Поведение. Размножение/К. Ламперт; Под ред. А. И. Быховца. - Мн.: Харвест, 2003. 736 с

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։