Պորտալ:Թուրքիա/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցեղասպանության քարտեզը

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Օսմանյան կայսրության կառավարող ուժերի՝ երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1894-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, աքսորի մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տարհանում ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանության հետ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից: (մանրամասն...)