Հարսնյակ
Արտաքին տեսք

Հարսնյակ, լրիվ կերպարանափոխության ենթարկվող միջատների զարգացման փուլ։ Հարսնյակը չի սնվում, անշարժ է, սակայն նրանում տեղի են ունենում ներքին ինտենսիվ փոխակերպումներ, որոնց ընթացքում միջատը թրթուրից վեր է ածվում հասուն անհատի՝ իմագոյի։ Հարսնյակավորումը տեղի է ունենում հողում, անտառի փռոցաշերտում, ծառի կեղևի, բնափայտի տակ, հազվադեպ տերևների, բաց կեղևի վրա։ Ոչ լրիվ կերպարանափոխությամբ զարգացող որոշ միջատների (օրինակ՝ որդան կարմիր) արուները ևս ունեն հարսնյակի փուլ (տես նաև Մետամորֆոզ)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 312)։ |