Jump to content

Պորտալ:Թուրքիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Թուրքիա Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



Թուրքիայի զինանշանը
Թուրքիայի զինանշանը

Թուրքիան (թուրքերեն՝ Türkiye) պաշտոնական անունը՝ Թուրքիայի Հանրապետությունը (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti) երկիր է Եվրասիայում, , պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Կազմավորվել է 1920 թվականի սկզբին, Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։ Թուրքիան արևելքից սահմաններ ունի Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից՝ Իրաքի և Սիրիայի հետ, և արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր. Սև ծովը, Միջերկրական ծովը, Եգեյան ծովը և Մարմարա ծովը։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված հոդված

Ցեղասպանության քարտեզը
Ցեղասպանության քարտեզը

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Օսմանյան կայսրության կառավարող ուժերի՝ երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1894-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, աքսորի մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տարհանում ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանության հետ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը (թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk) (1881 - նոյեմբերի 10, 1938) թուրք սպա, հեղափոխական պետական գործիչ և Թուրքիայի հանրապետության հիմնադիրն էր։ Նա էր նաև հանրապետության առաջին նախագահը և վարչապետը։

Մուստաֆա Քեմալ եղել է հաջող հրամանատար բանակում Գալլիպոլու ճակատամարտին։ Նա մասնակցել է արևելյան Անատոլիայի և Պաղեստինի ռազմաճակատներին Առաջին Համաշխարհային Պատերազմին։ Օսմանյան կայսրության պարտությունից ետք Դաշնակիցներից և հետագա պլանին բաժանմունքի, Աթաթուրքը ղեկավարել է Թուրքական ազգայնական շարժումը որ թուրքերը կոչում են Թուրքիայի անկախության պատերազմը։ Կառավարություն կազմելէ ետք Անկարայում, նա պարտության մատներ է Դաշնակիցներուն։ Այս հաջող ռազմական արշավները պատճառից, Թուրքիան անկախացել է և Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է։

Իբրև Թուրքիայի առաջին նախագահ, Աթաթուրքը հիմնական քաղաքական և մշակութային ռեֆորմներ քննարկման ներկայացնել է։ Նա ուզել է ձևափոխել Օսմանյամ կայսրության ավերակները ժամանակակից, դեմոկրատական և աշխարհիկ հանրապետության մը։ Աթաթուրքի ռեֆորմները այժմ կոչվում են «Քեմալիսմ» և մինչև այսօր կազմում են քաղաքական հիմքը Թուրքիայում։ Նա է կոչվում «Աթաթուրք» որուն նշանակությունն է՝ «թուրքերի հայրը»։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված վայր

Անիի ավերակները
Անիի ավերակները

Անի, Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ (մանրամասն...)

Խմբագրել

Թուրքիայի վիլայեթներ

Խմբագրել

Թեմաներ…

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Հոդվածներ

Խմբագրել

Նոր հոդվածներ

Ավելացրեք այստեղ Թուրքիայի մասին ձեր գրած նոր հոդվածը՝
Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Վիքիլուրեր
(անգլերեն)
Վիքիքաղվածք
(անգլերեն)
Վիքիպահեստ
(անգլերեն)
Վիքիդարան
(անգլերեն)
Վիքիգրքեր
(անգլերեն)
Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն Վիքիպեդիայից:

Խմբագրել


Ընտրված պատկեր

Ստամբուլի շրջաններից մեկը
Խմբագրել

Եղբայրական պորտալներ


Եվրոպա

Ռուսաստան

Թուրքիա

Վրաստան

Իրան

Ադրբեջան

Հայաստան

Խմբագրել